Պաշարման մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պաշարման մեջ
Under Siege
Alarmstufe rot film.svg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1] և թրիլեր
Թեմաահաբեկչություն
Թվական1992 և փետրվարի 25, 1993[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAndrew Davis?[1][3][4]
ՊրոդյուսերՍթիվեն Սիգալ, Արնոն Միլչեն և Steven Reuther?
Սցենարի հեղինակJ. F. Lawton?
ԴերակատարներՍթիվեն Սիգալ[3][4][5], Թոմի Լի Ջոնս[3][5], Erika Eleniak?[5], Գերի Բյուզի[5], Patrick O'Neal?[5], Damian Chapa?[3][5], Քոլմ Մինի[5], Andy Romano?[5], Դեյլ Դայ[5], Գլենն Մորշաուեր[5], Michael Des Barres?[5], Nick Mancuso?[5], Ռեյմոնդ Քրուզ[5], Troy Evans?[5], Kane Hodder?, Conrad Palmisano?[6], Bernie Casey?[6], George Cheung?[6], Dennis Lipscomb?[6] և Duane Davis?[6]
ՕպերատորFrank Tidy?
ԵրաժշտությունGary Kington Chang?
ՄոնտաժԴոն Բրոշու
Պատմվածքի վայրՀավայի
ԿինոընկերությունRegency Enterprises և StudioCanal
Տևողություն98 րոպե

«Պաշարման մեջ» (անգլ.՝ Under Siege, այլ անվանումը` «Զավթում»), ռեժիսոր Էնդրյու Դեվիսի մարտաֆիլմը, գլխավոր դերում է խաղում Սթիվեն Սիգալը: Ֆիլմը պատմում է ահաբեկիչների կողմից միջուկային զենք տեղափոխող «Միսսուրի» գծանավի առևանգման փորձի մասին: Այն երկու անգամ առաջադրվել է Օսկար մրցանակի:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկիչների խումբը ԿՀՎ-ի նախկին գործակալ անհավասարակշիռ Վիլյամ Սթրեննիկսի (Թոմի Լի Ջոնս) գլխավորությամբ գրավում է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միսսուրի» գծանավը` նպատակ ունենալով առևանգել միջուկային մարտական գլխիկներով «Տոմահավք» հրթիռները: Նրանք նավ են ներթափանցում երաժիշտների և սպասարկող անձնակազմի տեսքով` (մատուցողներ, խոհարարներ) նավապետի ծննդյան օրվա առթիվ: Նավապետի ավագ օգնականը` կոմանդեր Կրելը (Գարի Բյուզի), օգնում է նրանց գծանավը գրավելու գործում: Գրավման ընթացքում մի քանի մարդ է սպանվում (այդ թվում` նավապետը և շտաբի ղեկավարը), իսկ մնացած անձնակազմը (որոշ բացառություններով) փակված է մնում նավամբարում: Նավը թալանելուց հետո զավթիչները ծրագրում էին «Տոմահավք»-երը բարձել սուզանավ, այնուհետև` վաճառել դրանք սև շուկայում:

Նրանց Ճանապարհին միակ խոչընդոտը նավի խոհարար Քեյսի Ռայբեկն (Սթիվեն Սիգալ) էր, ով իրականում ԱՄՆ ռազմածովային հատուկ ուժերի նախկին զինծառայող է և հակաահաբեկչական գործողությունների փորձագետ (նա հեռացվել է նախկին ծառայությունից հրամանատարին ծեծելու համար, երբ վերջինս ձախողել էր գործողությունը): Ենթակարգությունը խախտելու համար բանտարկված Ռայբեկը փախչում է և սկսում մեկը մյուսի հետևից ոչնչացնել ահաբեկիչներին: Նրան աջակցում է դերասանուհի Ջորդան Թեյթը (Էրիկա Էլենիակ), ով ժամանել էր ահաբեկիչների հետ հետ (նրան վարձել էին` տորթի կիջից դուրս ցատկելու տեսարանի համար):

Կապվելով ռազմածովային ուժերի շտաբի հետ` Ռայբեկը հաղորդում է իրավիճակի մասին: Նրան հանձնարարում են չխառնվել և սպասել հատուկ նշանակության ուժերի ժամանելուն: Սակայն ահաբեկիչները ոչնչացնում են դեսանտային խմբին տեղափոխող ուղղաթիռը: Այդ ժամանակ Ռայբեկն սկսում է ինքնուրույն գործել: Ազատելով իր ծառայակիցների ոչ մեծ խումբը` նա վերադառնում է նավ, միաժամանակ ոչնչացնում է բոլոր ահաբեկիչներին, միջուկային զենքը տեղափոխող նրանց սուզանավը, որով փորձում էր հեռանալ Կրիլը: Ռեյբենը հաղթում է Սթրենիկսին և ակտիվացնում է դեպի Հոնոլուլու (Հավայան) արձակված հրթիռի ինքնակործանումը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթիվեն Սիգալ - Քեյսի Ռայբեք (նավի խոհարար)
  • Թոմի Լի Ջոնս - Ուիլյամ Ստրեիկս
  • Գերի Բյուզի - Կրիլ
  • Էրիկա Էլենիակ - Ջորդան Թեյթ
  • Կոլմ Մինի - Դումեր
  • Պատրիկ Օ'նիլ - կապիտան Ադամս
  • Էնդի Ռոմանո - ծովակալ Բեյթս
  • Նիկ Մանկուսո - ԿՀՎ-ի տնօրեն Թոմ Բրեկեր
  • Դամիեն Չապա - Թեքմեն
  • Տրոյ Էվանս - Գրեյնջեր
  • Ջորջ Հ. Ու. Բուշ - ԱՄՆ-ի նախագահ

