Պաշտպանիչ թել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաշտպանիչ թել, թղթադրամները և փաստաթղթերը կեղծումից պաշտպանելու տարրերից մեկը։ Իրենից ներկայացնում է թղթադրամի վրա բարակ գիծ (պոլիմերից, մետաղից և այլն)՝ 1 մմ և ավելի լայնությամբ։ Առաջին անգամ պաշտպանիչ թելն օգտագործվել է 1940 թվականին մեկ ֆունտ ստերլինգ անվանական արժեքով թղթադրամի վրա[1]։ 2018 թվականի դրությամբ այն աշխարհի շատ երկրների դրամանշանների անբաժանելի մասն է։ Դրամանենգները սովորել են բավականին որակով ընդօրինակել պաշտպանիչ թելի թաքնված հաստությունը կամ դրսից երևացող պաշտպանությունը։ Սրանով պայմանավորված՝ 2010 թվականից շրջանառության մեջ են մտել ավելի բարդ տեխնոլոգիաների կիրառմամբ թղթադրամներ։ Այսպես, պաշտպանիչ թելը 100 ԱՄՆ դոլարանոցի վրա իրենից ներկայացնում է միկրոոսպնյակների համակարգ, իսկ ռուսական թղթադրամները պարունակում են հոլոգրաֆիկ նկարների համալիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականին թղթերի արտադրության առաջին գործարանի հիմնադիր Ջոն Դիքինսոնն Անգլիայում արտոնագրեց պաշտպանիչ թելով թղթի արտադրության տեխնոլոգիան[2]։ Նյութը, որից պատրաստվում էր թելը, մետաքս էր։ Պաշտպանիչ մետաքսյա թելերով թուղթը հայտնի դարձավ այն բանի շնորհիվ, որ այն օգտագործեցին պատմության մեջ առաջին փոստային նամականիշի՝ «Սև Պեննի»-ի պատրաստման համար[2]։ 1867 թվականին ԱՄՆ-ում տրվեց պաշտպանիչ թելերով թղթի արտադրության արտոնագիր[2]։

Ժամանակակից թղթադրամների զանգվածային թողարկման մեջ տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվեց բրիտանացիների կողմից 1940 թվականին։ Պատճառն իրենց ֆունտերը կեղծումից պաշտպանելու անհրաժեշտությունն էր, քանի որ Երրորդ Ռայխում դրա վրա աշխատում էր մասնագետների մի ամբողջ խումբ։ Նորարարությունը մեծ տարածում գտավ։ ԱՄՆ-ում դրանք սկսեցին կիրառվել 1990-ական թվականների սկզբներից։ 2007 թվականի դրությամբ թողարկված թղթադրամների 80%-ը պարունակել է պաշտպանիչ թել[3]։

Պաշտպանիչ թելերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըսդ տեղակայման բնույթի՝ լինում են[4]՝

  • ամբողջությամբ թաքնված թղթադրամում (օրինակ 1 և 2)
  • մակերես դուրս եկած
    • «լողացող» տեսակի (օրինակ 3)
    • հատուկ պատուհաններում (օրինակ 6)
    • ամբողջ երկարությամբ, երբ թաքնված հատվածը գտնվում է ծայրերում

Թաքնված պաշտպանիչ թելերը հաստ չեն, տեսանելի են բացառապես լույսի տակ։ Դրանք կարող են լինել[4]՝

  • ոչ թափանցիկ,
    • ամբողջությամբ թափանցիկ,
    • թափանցիկ գրվածքով և/կամ նկարով
    • թափանցիկ՝ ոչ թափանցիկ գրվածքով և/կամ նկարով (օրինակ 2)

«Լողացող» տեսակի պաշտպանիչ թելը պարբերաբար հայտնվում է մակերեսին։ Լուսավորության տակ մեկ մուգ գծի տեսք ունի։ Այսպիսի թելերի ստեղծման գործընթացը հանգեցնում է տեխնոլոգիական ջրային նշանների ստեղծման, որոնք ունեն մուգ, ուղղահայաց թելի, ուղղանկյուն գծի տեսք[4][5]։ Ռուսաստանի Նոու-հաու բանկերից մեկը մշակել է թղթի ստեղծման VFI (Variable Figure Image՝ փոփոխական կերպարի պատկեր) տեխնոլոգիան, որի դեպքում պաշտպանիչ թելը հայտնվում է մակերեսին՝ բարդ պատկերի տեսքով։ «Լողացող» պաշտպանիչ թելի այս տեսակը կարելի է տեսնել 2010 թվականին թողարկված 500 և 1000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների վրա։ Նրանք նաև ունեն «քամելեոնի» և «կատվաձկան» պաշտպանիչ հատկություններ (օրինակ 6)։ Այս երկու տերմինները պաշտպանիչ թելերի ենթատեքստում իրենց յուրահատուկ հատկություններն են՝ նկարի փոփոխությունը, երբ նայում ես տարբեր դիրքերից[6][7][8][9]։

Պաշտպանիչ թելի պլաստիկ հիմքը հաճախ պատված է լինում մետաղյա ծածկույթով։ Մետաղական ծածկույթը կարող է ծածկել ամբողջ թելը, նրանից ազատ հատվածներում գրվածքներ են կամ պատկերներ։ Որոշ դեպքերում ծածկույթն օժտված է լինում մագնիսական և/կամ լուսարձակող հատկություններով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ (օրինակ 4):[10] Կախված ծածկույթի հատկություններից՝ լուսարձակումը կարող է լինել կա՛մ միատարր, կա՛մ փայլփլուն[11][12]։

