Պանցիր-Ս1 (զենիթային հրթիռաթնդանոթային համալիր)
Պանցիր-Ս1 | |
Հիմնական բնութագրեր | |
Տեսակ՝ | զենիթային հրթիռաթնդանոթային համալիր |
Արտադրող՝ | Սարքաշինական կոնստրուկտորական բյուրո (Տուլա) |
կարգավիճակը՝ | Սպառազինությունում |
Շահագործման տարիները՝ | 2008 — առ այսօր |
Անձնակազմ՝ | 3 հոգի |
Համալիրի քաշը | մինչև 30 տոննա (կախված շասսիի տեսակից) |
բացման ժամանակահատվածը՝ | < 5 րոպե |
Արձագանքման ժամանակ՝ | 4–6 վ |
Զինամթերք՝ | 12 միավոր 9M335/57Э6 հրթիռ, 1400 արկ |
Հայտնաբերման համակարգերի բնութագրեր | |
Ռադիոտեղորոշման կայան (ՌԿ)՝ | 1РС1-1 և 1РС2 |
ՌԿ-ի տեսակ՝ | երկդիապազոն, եռակորդինատային |
Անտեննայի տեսակը՝ | ФАР |
Դիապազոն՝ | ցմ/մմ (ուղեկցման ալիք) և սմ (հայտնաբերման ալիք)[1] |
Տեսադաշտի ազիմուտ (հայտնաբերում/ուղեկցում): | (0 - 82)[2]/45 градусов (360 մեխանիկական պտտման հաշվին) |
Տեսադաշտի տեղանքի անկյուն՝ (հայտնաբերում/ուղեկցում): | (0 - 82)[2]/45 градусов |
Հեռավորություն (ցրման արդյունավետ մակերեսը 2 մ²) (հայտնաբերում/ուղեկցում): | 36/30 կմ[3] |
Ուղեկցման օպտիկական-էլեկտրոնային համակարգ՝ | առկա է |
Տեսադաշտ՝ | 1,8 × 2,7 աստիճան |
Ռեժիմներ՝ | ավտոմատ/ձեռքով |
հեռավորություն՝ | 18 կմ |
Հրթիռային զինամթերք (57Э6Е) | |
Տեսակ՝ | երկաստիճան գերձայնային, կոշտ վառելիքային |
Նշանառում՝ | ռադիոհրահանգային |
Արագություն (առավելագույն / միջին 18 կմ հեռավորության վրա): | 1300/700 մ/վ[4] |
Թիրախի առավելագույն արագություն՝ | 1000 մ/վ |
Հեռավորությունը մինչև թիրախը՝ | 1,2 — 20 կմ |
Թիրախի բարձրությունը՝ | 15 մ — 15 կմ |
Երկարություն՝ | 3,2 մ |
Տրամաչափ | 170/90 մմ[5] |
Զանգված (տրանսպորտային արձակման կայանքով/առանց)՝ | 74,5/94 կգ |
Մարտագլխիկի տեսակը՝ | ձողային |
Մարտագլխիկի զանգվածը՝ | 20 կգ |
Մարտագլխիկի պայթուցիկ նյութի զանգվածը՝ | 5,5 կգ |
Թնդանոթային զինամթերք (2А38М) | |
Տեսակ՝ | զույգ զենիթային ինքնձիգ |
Տրամաչափ՝ | 30 մմ |
Կրակի առավերագույն արդյունավետ հեռավորությունը՝ | 4 կմ |
Հանրագումարային արագաձգություն՝ | 5000 կրակոց/ր |
Փողի կենսունակություն՝ | > 8000 կրակոց |
Զինամթերքի տեսակ՝ | զրահահար-այրվող |
Գնդակի սկզբնական արագությունը՝ | 960 մ/վ |
Փամփուշտի զանգված՝ | 842 գ |
Արկի զանգված՝ | 389 գ |
Изображения на Викискладе |
Պանցիր-Ս1 (ГРАУ ինդեքս՝ 96К6, մշակման փուլում կոչվել է Тунгуска-3,[6] ՆԱՏՕ-ի կոդավորմամբ՝ SA-22 Greyhound (անգլ. թարգմանաբար՝ «борзая»), վերգետնյա և ծովային բազավորման ինքնագնաց զենիթային հրթիռաթնդանոթային համալիր։
Համալիրը մշակվել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի մի շարք կառույցների կողմից՝ Սարքաշինական կոնստրուկտորական բյուրոյի գլխավորությամբ։ Նախատեսված է քաղաքացիական և ռազմական օբյեկտների մերձակա (այդ թվում մեծ հեռավորության հակաօդային պաշտպանության համալիրների) պաշտպանության համար օդային հարձակման բոլոր ժամանակակից և հեռանկարային միջոցներից։ Կարող է նաև պաշտպանել օբյեկտը վերգետնյա և ջրային վտանգներից[7]։
Համալիրի ստեղծման աշխատանքներն ավարտվել են 1994 թվականին։ Համալիրն առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականի Միջազգային ավիացիոն տիեզերական ցուցահանդեսին։ 2006 թվականին КамАЗ-ի շասսիների վրա աշխատող համալիրի ժամանակակից մոդելի փորձարկումը տեղի է ունեցել Կապուստին Յար պոլիգոնում։ Պանցիր-Ս1 ԶՀՀ-ի փորձարկումները տեղի են ունեցել 2006-2007 թվականներին, Աստրախանի մարզի Կապուստին Յար և Աշուլուկ պոլիգոններում[8]։ Վերջին հայտնի մոդիֆիկացիան ցուցադրվել է 2007 թվականի Միջազգային ավիացիոն տիեզերական ցուցահանդեսին։ 2012 թվականի նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետի հրամանով Պանցիր-Ս1 համալիրը մտել է Ռուսաստանի ԶՈՒ-ի սպառազինության մեջ[9]։
