Պաուլ Վերհագ
Պաուլ Վերհագ հոլ.՝ Paul Verhaegh | |||
|---|---|---|---|
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1983[1][2] (42 տարեկան) | ||
| Ծննդավայր | Kronenberg, Sevenum, Լիմբուրգ, Նիդերլանդներ | ||
| Հասակ | 178 սանտիմետր | ||
| Քաշ | 68 կիլոգրամ | ||
| Դիրք | եզրային պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Պաուլ Վերհագ (հոլ.՝ Paul Verhaegh, սեպտեմբերի 1, 1983[1][2], Kronenberg, Sevenum, Լիմբուրգ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, ով խաղացել է եզրային պաշտպանի դիրքում։
Հոլանդիայի հավաքականի կազմում մասնակցել է երեք հանդիպման։ 2014 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերհագը սկսել է ֆուտբոլ խաղալ «ՎՎՎ-Վենլո»[3] և ՊՍՎ ակումբների երիտասարդական թիմերում։ 2003 թվականին Վերհագը դարձավ ՊՍՎ-ի հիմնական թիմի խաղացող, սակայն այդպես էլ ոչ մի խաղ չխաղալով նրա կազմում, վարձավճարով տեղափոխվեց ԱԳՈՎՎ, որտեղ անցկացրեց ամբողջ հաջորդ մրցաշրջանը՝ խաղալով 33 հանդիպում։
Դրանից հետո նա ազատ գործակալի կարգավիճակով դարձել է «Դեն Բոշ» ակումբի խաղացող, որի կազմում 32 հանդիպում է անցկացրել Նիդերլանդների առաջնությունում: Այնուամենայնիվ, նրա թիմը դուրս մնաց առաջնությունից, և հաջորդ մրցաշրջանում Վերհագը 24 հանդիպում անցկացրեց առաջին դիվիզիոնում: 2006 թվականի սկզբին Վերհագը տեղափոխվեց «Վիտես»։ Թիմի կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է թիմի հիմնական պաշտպանը։ 2008 թվականի հուլիսի 21-ին Վերհագը նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ մինչև 2011 թվականի կեսը։ Քիչ առաջ նա նշանակվեց «Վիտեսի» նոր ավագ: 2008/2009 մրցաշրջանի ավարտից հետո նա թիմի երկրպագուների կողմից ճանաչվել է Տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Չորս տարի անց նա հեռացավ «Վիտեսից» և 2010 թվականի մայիսի 27-ին երկու տարվա պայմանագիր կնքեց «Աուգսբուրգի» հետ։ Առաջին իսկ մրցաշրջանում, մասնակցելով առաջնության 30 խաղի, Վերհագն օգնեց թիմին Երկրորդ Բունդեսլիգայում գրավել երկրորդ տեղը և դուրս գալ Գերմանիայի առաջնություն[4][5]։ 2012 թվականի սկզբին Ուվե Մյորլեի հեռանալուց հետո նշանակվել է ակումբի նոր ավագ։ 2014/15 մրցաշրջանում նա «Աուգսբուրգի» հետ զբաղեցրել է 5-րդ տեղը առաջնությունում և իրավունք ստացել մասնակցելու Եվրոպա լիգային։ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին նա խփեց իր առաջին գոլը Եվրոպա լիգայում «Պարտիզանի» դեմ խաղում։ Թիմը դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ, որտեղ պարտվեց «Լիվերպուլին»: 2016/17 մրցաշրջանում Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 31 հանդիպում, խփել 3 գոլ (բոլորը՝ 11 մետրանոցից) և կատարել 2 գոլային փոխանցում:
2017 թվականի օգոստոսի 7-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»: 33-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը «գայլերի» հետ նախատեսված է երկու տարվա համար, նա նոր թիմում 3-րդ համարն է վերցրել[6]։ 2019 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Վերհագը լքել է ակումբը[7]։
2019 թվականի հունիսի 5-ին հոլանդական «Տվենտե» ակումբը հայտարարեց, որ Վերհագը բժշկական հետազոտությունից հետո մեկ տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ[8]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2006-2007 թվականներին Վերհագը հանդես է եկել Նիդերլանդների երիտասարդական հավաքականում, որը 2006 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում 3:0 հաշվով հաղթել Է Ուկրաինային: Ֆուտբոլիստը մասնակցել է մրցաշարի երկու հանդիպման[9]։
Ազգային հավաքականում իր նորամուտը նշել Է 2013 թվականի օգոստոսի 15-ին Պորտուգալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով[10]։ 2014 թվականին Վերհագն ընդգրկվել է հավաքականի վերջնական հայտացուցակում Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության համար[11]։ Նա խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ՝ մեկնարկային կազմում դուրս գալով Մեքսիկայի դեմ խաղում (2:1) և խաղալով 56 րոպե[12]։ Հոլանդիայի հավաքականը երրորդ տեղի համար խաղում 3:0 հաշվով հաղթեց Բրազիլիային[13]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբային տվյալներ | Լիգա | Գավաթ | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
