Պաուլինա Անդրեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլինա Անդրեևա
ռուս.՝ Паулина Олеговна Андреева
Ծնվել էհոկտեմբերի 12, 1988(1988-10-12) (35 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (2011)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, սցենարիստ, ռեժիսոր և creative producer
Ամուսին(ներ)Ֆեոդոր Բոնդարչուկ

Պաուլինա Օլեգովնա Անդրեևա (ռուս.՝ Паули́на Оле́говна Андре́ева, ծննդյան անունը՝ Եկատերինա Անդրեևա (ռուս.՝ Екатерина Олеговна Андреева) հոկտեմբերի 12, 1988(1988-10-12), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, երգչուհի։ Հայտնի է «Հալոցք» (2013) ու «Մեթոդ» (2015) սերիալների, ինչպես նաև «Մորեխ» (2013) ֆիլմի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 12-ին Լենինգրադում։ Ընտանիքում դերասաններ չկան, և արվեստի հետ կապ չունեն։ Սովորել է Ի. Կռիլովի անվան № 24 գիմնազիայում Վասիլևսկի կղզում։ Դպրոցում խաղացել է անգլերեն ներկայացումներում, որոնք բեմադրել է Օքսանա Սալամատովան։ Օրինակ՝ Պաուլինինան ավագ դասարաններում «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» բեմադրության մեջ խաղացել է խրտվիլակի դերը։ Զբաղվել է պարերով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, սովորել է 2 տարի և մեկնել Մոսկվա, որտեղ ընդունվել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (Ռ. Կոզակի և Դ. Բրուսնիկինի կուրս)։ Երրորդ կուրսում խաղացել է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Околоноля» ներկայացման մեջ։ Ստուդիան ավարտելուց հետո՝ 2011 թվականին ընդունվել է Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի թատերախումբ։

Կինոյում իր նորամուտը կատարել է 2007 թվականին։ «Հաոցք» (2013) հեռուստասերիալում մարմնավորել է երգչուհու և կատարել Կոնստանտին Մելաձեի համանուն ռոմանսը, որը միանգամից հիթ է դարձել։ 2016 թվականին դարձել է «OK!» ամսագրի մրցանակի դափնեկիր «Նոր դեմքեր – կինո» անվանակարգում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի աշնանից հանդիպել է պրոդյուսեր, ռեժիսոր և դերասան Ֆեոդոր Բոնդարչուկի հետ[1][2]։ 2019 թվականի սեպտեմբերին նրանք ամուսնացել են։

    • Որդին՝ Իվան (ծնվ.՝ 2 մարտի, 2021)[3][4]։

Աշխատանք թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ. Տաբակովի ղեկավարած թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխովի անվան ՄԳԹ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2007 – Օրենք և կարգ։ Օպերատիվ հետաքննությունների բաժին 2 (ռուս.՝ Закон и порядок: Отдел оперативных расследований 2) (ֆիլմ 23՝ «Облава») — Սվետլանա
  2. 2008 – Օրենք և կարգ։ Օպերատիվ հետաքննությունների բաժին 3 (ռուս.՝ Закон и порядок: Отдел оперативных расследований 3) (ֆիլմ 22՝ «Яхтсмен») — Նադյա
  3. 2013 – Հալոցք (ռուս.՝ Оттепель) — Դինա, երգչուհի
  4. 2013 – Մորեխ (ռուս.՝ Саранча) — Լերա
  5. 2013 – Մութ աշխարհ։ Հավասարակշռություն (ռուս.՝ Тёмный мир: Равновесие) — Լիլի
  6. 2014 – Կրակոց (ռուս.՝ Выстрел) — Յանա Տումանովա
  7. 2014 – Գրիգորի Ռ. (ռուս.՝ Григорий Р.) — իշխանուհի Իրինա Յուսուպովա
  8. 2015 – Մեթոդ (ռուս.՝ Метод) — Եսենիա Ստեկլովա
  9. 2015 – Կարգավիճակը. Ազատ (ռուս.՝ Статус: Свободен) — Սոնյա Շմուլ
  10. 2017 – Հեղափոխության դևը (ռուս.՝ Демон революции) — Սոֆյա Ռուդնևա
  11. 2017 – Առասպելներ (ռուս.՝ Мифы) — Մարիա / Միա
  12. 2017 – Քնածները (ռուս.՝ Спящие) — Օքսանա Տրոիցկայա
  13. 2018 – Ինչպես երեխաներ (ռուս.՝ Как дети)
  14. 2018 – Ավելի լավ, քան մարդիկ (ռուս.՝ Лучше, чем люди) — Արիսա
  15. 2018 – Սիրուհիներ (ռուս.՝ Любовницы) — Իրա
  16. 2019 – Մեթոդ 2 (ռուս.՝ Метод 2) — Եսենիա Ստեկլովա
  17. 2020 – Սապատավոր ձիուկը (ռուս.՝ Конёк-горбунок) — թագուհի

Վոկալ կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2013 – Հալոցք (ռուս.՝ Оттепель (телесериал)) — «Оттепель»
  2. 2017 – Ձգողականություն (ռուս.՝ Притяжение) — «Closer»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (27 փետրվարի, 2019 թվական) – մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фёдор Бондарчук готовится к свадьбе с Паулиной Андреевой. — Роман знаменитого режиссёра с актрисой длится более полугода». // 7days.ru. 30 марта 2016 года.
  2. Мария Ремизова. Фёдор Бондарчук впервые вышел в свет с невестой. — Вместе с Паулиной Андреевой режиссёр и актёр появился на красной дорожке «Кинотавра». Газета «Комсомольская правда» // kp.ru (13 июня 2016 года)
  3. Паулина Андреева и Фёдор Бондарчук стали родителями // РИА Новости / ria.ru
  4. Фёдор Бондарчук и Паулина Андреева стали родителями // РБК / style.rbc.ru
  5. Распоряжение Президента Российской Федерации от 27 февраля 2019 года № 52-рп «О поощрении»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլինա Անդրեևա» հոդվածին։