Պաուլին Քրիք
Պաուլին Քրիք Pauline Krikke | |||
![]() | |||
Պաուլին Քրիքը 2018 թվականին | |||
| |||
---|---|---|---|
մարտի 17, 2017 - հոկտեմբերի 6, 2019 | |||
Նախորդող | Յոզիաս վան Արտսեն | ||
Հաջորդող | Յան վան Զանեն | ||
| |||
սեպտեմբերի 3, 2001 - – հուլիսի 1, 2013 | |||
Նախորդող | Պաուլ Շոլտեն | ||
Հաջորդող | Հերման Կայզեր | ||
Կուսակցություն՝ | Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Ամստերդամի ազատ համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնօրեն | ||
Ազգություն | նիդերլանդացի | ||
Ծննդյան օր | մայիսի 9, 1961 (62 տարեկան) | ||
Ծննդավայր | Սնեկ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Պարգևներ | |||
Պաուլին Քրիստին Քրիք (հոլ.՝ Pauline Christine Krikke, մայիսի 9, 1961, Սնեկ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի քաղաքական գործիչ, որը 2017 թվականից մինչև 2019 թվականը պաշտոնավարել է որպես Հաագայի քաղաքապետ[1][2]։ Հանդիսանում է Նիդերլանդների Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) անդամ, ով 2001-2013 թվականներին զբաղեցրել է նաև Առնհեմի համայնքապետի պաշտոնը[3][4]։
Նա իր քաղաքական ակտիվ գործունեությունտ սկսել է 1994 թվականին՝ ծառայելով որպես ավագանու անդամ, իսկ արդեն 1996-2001 թվականներին եղել է մայրաքաղաք Ամստերդամի ավագ անդամ[5]։
2015-2017 թվականներին եղել է Նիդերլանդների Թագավորության Սենատի անդամ։
Վաղ տարիների կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաուլին Քրիքը ծնվել է 1961 թվականին Նիդերլանդների հյուսիսարևմտյան Ֆրիզլանդ նահանգի Սնիք փոքրիկ բնակավայրում։ Ֆրեդերիկ Մյուլլերի ակադեմիան ավարտելուց հետո, Քրիքը Ամստերդամի ազատ համալսարանում ուսանել է իրավագիտություն։ Այդ ժամանակահատվածից ի վեր նա սկսում է ավելի ու ավելի շատ ներգրավվել ինչպես միջազգային հարաբերություններում, այնպես էլ հանրային կառավարման բնագավառում։ Նա ծառայել է Միջազգային հարաբերությունների ուսանողական ասոցիացիայի (SIB) ազգային խորհրդում և ՄԱԿ-ի միջազգային երիտասարդական և ուսանողական շարժման (ISMUN) գործադիր կոմիտեի կազմում։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականին Ամստերդամում VVD-ի քարոզարշավը ղեկավարելուց հետո Քրիքը հիմնում է իր սեփական ընկերությունը՝ արշավների, վերաժողովների և այլ միջոցառումների սպասարկման համար՝ միևնույն ժամանակ ծառայելով «Housing Corporation Nieuw Amsterdam»-ի, Երեխաների խնամքի կենտրոնների գործատուների ասոցիացիայի և Երիտասարդական քաղաքականության կառավարությունների խորհրդի խորհուրդներում։
Տեղական քաղաքականություն (1994–2013)[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին Քրիքը ընտրվեց Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամ։ 1998 թվականի ընտրություններից հետո նրան վերապահվել են Ամստերդամի քաղաքապետարանի «տնտեսական գործեր և զբաղվածություն» և «քաղաքաշինություն, բնակարանային հարցերի և ներքաղաքային տնտեսություն» պորտֆելները։ Նա նաև կատարել է մի շարք գործառույթներ որպես խորհրդի անդամ և հանձնակատար, ինչպես նաև եղել է միջազգային առաքելությունների պատվիրակության ղեկավար Ամստերդամի ընկերությունների և հաստատությունների ներկայացուցիչների հետ միաժամանակ։
2001 թվականին Պաուլին Քրիքը Նիդերլանդական թագի կողմից նշանակվել է Առնեմի քաղաքապետ, իսկ 2007 թվականին՝ նրա պաշտոնավարումը երկարացվել է ևս վեց տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ նա զբաղեցրել է կառավարական օժանդակ պաշտոններ, ինչպիսիք են Երիտասարդների գործազրկության հարցերով խումբը և Աղետների օգնության խորհրդատվական հանձնաժողովը։ Նիդերլանդների Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) շրջանակներում նա եղել է ազգային և եվրոպական խորհրդարանների ներկայացուցիչների հետախուզման մշտական հանձնաժողովի նախագահ (2004–2012): Իր պաշտոնավարման ավարտից հետո Պաուլին Քրիքը Նիդերլանդների միապետի կողմից արժանացավ Օրանյան Նասաուի շքանշանի ասպետի կոչմանը[6]։
Սենատի անդամ (2015–17)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-ից 2017 թվականներին Քրիքը ծառայում է որպես Նիդերլանդների Թագավորության Սենատի անդամ։
