Պաշտպանություն հիմարից
Պաշտպանություն հիմարից, պաշտպանություն առարկաների օգտագործման (հատկապես, տեխնիկա), ծրագրային ապահովման, ինչպես օգտագործման, այնպես էլ տեխնիկական սպասարկման կամ պատրաստման ժամանակ մարդու ակնհայտ սխալներից։ Հիմնական միտքը ձևավորվել է 1960-ական թվականներին, երբ ճապոնացի ճարտարագետ-արտադրող Սիգեո Սինգոն, ով ժամանակին ստեղծել Toyota-ի արտադրական համակարգը[1][2]։
Օրինակ՝
- Վաննաները և լվացարանակոնքերը հաճախ ունեն վերևում տեղադրված ջրահեռացման անցք, որը թույլ չի տալիս այն չափից ավել լցվել։
- Օգտատերի կողմից մուտքագրված նյութերի հսկողությունը, կոնկրետ տեղեկատվության համար՝ ըստ թույլատրելի ձևի, նշանակության դիապազոնի, ընդհանուր երկարության և այլն, որը հնարավորություն չի տալիս նախապես սխալ տեղեղեկատվություն մուտքագրել։
- Շտեկերների և հակադիր բնիկների ձևը թույլ չի տալիս սխալ միացնել հարակցիչները։
- Հավաքովի ագրեգատների մասերը (օրինակ՝ խոհանոցային կոմբայնները) նախագծվում են այնպես, որ բացառեն սխալ միացում, սխալ հաջորդականությամբ կամ սարքի հանված պատյանով միացումը։
- Ավտոմեքենայի էլեկտրոնիկան շարժիչը աշխատացնելուց ստուգում է արագության փոխարկիչի բռնակի դիրքը։
- Շատ հաստոցներ ցուցիչներ ունեն, որոնք նախազգուշացնում են մշակվող դետալիսխալ միացման դեպքում։
- Սիմ քարտը կամ հիշաքարտը հնարավոր չէ մտցնել բնիկի մեջ թեք կտրված անկյան պատճառով։
Հիմարից պաշտպանության ձևերը բաժանվում են մակարդակների (ըստ արդյունավետության աճի)։
- 1-ին մակարդակ՝ արտադրանքի անհամապատասխանությունների հայտնաբերումը (համակարգը բացահայտում է անհամապատասխան դետալ, բայց չի չեզոքացնում այն),
- 2-րդ մակարդակ՝ բացառում է անհամապատասխանությունը (բացառվում է անհամապատասխան դետալի մշակումը հաջորդ գործողության ժամանակ),
- 3-րդ մակարդակ՝ կառուցվածքային պաշտպանություն (օրինակ իրը ունի այնպիսի կառուցվածք, որ տեղադրել կամ հավաքել այն այլ կերպ հնարավոր չէ).
Եզրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմաթիվ լեզուներում «պաշտպանություն հիմարից» եզրը փոխառված է ճապոներեն պոկա յոկե (ポカヨケ) արտահայտությունից, որը բառացի նշանակում է «պաշտպանություն սխալից»։ Օգտագործվում է նաև համահունչ՝ բակա յոկե (馬鹿ヨケ), «պաշտպանություն հիմարից» արտահայտությունը։Հայերենում «պաշտպանություն հիմարից» եզրը մտել է Իլյա Իլֆի ր Եվգենի Պետրովի «Միհարկանի Ամերիկան» վեպի հայերեն թարգմանությունից, որտեղ բերված է «foolproof» եզրը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 22 A study of the Toyota production system from an industrial engineering viewpoint
- ↑ Robinson Harry (1997)։ «Using Poka-Yoke Techniques for Early Defect Detection»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-27-ին։ Վերցված է մայիսի 4, 2009
- ↑ Энциклопедический словарь крылатых слов и выражений / составитель В. В. Серов — М.: «Локид-Пресс», 2005.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Shingo Shigeo (1986)։ Zero quality control: source inspection and the poka-yoke system։ Portland, Oregon: Productivity Press։ ISBN 0-915299-07-0։ OCLC 13457086։ Վերցված է ապրիլի 30, 2009
- Nikkan Kogyo Shimbun (1988)։ Poka-yoke: improving product quality by preventing defects։ Portland, Oregon: Productivity Press։ ISBN 0-915299-31-3։ OCLC 300302752
- Hinckley C. M., P. Barkan (1995)։ «The role of variation, mistakes, and complexity in producing nonconformities»։ Journal of Quality Technology 27 (3): 242–249