Պաուլինա Համմարլունդ
| Պաուլինա Համմարլունդ | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 7, 1994[1] (31 տարեկան) |
| Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆուտբոլիստուհի |
Պաուլինա Լուիզա Համմարլունդ (շվեդ.՝ Pauline Louise Hammarlund, մայիսի 7, 1994[1], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդացի ֆուտբոլիստուհի, ով հանդես է գալիս «Յուրգորդեն» ակումբում և Շվեդիայի ֆուտբոլի կանանց հավաքականում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 15 տարեկանը Պաուլինան խաղացել է տափօղակով հոկկեյ տղաների թիմում, սակայն ուղեղի ցնցումից և ձեռքի վնասվածքից հետո լքել է այն։ Այնուհետև սկսել է զբաղվել ֆուտբոլով[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սկուգո-Տրոնգսունդ» ակումբի դպրոցի սան, «Համմարսլունդ» թիմի ֆարմ-ակումբի ներկայացուցիչ[2]։ Նա դեբյուտ արեց 16 տարեկանում «Թյուրեսյո»-ի հիմնական թիմում[3]։ 2013 թվականին տեղափոխվել է «Լինչյոպինգ», որտեղ խաղացել է մեկ տարի։ 2014 և 2015 թվականներին հանդես է եկել «Պիտեո»-ի կազմում, որտեղ դարձել է հուսալի հարձակվող՝ խփելով 16 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում[3]։ 2015 թվականին Համմարլունդը զբաղեցրել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստուհիների ցանկում 3-րդ տեղը[2]։
2016 թվականից առաջ նա երկամյա պայմանագիր կնքեց «Գյոթեբորգի» հետ՝ փոխարինելով ակումբից հեռացած հոլանդացի ֆուտբոլիստուհի Մանոն Մելիսին[4]։ «Գյոթեբորգի» կազմում աչքի է ընկել 12 անգամ՝ կատարելով 4 գոլային փոխանցում[3]։
Մարզային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համմարլունդը հավաքականներում հանդես է գալիս 2010 թվականից: Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում անցկացրել է 8 խաղ, մինչև 19 տարեկանների հավաքականում՝ 27 խաղ, մինչև 23 տարեկանների հավաքականում՝ 14 խաղ[5]։ Շվեդիայի հիմնական կանանց հավաքականում դեբյուտ է կատարել 2015 թվականի սեպտեմբերի 17-ին Մոլդովայի դեմ խաղում[6]։ Մինչև 2017թ. մարտ ամիսը անց է կացրել 16 խաղ՝ խփելով 4 գոլ[5]։ Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 TT (2015-09-20): «Pauline Hammarlund valde rätt». Արխիվացված 2017-03-12 Wayback Machine fotbollskanalen.se. Läst 10 mars 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 «Pauline Hammarlund». Արխիվացված 2017-03-12 Wayback Machine svenskfotboll.se. Läst 10 mars 2017.
- ↑ Bråstedt, Mats (2015-10-30): «Hammarlund lämnar Piteå för Göteborg». Արխիվացված 2018-12-16 Wayback Machine expressen.se. Läst 10 mars 2017.
- ↑ 5,0 5,1 «Landslagsdatabasen». Արխիվացված 2018-03-09 Wayback Machine svenskfotboll.se. Läst 10 mars 2017.
- ↑ «Piteås Pauline Hammarlund gjorde succé i landslagsdebuten» (շվեդերեն). Sveriges Television. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.