Իր խորհրդարանական գործունեության շրջանակներում՝ Քրիքը 2016 թվականից ի վեր եղել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Նիդերլանդների պատվիրակության անդամ։ Որպես «Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» խմբի («ԱԼԴԵ») անդամ, նա մինչ օրս հանդես է գալիս Մշակույթ, գիտություն, կրթություն և մեդիայի հանձնաժողովի կազմում։ Քրիքը եղել է միջկուսակցական պատվիրակության կազմում՝ դիտորդելու 2016 թվականի Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական ընտրությունները[7]։
Հաագայի քաղաքապետ (2017–2019)[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մարտին Պաուլին Քրիքն ընտրվում է Հաագայի քաղաքապետ։ Գրեթե բոլոր տեղական կուսակցությունները պաշտպանում են նրա թեքնածությունը[8]։ 2019 թվականի հոկտեմբերին նա հրաժարական է տալիս[9]։ Հրաժարականը պայմանավորված էր տիմ տարեկան զեկույցում[10] հրապարակված եզրակացությամբ, որտեղ նրա ղեկավարած քաղաքային իշխանությունը մեղադրվում էր Հաագայի Սխեվենինգեն ափամերձ թաղամասում 2018 և 2019 թվականների Ամանորյա հրդեհների մեջ[11]։
Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիքը Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալի հիմնադրամի անդամ է 1992 թվականից և այդ կարգավիճակում 1998–2000 թվականներին մասնակցել է հայտնի Միգրացիոն երկխոսությանը։ 2003 թվականին Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանի համաժողովը Պաուլին Քրիքին ընտրեց վերահսկիչ խորհրդի կազմում
Քրիքը մինչ օրս հանդիսանում է Նիդերլանդների Կարմիր խաչի խորհրդի, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) կառավարման խորհրդում Նիդերլանդների պատվիրակության անդամ։
Քրիքը տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է նաև Նիդերլանդների տրանսպորտային միջոցների մարմնի (RDW) նախագահի, Նիդերլանդների ապահովագրողների ասոցիացիայի ռազմավարական խորհրդատվական խորհրդի նախագահի և «Aegon» ասոցիացիայի անդամի պաշտոնները։
Գործունեություն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլին Քրիքը որպես նիդերլանդական «VVD International» կազմակերպության ներկայացուցիչ 2023 թվականի ապրիլի 13-ին ժամանում է Հայաստան՝ մասնակցելու Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ամենամյա Կանանց հզորացման ակադեմիայի 4-րդ հոսքի ծրագրին որպես հատուկ հյուր[12]։
Քրիքը ակադեմիայի ուսանողներին հայտնում է, որ ավարտել է ակտիվ քաղաքական գործունեությունը և իր նոր առաքելությունն է համարում ամբողջ աշխարհում կանանց իրավունքների շարժումներին օժանդակումն ու կանանց քաղաքական ակտիվության խթանումը։
Կանանց հզորացման ակադեմիայի շրջանակներում Պաուլին Քրիքը հանդիպում է ունենում ակադեմիայի բանախոս, Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխեմերսի հետ[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «P.Ch. (Pauline) Krikke» (Dutch)։ Parlement.com։ Վերցված է 13 May 2017
- ↑ «Embattled Den Haag mayor resigns with immediate effect after week of scandal»։ NL Times (անգլերեն)։ 2019-10-06։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Voordracht burgemeestersbenoeming Arnhem»։ 21 June 2001։ Արխիվացված է օրիգինալից 22 February 2013-ին։ Վերցված է 11 February 2010
- ↑ «The Road to Copenhagen (R2C) visits KEMA in Arnhem.»։ 1 December 2009։ Արխիվացված է օրիգինալից 3 December 2009-ին։ Վերցված է 28 April 2023
- ↑ «Beijing Mayor Meets Amsterdam Delegation»։ Peoples Daily։ 7 December 2000
- ↑ «Wie is Pauline Krikke, de nieuwe burgemeester van Den Haag?» (Dutch)։ Nederlandse Omroep Stichting։ 7 February 2013։ Վերցված է 13 May 2017
- ↑ "PACE to observe the early parliamentary elections in 'the former Yugoslav Republic of Macedonia'" Parliamentary Assembly of the Council of Europe, press release of 7 December 2016.
- ↑ Merijn Rengers & Doortje Smithuijsen (29 March 2017)։ «Beroepsbestuurder met een gekreukt verleden»։ NRC Handelsblad (Dutch)։ Վերցված է 13 May 2017
- ↑ «Embattled Den Haag mayor resigns with immediate effect after week of scandal»։ NL Times (անգլերեն)։ 2019-10-06։ Վերցված է 2019-10-06
- ↑ «New Year's bonfires in Scheveningen must change fundamentally: Dutch Safety Board»։ NL Times (անգլերեն)։ 2019-10-03։ Վերցված է 2019-10-06
- ↑ «New Year's bonfires cause multiple fires in Scheveningen»։ NL Times (անգլերեն)։ 2019-01-01։ Վերցված է 2019-10-06
- ↑ 12,0 12,1 «2023թ. «Կանանց հզորացման ակադեմիա» - Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ» (հայերեն)։ 2023-04-16։ Վերցված է 2023-04-28
|