2015 թվականին սպառազինության մեջ է մտել բարելավված բնութագրերով Պանցիր-Ս1 նոր համալիրը[10][11]։ 2016 թվականին ավարտվել է Պանցիր-ՍՄ համալիրի մոդիֆիկացիայի մշակումը, որում նորից մշակված նշանառման բազմաֆունկցիոնալ կայանի կիրառման հաշվին թիրախների խոցման հեռավորությունն ավելացվել է մինչև 40 կմ[12]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներգրավված կառույցներ
Պանցիր-Ս1 համալիրի մարտական և ուսումնական միջոցների մշակման և արտադրության ժամանակ ներգրավվել են հետևյալ կառույցները․
- Ամբողջական համալիրը՝ Սարքաշինական կոնստրուկտորական բյուրո, Տուլա, Տուլայի մարզ (մշակում)[13]
- Համալիրի բորտային սարքավորումները՝ Ֆ․ Վ․ Լուկինի անվան ֆիզիկական խնդիրների գիտահետազոտական ինստիտուտ, Զելենոգրադ, Մոսկվայի մարզ (մշակում)[14]
- մարտական բաժին՝ Տուլայի Ռյաբիկովի անվան մեքենաշինական գործարան, Տուլա, Տուլայի մարզ (արտադրություն)[15]
- Հաղորդակներ՝ «Սիգնալ» համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ, Կովրով, Վլադիմիրսկի մարզ (մշակում)[16], Ա․ Վ․ Ուխտոմսկու անվան Լյուբերցիի գյուղատնտեսական մեքենաների գործարան, Լյուբերցի, Մոսկվայի մարզ (արտադրություն)[17]
- Թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայան՝ Ռադիոտեխնիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա (մշակում)
- Թիրախների ուղեկցման ռադիոլոկացիոն կայան՝ Ռադիոյի գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա (մշակում)[18]
- Ռադիոլոկացիոն սարքավորումների համար կիսահաղորդչային գերճշգրիտ սարքեր՝ «Սվետլանա» միավորում, Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադի մարզ (մշակում/արտադրություն)[19][20]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանցիր-Ս1-ը փոքր գործողության շառավղով զենիթային հրթիռաթնդանոթային համալիր է, որը կառուցված է թրթուրավոր, անվավոր շասսիի, կցորդիչի վրա կամ տեղադրվում է ստացիոնար։ Համալիրը կառավարվում է 2 կամ 3 օրեպատորի կողմից։ Հակաօդային պաշտպանությունն իրականացվում է ավտոմատ թնդանոթների և ինֆրակարմիր ու ռադիոտեղերոշիչ հետևմամբ կառավարվող հրթիռների միջոցով։ Համալիրը նախատեսված է օդային հարձակման միջոցներից (ինչպես օդաչուով, այնպես էլ անօդաչու) փոքր օբյեկտների պաշտպանության համար։ Բացի այդ, համալիրն ունակ է պայքարել թեթև զրահապատ վերգետնյա թիրախների, ինչպես նաև թշնամու կենդանի ուժի դեմ[21]։
Համալիրի յուրահատկությունը գրավման բազմալիքային համակարգի և հրթիռահրետանային միջոցներով թիրախների ուղեկցման համատեղումն է, որի արդյունքում առավերագույնը 0 մ բարձրության և նվազագույնը 200 մ հեռավորության վրա ստեղծվում է թիրախի գրավման շարունակական գոտի։ Հեռավորությունը կարող է հասնել մինչև 15 կմ, իսկ հեռավորությունը՝ 20 կմ[22], անգամ առանց արտաքին օժանդակության։
Համալիրի արձագանքման ժամանակահատվածը 4-6 վայրկյան է, իսկ հրթիռների բացթողման, ինչպես նաև համակարգի կողմից թիրախների ոսրման ժամանակահատվածը 1․5 վայրկյան է։ ±45°-ում միաժամանակ խոցվող թիրախների թիվը՝ 4, ±90°-ում՝ երկու[23]։ Որսալու առավելագույն արագությունը հավասար է 10 թիրախ/ր։
Համալիրի ամենափոքր ցրման արդյունավետ մակերեսը կազմում է 2-3 սմ²[24]։ Դա թույլ է տալիս որսալ կարճ հեռավորության փոքր հետախուզական ԱԹՍ-ներ։
2014 թ․ զորավարժությունների ժամանակ հաստատվեց, որ համալիրը շարժման շամանա ունակ է խոցել թիրախը 1000մ/վ արագությամբ[25]։
Մոդուլային սկզբունքը թույլ է տալիս կառուցել համակարգը ցանկացած, այդ թվում նաև թրթուռավոր շասսիի վրա[21]։