Քրեյն ընկերության Motion™ տեսակի պաշտպանիչ թելերն իրենցից ենթադրում են միկրոոսպնյակների համակարգ (օրինակ 5)։ Ոսպնյակի տակ պատկերը տեսողական խոշորանում է, իսկ դիտելու դիրքը փոփոխելու դեպքում «լողում է» թելի վրա։ 2017 թվականի դրությամբ այս տեխնոլոգիան օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և այլ երկրների թղթադրամների արտադրության մեջ[13]։

2009 թվականին «Գոզնակ» բաժնետիրական ընկերությունը հոլոգրաֆիկ տեխնոլոգիաների հիման վրա մշակել է պաշտպանիչ «Մոբայլ» նշանը (օրինակ 7)։ Այն առկա է 2010 թվականին թողարկված 5000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների և 2015 թվականին թողարկված «Ղրիմի» հիշարժան 100 ռուբլիանոցի վրա[13]։ Այսպես, հինգ հազար ռուբլի թղթադրամի առջևի երևացող հատվածում տեսանելի է 5000 թիվը։ Դիտման անկյունը փոխելիս նկատվում է նիշերի փոփոխություն՝ մեկը մյուսի համեմատ[14]։ Օլիմպիական 100 ռուբլի թղթադրամի վրա կա «Զեբր» պաշտպանիչ նշան։ Թղթի մեջ առկա է 1.5 սմ լայնությամբ պոլիմերային ժապավեն։ «Պատուհանի» տարածքում թղթի բացակայությունը հնարավորություն է տալիս տեսնել հատուկ էֆեկտներ[15][15]։

Պաշտպանիչ թելերը կարող են նաև անհավասար լինել։ Ձևավոր կամ թևավոր թելերն ունեն անհավասար անկյունային եզրագծեր։ «Թևերի» ձևերը տարբեր են։ Դրանք կարող են գտնվել թղթային շերտի մեջ, դրանցից դուրս՝ կախված մշակողների առջև դրված առաջադրանքից և տեխնոլոգիական գործընթացից[9]։

Ընդօրինակման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանիչ թելը, ինչպես և ջրանիշը, հանդիսանում է կարևոր տարր, որը բարդացնում է թղթադրամների կեղծումը։ Պաշտպանիչ թելի կեղծման եղանակներից է մինչ սոսնձելը՝ կեղծ թղթադրամի մի կողմի մակերեսին շերտի տեղադրումը։ «Լողացող» թելը կեղծում են կնիքը կամ պատկերը կրկնակի տպագրելով։ Հնարավոր է փայլաթիթեղի գիծ սոսնձել։ Այսպիսի մեթոդները հնարավորություն չեն տալիս լուսավորության տակ հասնել տեսողական առումով թելի անընդհատության։ Այս թերությունները վերացնելու համար կեղծարարները կարող են փայլաթիթեղի գիծ սոսնձել գծերի արտաքին հատվածին՝ կեղծ թղթադրամի երկու մասերի արանքում, օգտագործել մոխրագույն ներկ և այլն։ Նմանակման այս եղանակով բավականին բարդ է ապահովել թելի տեսողական անընդհատությունն ու միատարրությունը, քանի որ խոսքը 2 տարբեր տեխնոլոգիական գործընթացների մասին է։ Կեղծարարներն այս դեպքում ապավինում են մարդու անուշադրությանը[16][9]։

Տարածված մեթոդներից մեկն էլ թղթի վրա հատուկ արված կտրվածքների միջոցով թղթադրամի մի կողմից փայլաթիթեղով շերտավորումն է։ Ինչպես նաև հնարավոր է թելի նախատեսված ելքի փոխարեն «պատուհանի» ստեղծումը[17]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Withdrawn Banknotes». www.bankofengland.co.uk (անգլերեն). Bank of England. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 Shell, 2007, էջ 226
  3. Shell, 2007, էջ 227
  4. 4,0 4,1 4,2 Авдошин, 2017, «Защитные нити: разновидности, способы имитации», էջ 21
  5. Зыков Д. Деньги в отражённом свете. Заметки о фальшивках и защите от них // Наука и жизнь. — 2000. — № 10.
  6. Авдошин, 2017, «Защитные нити: разновидности, способы имитации», էջ 23
  7. «Банкнота Банка России образца 1997 года номиналом 500 рублей модификации 2010 год». Центральный банк Российской Федерации. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  8. «Банкнота Банка России образца 1997 года номиналом 1000 рублей модификации 2010 год». Центральный банк Российской Федерации. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  9. 9,0 9,1 9,2 Киселёва Е. В поисках формы и содержания. Правильно подобранные нити существенно повышают защищенность полиграфической продукции // Водяной знак. —СПб., 2007. — № 10 (57). Архивировано из первоисточника 21 Մարտի 2018.
  10. Авдошин, 2017, «Защитные нити: разновидности, способы имитации», էջ 22
  11. Буйлов М., Киселёва Е., Ячеистов К. Денежный самиздат // Коммерсантъ. — 2000. — № 45 (296).
  12. Ратников А. (11 октября 2013). «Ну что тут подделаешь. Как государства защищают банкноты от фальшивомонетчиков». lenta.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  13. 13,0 13,1 Авдошин, 2017, «Защитные нити: разновидности, способы имитации», էջ 24
  14. «Банкнота Банка России образца 1997 года номиналом 5000 рублей модификации 2010 года». Центральный банк Российской Федерации. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  15. 15,0 15,1 «Памятная банкнота Банка России образца 2014 года номиналом 100 рублей». Центральный банк Российской Федерации. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  16. Авдошин, 2017, «Защитные нити: разновидности, способы имитации», էջ 25—26
  17. Авдошин, 2017, «Защитные нити: разновидности, способы имитации», էջ 26

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]