Պաուլ Բիլդտ
![]() գերմ.՝ Paul Bildt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 19, 1885[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն |
Մահացել է | մարտի 13, 1957[1][2][3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0082178 |
Պաուլ Հերման Բիլդտ (գերմ.՝ Paul Hermann Bildt, մայիսի 19, 1885[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն - մարտի 13, 1957[1][2][3], Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի դերասան և կինոռեժիսոր, գերմանական թատրոնի բնահատուկ դերեր կատարող ականավոր դերասաններից մեկը, գերմանական կինոյի առաջին աստղերից։ Նկարահանվել է 150 ֆիլմում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաուլ Բիլդտը ծնվել է 1885 թվականի մայիսի 19-ին Բեռլինում։ Դաստիարակվել է առևտրական և պանդոկապան Ֆերդինանդ Վիլհելմ Բիլդտի բազմազավակ ընտանիքում։ 14 տարեկան հասակում Պաուլ Բիլդտը մասնակցել է քրիստոնյա երիտասարդների միության սիրողական ներկայացմանը։ Սովորել է, որպեսզի դառնա ոստիկան, սակայն կիսատ է թողել ուսումը և դերասանական վարպետության դասեր առել Ֆրիդրիխ Մյոստի մոտ դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցում։
Բեմում Պաուլ Բիլդտի նորամուտը կայացել է 1905 թվականի մայիսի 2-ին Հանովերում՝ Լինզեմանի ամառային հյուրախաղային թատրոնում։ 1905 թվականի աշնանը Պաուլ Բիլդտն ընդունվել է Բեռլինի Շիլլերի անվան թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է ութ տարի։ Այնուհետև նա պայմանագիր է կնքել Բեռլինի Փոքր թատրոնի հետ։ 1910 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ Պաուլ Բիլդտը զորակոչվել է մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին, սակայն շուտով զորացրվել է ծանր հիվանդության պատճառով։
1920-ական թվականներին Պաուլ Բիլդտը համարվել է համր կինոյի ամենապահանջված աստղերից մեկը, կատարել է բնահատուկ դերեր։ Նա աշխատել է նաև որպես կինոռեժիսոր։ 1908 թվականին Բիլդտն ամուսնացել է հրեական շագմամբ դերասանուհի Շառլոտա Ֆրիդլենդերի (մահացել է քաղցկեղից 1945 թվականին)։ Նրանց դուստրը՝ Եվա Բիլդտը, նույնպես դարձել է դերասանուհի։
Նացիոնալ-սոցիալիստների՝ իշխանության գալուց հետո Պաուլ Բիլդտը կարող էր զրկվել աշխատանքից իր հրեա կնոջ պատճառով։ Սակայն նա շարունակում էր աշխատել Պրուսական պետական թատրոնում՝ օգտվելով նրա ղեկավար Գուստավ Գրյունդգենսի պաշտպանությունից։ Նա նկարահանվել է Universum Film AG-ի բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում նաև պրոպագանդիստական կինոնկարներում։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ առաջ ներառվել է այն տաղանդների ցանկում, ովքեր ազատվել են զինապարտությունից։ Երբ ավարտվել է պատերազմը, Պաուլ Բիլդտն իր դստեր հետ գտնվել է Գրյունդգենսի՝ Ցեեզենում գտնվող տանը։ Կարմիր բանակի՝ քաղաք մտնելուց հետո՝ 1945 թվականի ապրիլի 26-ին, Պաուլ Բիլդտն ու իր դուստրն ընդունել են բարբիտալի մեծ քանակ, ինչի հետևանքով Եվա Բիլդտը մահացել է, սակայն Պաուլ Բիլդտը կենդանի է մնացել երկարատև կոմայից հետո։ Ապաքինվելուց հետո Գրյունդգենսը Բիլդտին հրավիրել է աշխատելու Դյուսելդորֆի դրամատիկական թատրոնում։
1940-ական թվականների վերջին Պաուլ Բիլդտը եղել է Գերմանական թատրոնի թատերախմբում և նրա փոքր բեմում մասնակցել Բերտոլդ Բրեխտի ստեղծած «Բեռլիներ անսամբլ» թատրոնի առաջին ներկայացմանը. «Մայրիկ Կուրաժն ու իր երեխաները» լեգենդար ներկայացման մեջ Բիլդտը կատարել է խոհարարի դերը մինչև 1951 թվականին նրան փոխարինել է Էռնստ Բուշը[4][5]։ 1954 թվականին Բիլդտը տեղափոխվել է Մյունխենի կամերային թատրոն։ Նա համագործակցել է նաև Deutsche Film AG կինոստուդիայի հետ՝ նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Աստվածների խորհուրդ» և «Սառը սիրտ»։ Դրանից բացի Բիլդտը մասնակցել է արտասահմանյան ֆիլմերի հնչյունավորմանը։
Կինոարվեստում ունեցած իր ներդրման համար Պաուլ Բիլդտը 1949 թվականին առաջիններից մեկն է ստացել ԳԴՀ պետական մրցանակ։
Պաուլ Բիլդտը մահացել է 1957 թվականի մարտի 13-ին։ Թաղվել է Բեռլինում՝ Դալեմի գերեզմանատանը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համր կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1910 – Schuld und Sühne