- Արժեք
Հայտնի դարձած պայմանագրերի տվյալների համաձայն՝ մեկ միավոր Պանցիր-Ս1 ԶՀՀ-ի արտահանման գինը կազմում է 13,15-14,67 միլիոն ԱՄՆ դոլար[2][26]։ Գոյություն ունի Պանցիր-Ս1 համալիրի պարզեցված և ավելի մատչելի տարբերակը, որն ունի միայն կրակի օպտիկական-էլեկտրոնային կառավարման համակարգ։
Համալիրի աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 6 միավոր Պանցիր-Ս1 համալիրներ կարող են միասին տարբեր ռեժիմներով աշխատել կապի թվային ցանցում։
- Միայնակ ռազմական գործողություններ՝ բոլոր գործողությունները՝ սկսած թիրախների հայտնաբերումից մինչև դրանց որսալը, ամբողջությամբ իրականացվում են մեկ համալիրի կողմից՝ առանց այլ միջոցների ներգրավման։
- Ռազմական գործողություններ մարտկոցի կազմում՝ մեկ միավոր Պանցիր-Ս1-ը միաժամանակ գործում է և որպես մարտական մեքենա և հրամանատարական կետ։ Դրան կարող են միանալ ևս 3-5 համալիրներ և ստանալ թիրախների տեղակայումը հանձնարարությունների հետագա կատարման համար։
- Մարտական գործողությունները հրամանատարական կետի հետ՝ հրամանատարական կետն ուղարկում է թիրախների տեղակայումները Պանցիր-Ս1 համալիրներին՝ հանձնարարությունների հետագա կատարման համար։
- Մարտական գործողությունները մարտկոցի կազմում, հրամանատարական կետի և վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշման կայանի (ՌԿ) ներգրավմամբ՝ (վաղ նախազգուշացման սեփական 1РЛ123 ՌԿ)[27][28]՝ հրամանատարական կետը վաղ նախազգուշացման ՌԿ-ից ստանում է օդային դրության վիճակի մասին տեղեկություն և փոխանցում է թիրախների տեղակայումը Պանցիր-Ս1 համալիրին՝ հանձնարարությունների հետագա կատարման համար։
- Կարող է աշխատել ավտոմատ ռեժիմում ինչպես առանձին մարտական միավորում, այնպես էլ ստորաբաժանման կազմում՝ մինչև 6 մեքենա մարտկոցում[23]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղորոշման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]3 տեղորոշման համակարգ՝
- Վաղ նախազգուշացման և թիրախների տեղակայման ФАР տեսակի ռադիոտեղորոշման կայան (դմ-դիապազոն)՝ 360 աստիճան ազիմուտով[2], ուղղագծում՝ ըստ կիրառվող ռեժիմի։
- Ուղեկցման և նշանառման ռադարներ՝ տեսադաշտը (սմ-դիապազոն)[29]՝ հորիզոնագիծ 0–60° կամ 26–82° (2 ռեժիմ)[2]. Համատեղ միլիմետրային դիապազոն։ Ազիմուտով ± 45° և պտտվելու հաշվին շրջանային տեսադաշտ։
- Ուղեկցման և նշանառման ռադարի կազմում պասիվ օպտիկական տեղորոշիչի տեսադաշտը կազմում է 1,8 × 2,7 աստիճան[30]։
Ուղղագիծը՝ −5-ից մինչև +82 աստիճան՝ հաշվի առնելով ռադարի շարժը։ Նշանառման առավելագույն արագությունը՝ 100 աստիճան/վ-ից ոչ պակաս։
Կրակի հայտնաբերման, ուղեկցման և կառավարման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանցիր-1Ս համալիրի կրակի կառավարման համակարգը ներառում է հայտնաբերման և ուղեկցման ՌԿ (ФАР-ի հիման վրա)։ Այդ ռադարները ուղեկցում են և թիրախը և համալիրի կողմից բաց թողնված «երկիր-օդ» դասի հրթիռները։
ԴՄ-դիապազոնի թիրախների հայտնաբերման 1РС1-1Е ՌԿ-ը ստեղծվել է Ռադիոտեխնիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտում։ 2 մ² ցրման արդյունավետ մակերես ունեցող թիրախների համար հայտնաբերման հեռավորությունը կազմում է 32-36 կմ[31]։ Հայտնաբերման առավելագույն հեռավորությունը 80 կմ է[32]։
Բացի ռադարից կրակի կառավարման համակարգն ունի նաև ճառագայթման երկարալիք ռադիոընդունիչով (ինֆրակարմիր պելենգատոր) օպտիկական-էլեկտրոնային համալիր (ՕԷՀ), այն իրականացնում է ազդանշանների թվային մշակում և թիրախների ավտոմատ ուղեկցում։ Համակարգն ամբողջությամբ կարող է աշխատել ավտոմատ ռեժիմով։
