Պաուլ Պիննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Պաուլ Պիննա
Ծնվել է հոկտեմբերի 3, 1884(1884-10-03)
Ծննդավայր Տալլին, Ռուսական կայսրություն
Մահացել է մարտի 29, 1949(1949-03-29) (64 տարեկանում)
Մահվան վայր Տալլին, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Estonia.svg Էստոնիա
Մասնագիտություն դերասան, թատերական ռեժիսոր
Ամուսին(ներ) Նետտի Պիննա
Միլլի Ալտերման

Պաուլ Օտտո Հերման Պիննա (էստ․՝ Paul-Otto-Hermann Pinna, հոկտեմբերի 3, 1884(1884-10-03), Տալլին, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1949(1949-03-29), Տալլին, ԽՍՀՄ), էստոնացի դերասան և թատերական ռեժիսոր, Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1942)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Պիննան ծնվել է 1884 թվականին Տալլինում՝ քաղաքային ինքնավարության պաշտոնյայի ընտանիքում։ Դերասանական կարիերան սկսկել է «Էստոնիա» երաժշտական ընկերությունում։ 1905 թվականին Թեոդոր Ալտերմանի հետ միասին նախաձեռնել է «Էստոնիա» ազգային թատրոնի ստեղծումը[1]։ 1909-1910 թվականներին հրատարակել է Էստոնիայի թատերական առաջին ամսագիրը՝ «Թատերաբեմ»[1]։ 1914 թվականին թատրոնի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով տեղափոխվել է Ռուսաստան։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո վերադարձել է Էստոնիա։ «Էստոնիա» թատրոնը հիվանդանոց դարձնելու և դերասանների որոշ մասի՝ բանակ զորակոչված լինելու պատճառով մեկնել է Մոսկվա, բայց մեկ տարի անց նորից վերադարձել է Էստոնիա՝ թատրոնը վերականգնելու նպատակով։ Ազատագրական պատերազմի ժամանակ եղել է Էստոնիայի դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար։ 1923 թվականին հիմնել է «Ազգային թատրոն», որտեղ խաղում էին սիրողական դերասաններ։ 1927 թվականին թատրոնը սննկացել է։ Դրանից հետո Կարլ Յունգհոլցի հրավերով վերադարձել է «Էստոնիա» թատրոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է աշխատանքային գումարտակում։ Պատերազմից հետո ապրել և աշխատել է Էստոնիայում։

Պաուլ Պիննայի գերեզմանը

Մահացել է 1949 թվականի մարտի 25-ին Տալլինում։ Թաղված է Տալլինի Մետսակալմիստու գերեզմանատանը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Պիննան ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կինը երգչուհի Նետտի Պիննան էր, երկրորդ կինը՝ Միլլի Ալտերմանը։ Երկու ամուսնություններից էլ երեխաներ է ունեցել։

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալլինում կա Պաուլ Պիննայի փողոց։ 1949-1989 թվականներին Տալլինում գործել է Պաուլ Պիննայի անվան թատրոն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Пинна Пауль Юханович. — 3-е.
  2. Eesti entsüklopeedia 12. köide, 2003: 415.