Պաուլա Դեհմել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլա Դեհմել
գերմ.՝ Paula Dehmel
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1862(1862-12-31)[1] կամ հոկտեմբերի 31, 1862(1862-10-31)[2]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական միություն[3]
Մահացել էհուլիսի 9, 1918(1918-07-09)[2][4] (55 տարեկան)
Մահվան վայրSteglitz, Շտեգլից Ցելենդորֆ, Բեռլին, Գերմանական կայսրություն
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն
Մասնագիտությունգրող
ԱմուսինՌիխարդ Դեմել
Ծնողներհայր՝ Julius Oppenheimer?
ԵրեխաներHeinrich Dehmel? և Vera Tügel?
 Paula Dehmel Վիքիպահեստում

Պաուլա Դեհմել (անգլ.՝ Paula Dehmel, դեկտեմբերի 31, 1862(1862-12-31)[1] կամ հոկտեմբերի 31, 1862(1862-10-31)[2], Բեռլին, Գերմանական միություն[3] - հուլիսի 9, 1918(1918-07-09)[2][4], Steglitz, Շտեգլից Ցելենդորֆ, Բեռլին, Գերմանական կայսրություն), գերմանացի մանկագիր։ Նա գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ և պատմվածքներ։

Պաուլան տնտեսագետ Ֆրանց Օպենհայմերի քույրն է և 1889-1898 թվականներին ամուսնացած է եղել բանաստեղծ Ռիխարդ Դեհմելի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլան ծնվել է որպես Բեռլինի հրեական բարեփոխումների համայնքի տաճարի քարոզիչ և ուսուցիչ Յուլիուս Օպենհայմերի դուստր։ Նրա եղբայրներն էին Ֆրանց Օպենհայմերը (1864-1943)՝ հետագայում հայտնի տնտեսագեր[5], և Կարլ Օպենհայմերը (1871-1941)՝ հետագայում հայտնի կենսաքիմիկոս[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին նա, իր երեք տարեկան կրտսեր եղբոր՝ Ֆրանցի միջոցով, ծանոթացել է Ռիխարդ Դեհմելի հետ։ Նրանք ամուսնացել են 1889 թվականի մայիսի 4-ին։ Պաուլան և Ռիխարդը համատեղ կյանքում ունեցել են մեկ որդի և երկու դուստր՝ Վերադետտան (* 1890), Հայնց Պետերը (Հայնրիխ) (* 1891)՝ հետագայում դարձել է բժիշկ և գրքերի հեղինակ, ինչպես նաև Լիզելոտը (* 1897):

1892 թվականի օգոստոսին Ռիխարդը սիրահարվել է Պաուլայի ընկերուհու՝ բանաստեղծ և թարգմանիչ Պաուլա Հեդվիգ Լախմանին, որը, սակայն, հրաժարվել է Ռիխարդի առաջարկած «եռակողմ հարաբերություններից»։ 1895 թվականին Ռիխարդը ծանոթացել է Իդա Աուերբախին, որը հետագայում դառնալու էր նրա երկրորդ կինը։ 1898 թվականի կեսերից մինչև 1899 թվականի ապրիլ Պաուլան, Իդան և Ռիխարդը ապրել են Պանկով քաղաքում, ներկայիս Պարկշտրասե քաղաքում, երեքով ամուսնության մեջ։ Իդան ապրում էր հարևան տանը[7]։ Ի վերջո Պաուլան բաժանվել է Ռիխարդից և համաձայնվել ամուսնալուծվել 1900 թվականին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Քաղաքային առաջին իգական միջնակարգ դպրոցի պատին Բեռլինի Միտտե վարչատարածքում

Պաուլա Դեհմելը շարունակել է ապրել Բեռլինում իր երեք երեխաների հետ։ Նա համագործակցել է Էլզա Լասկեր-Շյուլերի, Օտտո Յուլիուս Բիրբաումի, Առնո Հոլցի և Յոհաննես Շլաֆի հետ։

Գրել է մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ և պատմավածքներ։ 1915 - 1917 թվականներին եղել է «Մեիդինգերի մանկական օրացույցը» (Meidingers Kinder-Kalender ) պարբերականի խմբագիրը, որտեղ հայտնի գրողների ստեղծագործությունների թվում տպագրվել են նաև նրա ստեղծագործությունները[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1918 թվականի հուլիսի 8 Բեռլին-Շտեգլիցում[9]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնալուծությունից հետո էլ Պաուլան շարունակել է համագործակցել է Ռիխարդի հետ՝ ստեղծելով մանկական բարձրորակ գրքեր[10]։

  • «Ռիչարդ Դեհմելի հետ» (1900)
  • «Ռումպուպել» (1903)
  • «Գեղատեսիլ մարգագետնում» (1912)
  • «Սիրելի բույնը» (1919, հրապարակել է Ռիխարդ Դեհմելը) և այլն[11]։

Պաուլա Դեմելի եղբայրը, որը նաև Ռիխարդի ընկերն էր հետագայում հայտնի տնտեսագետ Ֆրանց Օպենհայմերն է։ Նա իր հուշագրություններում գրել է քրոջ մասին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #116054522 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. «Franz Oppenheimer :: Liberaler Sozialismus». www.franz-oppenheimer.de. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  6. Biographie, Deutsche. «Oppenheimer, Carl - Deutsche Biographie». www.deutsche-biographie.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  7. Wegner, Matthias (2002). Aber die Liebe der Lebenstraum der Ida Dehmel (1. Aufl ed.). München. ISBN 978-3-548-60215-8. OCLC 76372628.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. «Meidingers Kinder-Kalender für das Jahr 1920. 23. Jahrgang. Meidinger. - Kinderk». eBay (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  9. «Paula Dehmel - Die Gedichte». zgedichte.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  10. «Dehmel, Paula». www.projekt-gutenberg.org. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  11. «Katalog der Deutschen Nationalbibliothek». portal.dnb.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  12. «Zeitgenossen – Paula Dehmel». www.richard-dehmel.de. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլա Դեհմել» հոդվածին։