1РС2-Е «Шлем» ՌԿ՝ Կայանի հիմնքը կազմում է երկդիապազոն ՌԿ-ն (սմ+մմ), որն ապահովում է ԶՀՀ-ի աշխատանքը (այդ թվում նաև շարժման մեջ) նպատակների լայն դասի համար՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ (այդ թվում «կախման» ռեժիմում գտնվող), ԱԹՍ-ների, գերճշգրիտ զինատեսակներ, շարժվող վերգետնյա օբյեկտներ[33]. Միլիմետրային դիապազոնի տեղորոշման սարքն ապահովում է թիրախների հայտնաբերում և խոցում 0,1 մ² ցրման արդյունավետ մակերեսով՝ 20 կմ հեռավորությունում[34]։ Թիրախի որսումը 2 մ² ցրման արդյունավետ մակերեսով ապահովում է ՌԿ-ին 30 կմ հեռավորությամբ[35]։ Առավելագույն հեռավորությունը 36 կմ է[32]։
ՕԷՀ-ը ծառայում է թե թիրախների հայտնաբերմանն ու ուղեկցմանը, թե հրթիռների նշանառմանը հաճախականությունների օպտիկական և ջերմային դիապազոնում։ ՕԷՀ-ը ուղեկցում է թիրախը՝ օգտագործելով 3-5 մկմ ինֆրակարմիր դիապազոն, ինչ ապահովում է օպտիկական ռեժիմում հրթիռային զինատեսակի շուրջօրյա օգտագործումը։ Ավտոմատ ուղեկցման հեռավորությունը կազմում է՝ F-16 - 17-26 կմ, HARM - 13-15 կմ։ Միայն ՕԷՀ-ը ծառայում է ծովային և վերգետնյա թիրախների խոցման համար[36]։
Նշանառման երկու անկախ միջոցները՝ ռադարն ու ԷՕՀ-ը, թույլ են տալիս որսալ միաժամանակ 4 թիրախ[37]։
Համալիրի արձագանքման ժամանակահատվածը կազմում է 4-6 վայրկյան։ Հրթիռների արձակման, ինչպես նաև համակարգի կողմից թիրախները որսալու միչև 1,5 վայրկյան ժամանակահատվածը համարվում է համաշխարհային ռեկորդ[38]։
Հրթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրթիռ 57Э6Е, արտահանվող 57Э6-Е (բարձրությունը՝ 15 կմ, հեռավորությունը՝ 20 կմ, մինչև 2006 թ․ հեռավորությունը կազմել է 18 կմ) և 9М335 (բարձրությունը 8 կմ, հեռավորությունը՝ 12 կմ). 2010 թ․ սպառազինության մեջ է մտել 57Э6Е տարբերակը (խոցման բարձրությունը 10 կմ է կազմել մինչև 2010 թվականը)։ Հրթիռի նվազագույն թիրախային բարձրությունը 15 մ է, ոչ կոնտակտային պայթուցիչի շառավիղը՝ 7-9 մ[39]։ Նախորդ տարբերակն օգտագործվում էր այնպիսի թիրախների համար, ինչպիսիք են մարտավարական ավիացիայի ինքնաթիռը, ներառյալ քիչ տեսանելիությամբ ինքնաթիռները, որոնք շարժվում են 500մ/վ արագությամբ և թռչում են 10 կմ բարձրության վրա։
Հրթիռը պահպանման ժամկետը 15 տարի է՝ առանց ստուգումների[40]։
Հրթիռն ապահովում է թիրախների խոցումը ցրման արդյունավետ մակերեսի 0,1-0,3 խոր․ մ-ով՝ 20 կմ հեռավորության վրա և օդային հարձակման բոլոր հեռանկարային միջոցների արդյունավետ խոցումը, առաջին հերթին 1000 մ/վ արագությամբ թռչող և 0,03 - 0,06 մ² արտացոլող մակերեսի նվազագույն արդյունավետությամբ գերճշգրիտ զենքի ոչնչացումը[23]։
2017 թվականին ավարտվել է Պանցիր-ՍՄ մոդիֆիկացիայի մշակումը, այն ունի բալիստիկ թիրախների արդյունավետ խոցման հնարավորություն[41]։
Մոդիֆիկացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роман՝ 1994 թվական, Урал-5323-20 շասսիով նախատիպ[42]։
- 96К6 ԶՀՀ՝ 2005 թվական, КамАЗ-6560 շասսիով սերիական տարբերակ։
- Պանցիր-Ս1-О՝ 2005 թվական, Զինամթերք՝ 2×2 30 մմ 2А72, 2×4 57Э6Е։ Զինամթերքի կառավարման օպտիկական համակարգով։ Չունի ուղեկցման ՌԿ։
- Պանցիր-Ս1Է՝ MAN-SX45 շասսիով արտահանման համար նախատեսված մոդիֆիկացիա։ Օգտագործված է արտասահմանյան արտադրության սարքավորումներ։ Կառավարվող զենիթային հրթիռ՝ 9М311։
- Պանցիր-2Է՝ 2006 թ․։ արտահանման համար նախատեսված հատուկ մոդել։ Բարելավված են ուղեկցման ՌԿ-ի պարամետրերը։
- Պանցիր-Ս1՝ 2006 թ․։ Զինամթերք՝ 2×2 30 մմ 2А38М, 2×6 57Э6Е։ 4 թիրախային ալիքով ուղեկցման ՌԿ, որսման գոտու հեռավորությունը՝ 0,2-20 կմ, բարձրությունը՝ 0-15 կմ։
- Պանցիր-Ս1 (БМ 72В6Е)՝ БАЗ-6909-019 շասսիով մոդիֆիկացիա[43]։