- 1912 – Zu Tode gehetzt
- 1918 – Mr. Wu
- 1919 – Rose Bernd
- 1920 – Nachtgestalten
- 1921 – Schloß Vogelöd
- 1921 – Լեդի Համիլտոն – Lady Hamilton
- 1923 – Ein Weib, ein Tier, ein Diamant
- 1924 – Die Schmetterlingsschlacht
- 1926 – Die Flammen lügen
- 1927 – Lützows wilde verwegene Jugend
- 1927 – Das Mädchen mit den fünf Nullen
- 1928 – Liebe und Diebe – Regie – Carl Froelich
Հնչյունային կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1930 – Der Andere
- 1930 – Dreyfus
- 1934 – Վիլհելմ Տել – Wilhelm Tell
- 1934 – Schwarzer Jäger Johanna
- 1936 – Glückskinder
- 1936 – Քաղաք Անատոլ – Stadt Anatol
- 1936 – Մոսկվա-Շանյան – Moskau – Shanghai
- 1936 – Die Kreutzersonate
- 1937 – Մարդը, ոբ եղել է Շերլոկ Հոլմս – Der Mann, der Sherlock Holmes war
- 1937 – Zu neuen Ufern
- 1937 – Der Herrscher
- 1937 – Madame Bovary
- 1937 – Հաբաներա – La Habanera
- 1938 – Die Umwege des schönen Karl
- 1938 – Խաղամոլը — Der Spieler
- 1938 – Занесённые следы – Verwehte Spuren
- 1938 – Պար հրաբխի վրա – Tanz auf dem Vulkan
- 1939 – Der Schritt vom Wege – Regie – Gustaf Gründgens
- 1939 – Der Florentiner Hut
- 1939 – Ռոբերտ Կոխ, մահվանը հաղթողը – Robert Koch, der Bekämpfer des Todes
- 1939 – D III 88
- 1941 – Das Mädchen von Fanö
- 1941 – Kampfgeschwader Lützow
- 1941 – Քեռի Կրյուգեր – Ohm Krüger
- 1941 – Anschlag auf Baku
- 1941 – Friedemann Bach
- 1941 – Der Gasmann
- 1942 – Отставка – Die Entlassung
- 1943 – Ein glücklicher Mensch
- 1944 – Opfergang
- 1945 – Կոլբերգ – Kolberg
- 1945 – Der Puppenspieler
- 1946 – Ինչ-որ տեղ Բեռլինում – Irgendwo in Berlin
- 1947 – Razzia
- 1948 – Affaire Blum
- 1949 – Der Biberpelz
- 1949 – Հաց հանապազօրյա – Unser täglich Brot
- 1950 – Սառը սիրտ – Das kalte Herz
- 1952 – Toxi
- 1952 – Հորը պետք է կին – Vater braucht eine Frau
- 1952 – Մեծ գայթակղություն — Die große Versuchung
- 1953 – Meines Vaters Pferde
- 1953 – Թագավորական մեծություն – Königliche Hoheit
- 1953 – Solange Du da bist
- 1954 – Die verschwundene Miniatur
- 1954 – Sauerbruch – Das war mein Leben
- 1955 – Ein Herz voll Musik
- 1955 – Լյուդվիգ II – թագավորի փայլն ու անկումը – Ludwig II. – Glanz und Elend eines Königs
- 1955 – Der 20. Juli
- 1955 – Երկինքն առանց աստղերի – Himmel ohne Sterne
- 1956 – Teufel in Seide
- 1956 – Ich suche Dich
- 1956 – Անաստասիան՝ թագավորական վերջին հարսնացուն – Anastasia, die letzte Zarentochter
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ Брехт Б. Модель "Кураж" // Театр: Пьесы. Статьи. Высказывания: В 5 т.. — М.: Искусство, 1965. — Т. 5/2. — С. 397.
- ↑ Эткинд Е. Мамаша Кураж и её дети // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах. — М.: Искусство, 1964. — Т. 3.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Frank-Burkhard Habel und Volker Wachter: Das große Lexikon der DDR-Stars. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2002, ISBN 3-89602-391-8.
- Adolf Heinzlmeier und Berndt Schulz: Das Lexikon der deutschen Filmstars. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2003, ISBN 3-89602-475-2.
- Birgit Pargner: Ganz nah am Sein. Der Schauspieler Paul Bildt. Henschel Verlag, Berlin 2007, ISBN 3-89487-580-1.
- Karl Voss:Paul Bildt — Ein Schauspieler in seinen Verwandlungen. Josef Keller Verlag, Starnberg 1963.
- Klaus Riemer: Paul Bildt (Theater und Drama Band 23) Colloquium Verlag, Berlin 1963.
- H.E. Weinschenk: Schauspieler erzählen. Wilhelm Limpert-Verlag, Berlin 1938, 31ff.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաուլ Բիլդտը Internet Movie Database կայքում
- Պաուլ Բիլդտը Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգում
- filmportal.de
- Կենսագրություն (գերմ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պաուլ Բիլդտ կատեգորիայում։ |
|