| Նիդերլանդներ | Լիգա | Գավաթ | Ընդամենը | |||||
| 2003/2004 | ԱԳՈՎՎ (վարձակալություն) | Առաջին դիվիզոն | 33 | 1 | 0 | 0 | 33 | 1 |
| 2004/2005 | Դեն Բոշ | Էրեդիվիզի | 32 | 0 | 0 | 0 | 32 | 0 |
| 2005/2006 | Առաջին դիվիզոն | 24 | 4 | 0 | 0 | 24 | 4 | |
| 2005/2006 | Վիտեսս | Էրեդիվիզի | 12 | 0 | 0 | 0 | 12 | 0 |
| 2006/2007 | 32 | 2 | 0 | 0 | 32 | 2 | ||
| 2007/2008 | 33 | 0 | 0 | 0 | 33 | 0 | ||
| 2008/2009 | 31 | 2 | 0 | 0 | 31 | 2 | ||
| 2009/2010 | 30 | 2 | 1 | 0 | 31 | 2 | ||
| Գերմանիա | Լիգա | Գավաթ | Ընդամենը | |||||
| 2010/2011 | Աուգսբուրգ | Երկրորդ Բունդեսլիգա | 30 | 1 | 3 | 0 | 33 | 1 |
| 2011/2012 | Բունդեսլիգա | 26 | 1 | 3 | 1 | 29 | 2 | |
| 2012/2013 | 17 | 0 | 1 | 0 | 18 | 0 | ||
| 2013/2014 | 30 | 3 | 3 | 0 | 33 | 3 | ||
| 2014/2015 | 27 | 6 | 1 | 0 | 28 | 6 | ||
| 2015/2016 | 25 | 6 | 2 | 0 | 27 | 6 | ||
| 2016/2017 | 31 | 3 | 0 | 0 | 31 | 3 | ||
| 2017/2018 | Վոլֆսբուրգ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
| Ընդամենը | Նիդերլանդներ | 227 | 11 | 1 | 0 | 228 | 11 | |
| Գերմանիա | 186 | 20 | 13 | 1 | 199 | 21 | ||
| Ընդամենը կարիերայի ընթացքում | 413 | 31 | 14 | 1 | 427 | 32 | ||
Վիճակագրությունը ցույց է տրված 2017 թվականի օգոստոսի 9-ի տվյալներով։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նիդերլանդներ | ||
|---|---|---|
| Տարի | Խաղեր | Գոլեր |
| 2013 | 1 | 0 |
| 2014 | 2 | 0 |
| Ընդամենը | 3 | 0 |
- Վիճակագրությունը ցույց է տրվում 2014 թվականի հունիսի 30-ի տվյալներով։
Վերհագի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վերհագի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում | |||||
|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Վերհագի գոլեր | Մրցույթ |
| 1 | 2013 թվականի օգոստոսի 14 | 1:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 2 | 2014 թվականի մայիսի 17 | 1:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 3 | 2014 թվականի հունիսի 29 | 2:1 | — | Աշխարհի առաջնություն 2014 | |
Ընդհանուր՝ 3 խաղ․ 0 գոլ, 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 0 պարտություն:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդերլանդների հավաքական
- 2014 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Paul Verhaegh: Der erste Stadionbesuch». www.augsburger-allgemeine.de. 2011 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Nach Amsif kommt auch Verhaegh». kicker.de. 2010 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Kapitän Verhaegh verlängert langfristig». FCA-Homepage. 2013 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Geballte Routine für die Abwehr». vfl-wolfsburg.de. 2017 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Verhaegh released» (անգլերեն). vfl-wolfsburg.de. 2019 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Paul Verhaegh naar FC Twente». ФК «Твенте». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Niederlande U21 - EinsätzeU21 EM 2006». weltfussball.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Portugal vs Netherlands» (անգլերեն). Soccerway. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «2014 FIFA World Cup Brazil ™ - List of Players» (PDF). FIFA.com. 2014 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017-08-09lang=en-ին.
- ↑ «NETHERLANDS VS. MEXICO 2 - 1» (անգլերեն). Soccerway. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Сборная Голландии стала бронзовым призером ЧМ по футболу, обыграв бразильцев» (ռուսերեն). Р-Спорт. 2014 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աուգսբուրգի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլային մարզիչներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի Նիդերլանդների երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