- Պանցիր-Ս2՝ Ռուսաստանի զինված ուժերի համար նախատեսված արդիականացված համալիր, գտնվում է սպառազինության մեջ[44]։
- Պանցիր-Մ՝ Պանցիր-Ս ԶՀՀ-ի ծովային բազավորման տարբերակը[45]։ Ունի 8 պատրաստի + 32 պահեստային հրթիռ, երկու 30 մմ ГШ-6-30 թնդանոթներ։ 2015 թ․ հուլիսից նախատեսվում էր սկսել սերիական արտադրություն[46]։ 2015 թ․ օգոստոսին ձևակերպվեց առաջին 3 համալիրների պատվերը[46], իսկ 2018 թ․ ապրիլի 30-ին ջրի վրա իջեցվեց 22800 նախագծի առաջին փոքր հրթիռային նավը, որը զինված էր Պանցիր-Մ համալիրով[47]։
- Պանցիր-ՄԵ՝ 2015 թ․։ Զինամթերք՝ 8 պատրաստի + 32 պահեստային հրթիռ, երկու 30 մմ ГШ-6-30 թնդանոթներ։ Առաջարկվում է արտահանման համար։ Համալիրը պետք է փոխարինի «Կորտիկ» զենիթային հրթիռահրետանային համալիրին, փոխարինվելու են նաև դրանց հետ աշխատող նավերը[48]։
- Պանցիր-ՍԱ՝ ДТ-30 թրթուռային տրանսպորտով արկտիկական գունավորմամբ մոդիֆիկացիա։ Առաջին անգամ ներկայացվել է լայն հասարակությանը 2017 թ․ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում տեղի ունեցած շքերթի ժամանակ[49][50]։ Ի տարբերություն բազային մոդելի, բացակայում է զենիթային թնդանոթը, հրթիռների թիվը 12-ից հասցվել է 18-ին, արդիականացվել է թիրախների հայտնաբերման կայանը[51]։
- Պանցիր-ՍՄ՝ մոդիֆիկացիա, որում նորից մշակված նշանառման բազմաֆունկցիոնալ կայանի կիրառման հաշվին թիրախների խոցման հեռավորությունն ավելացել է մինչև 40 կմ, իսկ հայտնաբերման հեռավորությունը՝ 75 կմ[12][52]։
- Պանցիր-Ս1Մ՝ Պանցիր-ՍՄ համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակ[53]։
Շասսի
[խմբագրել | խմբագրել կոդը]Շասսիի ինդեքս | КамАЗ-6560 | ГМ352М1Е | БАЗ-6309 «Вощина-1» | MAN-SX45 | МЗКТ-7930 (նախագիծ)[43] | ДТ-30ПМ | КамАЗ-53958 |
---|---|---|---|---|---|---|---|
Արտաքին տեսք | Панцирь-С1 на шасси MAN-SX45 | Панцирь-СМ на шасси КамАЗ-53958 | |||||
Անիվի տեսակ | 8×8 | թրթուռավոր | 8×8 | 8×8 | 8×8 | թրթուռավոր | 8×8 |
Առավելագույն արագություն | 90 կմ/ժ | 70 կմ/ժ | 90 կմ/ժ | ||||
Զրահապատում | փամփուշտից պաշտպանված | փոքր տրամաչափի արկերից պաշտպանված | փամփուշտից պաշտպանված | փամփուշտից պաշտպանված | փամփուշտից պաշտպանված | փոքր տրամաչափի արկերից պաշտպանված | փամփուշտից պաշտպանված |
Ընթացքի պաշար | 500 կմ | 600 կմ | 1200 կմ |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին քննադատել է Սիրիայում մարտական դրության ժամանակ համալիրի աշխատանքը։
Սիրիայում պարզվեց, որ Պանցիրը գործնականում չի «տեսնում» փոքր արագության և փոքր չափսերի թիրախները, որոնց թվում են նաև անօդաչու թռչող սարքերը։ Ընդ որում, համալիրը կանոնավոր ֆիքսում էր սուտ թիրախներ՝ բազայի շուրջ թռչող խոշոր թռչուններ, ինչը շփոթեցնում էր օպերատորներին[54][55]։ |
Ավելի ուշ Վիկտոր Մուրախովսկին հայտարարեց, որ Սիրիայում Խմեյմիմ ավիաբազան օդային հարձակումներից պաշտպանելիս համալիրում ի հայտ են եկել լուրջ թերություններ։ Ըստ նրա՝ Պանցիրի արդյունավետությունը կազմել է ընդամենը 19%, ի տարբերություն դրա Տոր-Մ2 զենիթահրթիռային համալիրի արդյունավետությունը կազմել է 80%[56]։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստան՝
- Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժեր՝ 50 միավոր Պանցիր-Ս1՝ 2018 թ․ դրությամբ[57]։
- Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմ՝ 18 միավոր 96К6՝ 2020 թ․ դրությամբ[58]։
- Ալժիր՝ 38 միավոր Պանցիր-Ս1Է համալիր և 750 միավոր 9М331 կառավարվող զենիթային հրթիռ (ԿԶՀ) մատակարարվել է 2012-2014 թթ․, համալիրները պատվիրվել են 2006 թ․ Ռուսաստանից[59][60] (պայմանագրի արժեքը՝ ավելի քան 500 միլիոն դոլար)[32]։
