Պաոլո Իաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պաոլո Յաշբիլիից)
Պաոլո Իաշվիլի
პაოლო იაშვილი
Ծնվել է1895 հունիսի 17
ԾննդավայրԳամողմա Արգվեթի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 22, 1937(1937-07-22) (տարիքը 42)
Վախճանի վայրԹբիլիսի
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
ՔաղաքացիությունՎրաստան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
 Paolo Iashvili Վիքիպահեստում

Պաոլո Իաշվիլի (վրաց.՝ პაოლო იაშვილი, հունիսի 17 (29), 1895, գյուղ Արգվեթի (այժմ՝ ՎԽՍՀ Սաչխերեի շրջանում) - հուլիսի 22, 1937, Թբիլիսի), վրացի խորհրդային բանաստեղծ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Քութայիսի դասական գիմնազիայում և Լուվրի արվեստների ինստիտուտում։ 1915 թվականին հիմնադրել է վրացական սիմվոլիստների «Երկնագույն եղջյուրներ» գրական խմբակը, 1916 թվականին խմբագրել համանուն ամսագիրը («Ցիսպերի ղանցեբի»)։ Վաղ շրջանի ստեղծագործություններում արտահայտել է բողոք՝ ընդդեմ բուրժ․ իրականության։ Իաշվիլին ողջունել է սովետական իշխանության հաստատումը, բանաստեղծություններ նվիրել նոր Վրաստանին։ Գեղարվեստական կատարելությամբ աչքի են ընկնում «Լենին» (1924), «Սամզորիի շինարարներին» (1934) բանաստեղծությունները։ «Նոր Կոլխիդա» շարքը փառաբանումն է սոցիալիզմ կառուցողների։ Ժողովուրդների բարեկամությունն է երգել «Հովհաննես Թումանյանին» (1923), «Ուկրաինուհու երգը» (1934) և այլ բանաստեղծություններում։ Առաջին ժողովածուն լույս է տեսել 1955 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 118