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսուրի» գծանավ

Ֆիլմը հակասական կարծիքների է արժանացել, հիմնականում` կանխատեսելի ավարտի և պարանոյայի հասնող հայրենասիրության համար: Ֆիլմի մասին այդպես է արտահայտվել Վինսենթ Քենբին` նշելով, որ անհնար է դիտել «Պաշարման մեջ»-ը առանց ծիծաղի[7]: Ֆիլմը համեմատվել է «Կարմիր հոկտեմբերի որսը» և «Ռեմբո» ֆիլմերի հետ[8]: Սցենարում շատ քայլեր բացահայտ կերպով վերցված են «Պինդ ընկույզ » ֆիլմից, օրինակ, այստեղ ահաբեկիչները գործում են անհավատալիորեն հստակ և սահուն, ասես ամեն օր գրավում են ԱՄՆ ռազմածովային ուժերի գծանավ[9][10]:

Քննադատ Ռոջեր Էբերթը նախ նշել է Թոմի Լի Ջոնսի և Գարի Բյուզիի կողմից մարմնավորած բացասական դերերը[11]: Չար կերպարները, որոնք ներկայացված են որպես մտավոր հետամնացներ, հեշտությամբ «գողանում են» հանդիսատեսի ուշադրության մեծ մասը, որը նախատեսված է դրական հերոսների համար[10]:

Սիգալը, որը հայտնի էր դարձել «Օրենքից վեր» ֆիլմում իր դեբյուտային դերակատարմամբ, շարունակում է զարգացնել հաջողությունն արդեն տրորված ճանապարհով և չի փորձում որևէ նոր բան հորինել: Նախորդ ֆիլմի հետ համեմատած հիմնական փոփոխությունն այն էր, որ մարտարվեստի վարպետը փոխել է իր սանրվածքը[12]:

Մարտաֆիլմն ըստ քննադատ Ջեյմս Բերարդինելիի այն ժանրը չէ, որտեղ կարելի է փայլել սցենարի նրբությամբ և դերասանական խաղալ: Այստեղ դժվար է նոր բան հորինել, որը կզարմացնի հանդիսատեսին[8]: Այնուամենայնիվ, հեղինակների հաջողված մտահղացում է գործողությունները տեղափոխել լեգենդար ռազմանավի վրա, որը հիանալիորեն դիտվում է որպես ինքնատիպ ֆոն և անգամ` իրադարձությունների գործող անձ: Սիգալը ֆիլմը նկարագրել է որպես արկածային ֆիլմ, այլ ոչ թե մարտաֆիլմ[12]: Ֆիլմի թույլ կողմը կարելի է անվանել այն փաստը, որ հեռուստադիտողն առանձնապես անհանգստացած չէ խոհարարի կյանքի համար, ով միայնակ ձեռնոց է նետել ահաբեկիչներին: Կասկած չկա, որ «դաշտի միակ զինվորը» չի հանդիպի չարագործների հատուկ դիմադրությանը, և ամեն ինչ հենց այդպես էլ լինում է[8]:

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսուրի գծանավը ԱՄՆ ռազմածովային նավատորմի ամենանշանակալի նավերից մեկն է, որն անցել է երեք խոշորագույն ռազմական հակամարտությունների միջով` Երկրորդ համաշխարհային պատերազմ, Կորեական պատերազմ և Իրաք-քուվեյթյան պատերազմ: Ֆիլմի նկարահանումները սակայն անց են կացվել ոչ թե Միսուրիի, այլ մեկ ուրիշ` «Ալաբամա» նավի վրա: «USS Drum» սուզանավը «կատարել է» հյուսիսկորեական սուզանավի դերը: Ֆիլմի իրադարձությունները մասամբ արտացոլում են իրականությունը, քանի որ 1991 թվականին տեղի է ունեցել USA Missouri գծանավի դուրսգրումն ու նախագահի ելույթն այս իրադարձության առթիվ[11]: Նկարահանման շրջանը տևել է 1992 թվականի մարտի 2-ից մինչև մայիսի 19-ը:

Գնահատում և վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վարձույթը բավականին հաջող էր` շնորհիվ հանդիսատեսի ոչ գովազդային դրական գնահատականի: Ֆիլմը պրեմիերայից հետո առաջին հանգստյան օրերին ցուցադրվել է 2042 կինոթատրոններում և հավաքել է 15.7 միլիոն դոլար, որը ռեկորդային ցուցանիշ էր 1992 թվականի աշնան համար: Ընդհանուր առմամբ, տնային վարձույթից ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 83,563,139 դոլար, իսկ ամբողջ աշխարհում` $ 156,563,139: Այդպիսի լուրջ դրամական հաջողությունը մասնագետները բացատրել են այդ պահին մրցակիցների և վառ նորույթների բացակայությամբ[10]: 1995 թվականին սկսվեց «Պաշարման մեջ 2:մութ տարածություն»-ում կոկա Կեյսի Ռիբեկի հետագա արկածները[13]:

Մրցանակներ և փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1933 թվական, Օսկար մրցանակ
    • Լավագույն ձայն-առաջադրում
    • Լավագույն հնչունային մոնտաժ-առաջադրում
  • 1933 թվական, MTV Movie Awards մրցանակ
    • Գործողությունների լավագույն տեսարան-առաջադրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]