- Իրաք՝ 24 միավոր՝ 2018 թ․ դրությամբ[61]։ 2014 թ․ Ռուսաստանից մատակարարվել է 8 միավոր Պանցիր-Ս1Է համալիր և 200 միավոր 9М331 ԿԶՀ, 2012 թ․ ընդհանուր առմամբ պատվիրվել է 48 միավոր Պանցիր-Ս1Է համալիր և 1200 միավոր 9М331 ԿԶՀ (պայմանագրի արժեքը կազմել է 2․3 միլիարդ դոլար)[59]։ 2016 թ․ մատակարարվել է 20 մեքենա (համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ Իրաքի հետ 2012 թ․ կնքված 4․2 միլիարդ դոլարի պայմանագիրը նախատեսում էր 24 համալիրների մատակարարում[62]։
- Իրան՝ 10 միավոր Պանցիր-Ս1Է՝ 2012 թ․ դրությամբ[63]։
- ԱՄԷ — 50 միավոր 96К6՝ 2018 թ․ դրությամբ[64]։ 2009-2013 թթ․ ընթացքում Ռուսաստանից մատակարարվել է 50 միավոր Պանցիր-Ս1Է համալիր և 1000 միավոր 9М311 ԿԶՀ (սկզբում առաջին մատակարարումը ծրագրված է իրականացնել 2003 թ․)։ Պայմանագրի արժեքը կազմել է 800 միլիոն դոլար (ներառյալ մշակման մասնակի ֆինանսավորումը)[59]։
- Օման՝ մինչև 12 միավոր Պանցիր-Ս1Է՝ 2012 թ․ դրությամբ[65]։
- Սիրիա՝ որոշակի քանակությամբ 96К6 համալիրներ՝ 2016 թ․ դրությամբ[66]։ 2008-2011 թթ․ Ռուսաստանից մատակարարվել է 36 միավոր 96К6 համալիր և 700 միավոր ԿԶՀ։ Մատակարարումն իրականացվում է 2006 թ․ պայմանագրի շրջանակներում, որը նախատեսում է 50 միավոր 96К6 համալիրների մատակարարում[59]։
- Եթովպիա՝ 2020 թ․ դրությամբ առկա է երկրի սպառազինությունում[67]։
- Լիբիա՝ ֆելդմարշալ Խաֆթարին ենթարկվող բանակում նկատվել է Պանցիր-Ս1 զենիթային հրթիռաթնդանոթային համալիր[68]։ Հիմնվելով MAN-SX45 շասսիով համալիրի լուսանկարների վրա՝ լրագրողները եզրակացնում են, որ տեխնիկան ժամանել է այդ տարածք Արաբական Միացյալ Էմիրություններից։
- Սերբիա՝ Պայմանագրով Բելգրադը ստացել է 6 միավոր Պանցիր-Ս1 ԶՀՀ-ից բաղկացած 1 մարտկոց[69]։ Առաջին մատակարարումը տեղի է ունեցել 2020 թ․ փետրվարին։
Հնարավոր մատակարարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրազիլիա՝ 3 միավոր Պանցիր-Ս1Է համալիր և 75 միավոր 9М331 ԿԶՀ մատակարարվելու են Ռուսաստանից, առաջին խմբաքանակը ակնկալվում է 2016 թ․[59]։ 2013 թ․ փետրվարին ստորագրվել է համաձայնագիր հետագայում որոշակի քանակությամբ Պանցիր-Ս1 համալիրներ գնելու մտադրության մասին (12-18 միավոր)[70]։ Պայմանագրի կնքումը հետաձգվել է մինչև 2016 թ․՝ քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատճառով[71]։ 2017 թ․ հունիսին Բրազիլիայի հյուպատոսը հայտարարեց, որ «բյուջետային դժվարությունները դեռ թույլ չեն տալիս գնել այդ տեխնիկան»[72]։
- Հասարակածային Գվինեա՝ կնքվել է պայմանագիր 2 միավոր Պանցիր-Ս1 համալիրների, զինամթերքի և դրանց նյութատեխնիկական ապահովության միջոցների մատակարարման վերաբերյալ[73]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Станция обнаружения целей (СОЦ) 1РС1-1Е». ВНИИРТ. 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ««Панцири» едут в Африку». Интерфакс. 2010 թ․ մարտի 24. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Радиолокационная станция сопровождения цели и ракет 1PC2-Е». Фазотрон-НИИР. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Панцирь-С1». Конструкторское бюро приборостроения. 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ ««Панцирь-С1» (SA-20), зенитный ракетно-пушечный комплекс». Вооружения, военная и специальная техника (ռուսերեն). ОРУЖИЕ РОССИИ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Тихонов, Т.1, 2010, էջ 187
- ↑ «Зенитный ракетно-артиллерийский комплекс «Панцирь-С1»». «Ракетная техника». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 96К6 Панцирь-С1 // Новый оборонный заказ. Стратегии
