Պաուլա Բեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլա Բեր
գերմ.՝ Paula Beer
Ծնվել էփետրվարի 1, 1995(1995-02-01) (29 տարեկան)
ԾննդավայրՄայնց, Գերմանիա[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
agentur-lambsdorff.de/schauspieler/paula-beer/

Պաուլա Բեր (գերմ.՝ Paula Beer, փետրվարի 1, 1995(1995-02-01), Մայնց, Գերմանիա[1]), գերմանացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլա Բերը ծնվել է 1995 թվականի փետրվարի 1-ին գերմանական Մայնցում, նկարիչների ընտանիքում։ Նա ուսանել է Մոնտեսորիի դպրոցում, իսկ 8-ամյա հասակում ընդունվել է թատերական դասընթացների։ Շուտով նա սկսեց հանդես գալ Friedrichstadt-Palast թատրոնի երիտասարդական համույթում։

2009 թվականին, երբ Պաուլան 14 տարեկան էր, նրան հրավիրեցին նկարահանվել Քրիս Քրաուսի «Օդեի օրագրերը» ֆիլմում։ Քասթինգին մասնակցեցին շուրջ 2500 աղջիկ, սակայն դերը ստացավ Պաուլան։ Ֆիլմում դերասանուհին խաղացել է 14-ամյա Օդե ֆոն Սայմերի դերը, ով արձակուրդներին մեկնել է Բալթյան ծովափի մի կալվածատուն։ Ֆիլմի թողարկումից հետո վարձավճարով Պաուլան ստացել է ֆիլմերի քննադատների լավ ակնարկներ և ստացել Բավարիայի կինոյի մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։

2012 թվականին Բերը խաղաց Բավարիայի դքսուհի՝ Սոֆիայի դերը, «Ludwig II» կենսագրական ֆիլմում։ 2014 թվականին դերասանուհին նկարահանվեց Անդրեաս Պրոխասկի «Dark Valley»-ում և առաջադրվեց որպես Ավստրիայի լավագույն երիտասարդ դերասանուհի։ Ֆիլմում նկարահանվեցին նաև՝ Սեմ Ռայլին, Թոբիաս Մորեթին և Թոմաս Շյուբերթը։ Ֆիլմը ներկայացվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի համար և արժանացել է մի շարք անվանակարգերի` «Լավագույն կոստյումներ», «Լավագույն արվեստի ստեղծագործություն», «Լավագույն կոստյումների համար ժյուրիի մրցանակ» և «Լավագույն արվեստի ստեղծագործություն ժյուրիի մրցանակ»։

Պաուլա Բերը 2016 թվականին խաղացել է Francois Ozon-ի «Ֆրանց» ֆիլմում գերմանացի Աննայի գլխավոր դերը, որը սգում է իր մահացած փեսային։ Այս դերի համար դերասանուհին Վենետիկի 73-րդ միջազգային կինոփառատոնում ստացել է «Մարչելո Մաստրոյանիի մրցանակ», որով պարգևատրվում են երիտասարդ դերասանները։ 2017 թվականին Պաուլան առաջադրվել է «Լումյեր» և «Սեզար» կինոմրցանակների համար ֆրանսիական անվանակարգերում, «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կատեգորիայում[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.stuttgarter-nachrichten.de/inhalt.schauspielerin-paula-beer-der-kommende-weltstar.f71ab5fa-5396-401f-803b-ce362aba8484.html
  2. EFA Winners 2020 — 2020.
  3. «Nominations aux Lumières 2017». Ciné +. 2016 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 4 января 2017-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլա Բեր» հոդվածին։