Պաուլինիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Պաուլինյո
Jose Paulo Bezerra Maciel Junior 2013.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոզե Պաուլո Բեզերա Մասիել Ժունիոր
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 1988 (29 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 180
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա ՖԱ
Համար 8
Պատանեկան կարիերա
2004 - 2005
2006
Բրազիլիա Պորտուգեզա
ԲրազիլիաՊան Դե Ասուկար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006
2006 - 2007
2007 - 2008
2008 - 2009
2009 - 2010
2010 - 2013
2013 -
ԲրազիլիաՊան Դե Ասուկար
ԼիտվաՎիլնյուս
ԼեհաստանԼոձ
ԲրազիլիաՊան Դե Ասուկար
ԲրազիլիաԲրագանտինո
ԲրազիլիաԿորինթիանս
ԱնգլիաՏոտտենհեմ Հոտսպուր

38 (5)
17 (0)
39 (7)
28 (8)
89 (20)
8 (1)
Ազգային հավաքական
2011 — Բրազիլիա Բրազիլիա 20 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժոզե Պաուլո Բեզերա Մասիել Ժունիոր (պորտ.՝ José Paulo Bezerra Maciel Junior, հուլիսի 25, 1988({{padleft:1988|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}})[1], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, իսպանական «Բարսելոնա ՖԱ» ֆուտբոլային ակումբի և Բրազիլիայի հավաքականի խաղացող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլինյոն գործունեությունն սկսել է մինի ֆուտբոլում իր հայրենի Սան Պաուլոյի «Պորտուգեզա» ակումբում (մինչև 17 տարեկանների)։ 2006 թվականին հանդես է եկել նույն քաղաքի «Պան դե Ասուկար» ակումբում (2011 թվականից ի վեր կոչվում է «Աուդակս»)։ 2006 թվականին տեղափոխվել է մեծահասակների ակումբ, բայց անմիջապես վաճառվել է «Վիլնյուս» ՖԱ-ին: Լիտվական ակումբում անցկացրել է հաջող խաղաշրջան, սակայն թիմն ունեցել է ֆինանսական խնդիրներ: Պաուլինյոն հետագայում տեղափոխվել է «Լոձ» ակումբ։ Նա անցկացրել է 17 խաղ Լեհաստանի առաջնությունում, դրանից հետո վերադարձել է «Պան դե Ասուկար», որը հանդես էր գալիս Պաուլիստայի լիգայի 4-րդ դիվիզիոնում:

2009 թվականին դարձել է «Բրանգանիտո» ակումբի խաղացող, որը հանդես է եկել Բրազիլիայի առաջնություն B սերիայում: Թիմում նրա ելույթների շնորհիվ շուտով ուշադրություն է արժանանում Սան Պաուլոյի ամենամեծ ակումբներից մեկի՝ «Կորինտիանսե»-ի կողմից: 2010 թվականին Պաուլինյոն տեղափոխվել է այս թիմ[2]։

Շուտով Պաուլինյոն դարձել է հիմնական խաղացող: 2011 թվականին օգնել է իր թիմին հաղթել Բրազիլիայի մրցաշարում և ֆուտբոլիստով սկսել են հետաքրքրվել իտալական «Ռոմա» և «Ինտերանացիոնալ» թիմերը։ Սակայն Պաուլինյոն նախընտրել է մնալ ակումբում Լիբերտադորես 2012 գավաթին մասնակցելու համար[3]։ Խաղացողի սպասումներն արդարացվել են. «Կորինտիանս»-ն իր պատմության մեջ առաջին անգամ կարողացել է հասնել Հարավային Ամերիկայի գլխավոր միջազգային ակումբային մրցաշարի եզրափակիչ, որտեղ էլ նա հաղթել է «Բոկա Խունիորս»-ին: Պաուլինյոն դարձել է «Տիմաո»-յի 6 խաղացողներից մեկը, որոնք խաղացել էին բոլոր 14 խաղերում: Բացի այդ՝ կիսապաշտպանը աչքի է ր ընկել մրցաշարում երեք գոլով․ առաջին գոլը խմբային փուլում, երկուսը՝ փլեյ օֆֆում։ Երեք գոլը թիմի համար երրորդ արդյունք էր։ Ավելի շատ խփել էր Դանիլոն՝ 4 գոլ, Էմերսոն Շեյխը՝ 5, ինչպես նաև 3 գոլ է խփել Ժորժե Էնրիկեն։

2011 թվականի սեպտեմբերի 15-ին Պաուլինյոն առաջին անգամ հանդես է եկել Ռոկայի գավաթի մրցաշարում Բրազիլիայի հավաքականի առաջին խաղում՝ ընդդեմ Արգենտինայի հավաքականի (0:0)։ Ֆուտբոլիստը խաղացել է գրեթե ամբողջ խաղը և փոխարինվել է 88-րդ րոպեին[4]։

2013 թվականի հուլիսի 2-ին տեղափոխվել է 17 միլիոն եվրոյով «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբ։

2015 թվականի հունիսի 29-ին 4 տարով պայմանագիր է կնքել «Գուանչժու Էվերգրանդ» ակումբի հետ։ Տեղափոխության գինը կազմում է 14 միլիոն եվրո։

2017 թվականի մարտի 23-ին Պաուլինյոն հեթ տրիկ է խփել Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում[5]։

2017 թվականի օգոստոսի 14-ին 40 միլիոն եվրոյով պայմանագիր է կնքել «Բարսելոնա» ակումբի հետ։ Երկրպագուները շատ դժգոհ էին այդ պայմանագրից՝ մեղադրելով ղեկավարությանը սխալ տրանսֆերային քաղաքականության մեջ:

Պաուլինոյի դեբյուտը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 26-ին «Ալավեսա»-ի դեմ խաղում (2:0):

Առաջին գոլը Պաուլինոն խփել է 77-րդ րոպեին փոխարինվելով «Խետաֆե»-ի դեմ խաղում (2:1)՝ 85-րդ րոպեին բերեց կապտանռնագույններին բերելով հաղթանակ:

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա «Կորինտիանս»

  • Բրազիլիայի չեմպիոն՝ 2011
  • Ռոկայի գավաթ՝ 2011
  • Լիբերտադորես գավաթ՝ 2012
  • Աշխարհի ակումբային չեմպիոն՝ 2012

Ընդհանուր՝ 4 տիտղոս Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն «Գուանչժոու Էվերգրանդ»

  • Չինաստանի չեմպիոն (3)՝ 2015, 2016, 2017

Ընդհանուր՝ 3 տիտղոս Իսպանիա «Բարսելոնա»

  • Իսպանիայի չեմպիոն՝ 2017/18
  • Իսպանիայի գավաթ՝ 2017/18

Ընդհանուր՝ 2 տիտղոս

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներառվել է Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում (Արծաթե գնդակ)՝ 2011,
  • Ներառվել է Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում (Globo և Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիա)՝ 2011,
  • Ներառվել է Պաուլիստայի Լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում՝ 2012,
  • Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե գնդակի գավաթակիր՝ 2013,
  • Ներառվել է Կոնֆեդերացիաների գավաթի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում՝ 2013։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]