- ↑ ««Панцирь-С» принят на вооружение Российской армии». Конструкторское бюро приборостроения. 2012-11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Новый комплекс "Панцирь-С2" примут на вооружение в 2015 году // Российская газета
- ↑ ВВС в этом году примут на вооружение новый ЗРПК «Панцирь-С2» // Lenta.ru
- ↑ 12,0 12,1 «Радиус действия нового "Панциря" увеличится до 40 км за счет новой прицельной станции» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Тихонов, Т.1, 2010, էջ 186—187
- ↑ Тихонов, Т.2, 2010, էջ 173
- ↑ Тихонов, Т.2, 2010, էջ 337
- ↑ Тихонов, Т.1, 2010, էջ 543
- ↑ Тихонов, Т.2, 2010, էջ 448
- ↑ Тихонов, Т.2, 2010, էջ 178
- ↑ Тихонов, Т.2, 2010, էջ 468
- ↑ Тихонов, Т.2, 2010, էջ 28
- ↑ 21,0 21,1 ««Панцирь-С1» (SA-20), зенитный ракетно-пушечный комплекс». «Оружие России» — каталог вооружения, военной и специальной техники. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Зенитный ракетно-пушечный комплекс 96К6 «Панцирь-С1». Сравнительные характеристики отечественных ЗРПК». Вестник ПВО. 2007 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 23,0 23,1 23,2 Зенитный ракетно-пушечный комплекс «Панцирь-С1» // RusArmy.com
- ↑ Зенитный ракетно-пушечный комплекс «Панцирь-С» Արխիվացված 2019-07-14 Wayback Machine // Армейский вестник
- ↑ ВЗГЛЯД / Россия начала испытания гиперзвуковой ракеты для комплекса «Панцирь»
- ↑ Алжир закупил в России 38 зенитных комплексов «Панцирь-С1» Արխիվացված 2011-08-23 Wayback Machine // Новые Вести
- ↑ «Новая РЛС обнаружения целей 1РЛ123 вызвала большой интерес у потенциальных покупателей». «Военный информатор». 2013 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «РЛС 1РЛ123». Алмаз-Антей. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
{{cite web}}
: Text "НПО «Правдинский радиозавод»" ignored (օգնություն) - ↑ фактические данные по РЛС 1РС1-1Е по результатам испытаний разработчика
- ↑ «Ярослав Экспресс — Панцирь-С1». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ РАКЕТНЫЕ И АРТИЛЛЕРИЙСКИЕ СИСТЕМЫ// Рособоронэкспорт. Каталоги продуктов Արխիվացված 2007-11-07 Wayback Machine
- ↑ 32,0 32,1 32,2 «Ростех:: Исследования:: Неуязвимый «Панцирь»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
- ↑ ЗРПК «Панцирь-С1» // Вестник ПВО
- ↑ Локатор для «Панциря» — ВПК.name
- ↑ Радиолокационная станция сопровождения цели и ракет 1PC2-Е
- ↑ Александр Рыбас "Панцирь" для страны и армии // Воздушно-космическая оборона. — Вневедомственный экспертный совет по проблемам воздушно-космической обороны, 2007. — В. 6.
- ↑ Саид Аминов. (2007 թ․ օգոստոսի 9). «Зенитный ракетно-пушечный комплекс 96К6 «Панцирь-С1»». Вестник ПВО. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Автоматизированный комплекс средств связи системы «Панцирь-С»». Концерн «Созвездие». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Зенитный ракетно-пушечный комплекс (ЗРПК), Панцирь-С1». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «96К6 «Панцирь-С1» - зенитный ракетно-пушечный комплекс». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Новый "Панцирь" сможет поражать баллистические цели». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Непробиваемый «Панцирь» российской оборонки
- ↑ 43,0 43,1 «Зенитный ракетно-пушечный комплекс 96К6 "Панцирь-С1" (SA-22 GREYHOUND)».
