Պաուլ Գյոց
Պաուլ Գյոց | |
|---|---|
| Ծնվել է | 1883[1] |
| Մահացել է | 1962 |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ |
| Հաստատություն(ներ) | Հեյդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան |
| Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
| Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
| Գիտական ղեկավար | Մաքս Վոլֆ[2] |
Պաուլ Գյոց (գերմ.՝ Paul Götz, 1883[1] - 1962), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։
1903 թվականից 1905 թվականը ընկած ժամանակահատվածում նրա կողմից հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 20 աստերոիդներ, որոնցից երկուսը Գյոցը հայտնաբերել է այլ գերմանացի աստղագետների հետ համատեղ[3]։
(538) Ֆրեդերիկե, (542) Սուսաննա, (543) Շարլոտե և (576) Էմանուելա աստերոիդները Պաուլ Գյոցը անվանել է իր ընկերների պատվին։
Իր թեկնածուական թեզը պաշտպանել է 1907 թվականին Հայդելբերգի համալսարանում և սկսել է աշխատել Հայդելբերգ-Կյոնիգսթուլի պետական աստղադիտարանում, որը այն ժամանակ շնորհիվ աստրոգրաֆիայի մեթոդի կիրառման, դարձել էր ժամանակի աստերոիդների որոնման և հայտնաբերման գլխավոր կենտրոնը[4]։
Որպես Պաուլ Գյոցի գիտության մեջ ներդրման գնահատում նրա անվամբ է կոչվել (2278) Գյոց աստերոիդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://books.ub.uni-heidelberg.de/heibooks/catalog/view/757/1248/91307 — P. 7.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ List of Dissertations at the Landessternwarte Heidelberg-Königstuhl
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||