- ↑ Военные получили модернизированный зенитный комплекс «Панцирь-С2»: Оружие: Силовые структуры: Lenta.ru
- ↑ В 2016 году корабли ВМФ РФ получат ЗРПК «Панцирь». 26.8.2014
- ↑ 46,0 46,1 «Минобороны закупило три морских комплекса «Панцирь-М»». Lenta.ru. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Состоялась торжественная церемония спуска на воду второго серийного малого ракетного корабля проекта 22800 «Шквал», стр. № 253». pellaship.ru (рус.). Открытое акционерное общество «Ленинградский судостроительный завод „Пелла“». 2018 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ ВЗГЛЯД / Разработчик заявил о запуске в серию комплекса «Панцирь-М»
- ↑ Репетиция парада Победы 9 мая 2017 в Алабино // ТРК «Звезда»
- ↑ Дмитрий Григорьев. «Арктические войска до конца года получат новейшие «Панцири-СА»». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ От «Панциря» до «Бастиона»: новая техника на Параде Победы // ТРК «Звезда», 9.05.2017
- ↑ Россия готовится вступить в бой с тысячами дронов одновременно. Новая модификация комплекса «Панцирь» будет показана на параде Победы 24 июня // 24 июня 2020
- ↑ Готовятся контракты на поставки за рубеж уникальных зенитных ракетно-пушечных комплексов и ударных дронов «Орион» // Известия, 24 августа 2020
- ↑ Does Russia's Anti-Drone Pantsir S1 System Even Work? | The National Interest
- ↑ ВЗГЛЯД / Стало известно о провале новейших российских зенитных комплексов в Сирии :: Новости дня
- ↑ Charlie Gao (2018 թ․ դեկտեմբերի 9). «Why NATO (Or Anyone) Should Fear Russia's TOR Air Defense System» (անգլերեն). The National Interest. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Military Balance 2020,p.201
- ↑ Military Balance 2020,p.200
- ↑ 59,0 59,1 59,2 59,3 59,4 Stockholm Internation Peace Research Institute Արխիվացված 2010-04-14 Wayback Machine — Arms Transfers Database
- ↑ Algeria could become Russia’s main military partner Արխիվացված 2008-12-08 Wayback Machine // ՌԻԱ Նովոստի, 29 March 2007(անգլ.)
- ↑ Military Balance 2018,p.339
- ↑ Россия поставила в Ирак ракетно-пушечные комплексы Панцирь-С1 // Синьхуа, 14/02/2016
- ↑ Military Balance 2012,p.324
- ↑ Military Balance 2018,p.369
- ↑ Military Balance 2012,p.342
- ↑ Military Balance 2016,p.354
- ↑ Military Balance 2020,p.477
- ↑ «Комплексы «Панцирь-С1» переброшены в Ливию из ОАЭ». Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Сербия получит российские комплексы «Панцирь»». Lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Бразилия подписала с Россией соглашение о намерении по закупке ЗРПК «Панцирь-С1»». ЦАМТО. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Бразилия отложила покупку российских ракетных комплексов «Панцирь-С1»». Intyerfax. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Бразилия пожаловалась на отсутствие денег на российские «Панцири»». Lenta.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Россия продаст Экваториальной Гвинее два комплекса «Панцирь-С1»». Lenta.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тихонов С. Г. Оборонные предприятия СССР и России : в 2 т.. — М. : ТОМ, 2010. — Т. 1. — 608 с. — 1000 экз. — ISBN 978-5-903603-02-2
- Тихонов С. Г. Оборонные предприятия СССР и России : в 2 т.. — М. : ТОМ, 2010. — Т. 2. — 608 с. — 1000 экз. — ISBN 978-5-903603-03-9
- Савенков Ю. А., Сомков Н. И., Травкин А. А. Зенитный ракетно-пушечный комплекс «Панцирь»(ռուս.) // Армейский сборник : журнал. — 2014. — Т. 245. — № 11. — С. 35—37. — ISSN 1560-036X.
- Фимушкин Ф., Слугин В. ЗРК ближнего действия «Панцирь-С1-0» с оптико-электронной системой наведения(ռուս.) // Военный парад : журнал. — 2004. — Т. 63. — № 03. — С. 12—14. — ISSN 1029-4678.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Панцирь-С1». Конструкторское бюро приборостроения. 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ЗРАК «Панцирь-С1» Արխիվացված 2012-01-26 Wayback Machine missiles.ru — ракетная техника
- «Сравнительные характеристики ЗПРК "Панцирь-С1" с зарубежными комплексами"».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանցիր-Ս1 (զենիթային հրթիռաթնդանոթային համալիր)» հոդվածին։ |