Պանտոպրազոլ
![]() | |
Կլինիկական տվյալներ | |
Վաճառքային անվանումներ | Protonix,այլ[2] |
AHFS/Drugs.com | Monograph |
MedlinePlus | a601246 |
Թերապևտիկ ապրանքների կարգավորում |
|
Հղիության կատեգորիա | |
Օգտագործման եղանակներ | պերօռալ և ներերակային |
Դեղի կարգ | պրոտոնային պոմպի ինհիբիտոր |
ԱԹԴ կոդ | |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | 77% |
Նյութափոխանակություն | Լյարդ (CYP2C19) |
Կիսատրոհման պարբերություն | 1-2 ժամ |
Դուրսբերում | մեզ, կղանք |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
(RS)-6-(Difluoromethoxy)-2-[(3,4-dimethoxypyridin-2-yl)methylsulfinyl]-1H-benzo[d]imidazole
| |
CAS համար | 102625-70-7 |
PubChem CID | 4679 |
IUPHAR/BPS | |
DrugBank | DB00213 |
ChemSpider | |
UNII | |
KEGG | |
ChEBI | |
ChEMBL | |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.111.005 ![]() |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C16H15F2N3O4S |
Մոլային զանգված | 383.371 g/mol g·mol−1 |
3D մոդել (JSmol) | |
Քիրալություն | Racemic |
SMILES
FC(F)Oc1ccc2[nH]c(nc2c1)S(=O)Cc3nccc(OC)c3OC | |
InChI
InChI=1S/C16H15F2N3O4S/c1-23-13-5-6-19-12(14(13)24-2)8-26(22)16-20-10-4-3-9(25-15(17)18)7-11(10)21-16/h3-7,15H,8H2,1-2H3,(H,20,21) ![]() Key:IQPSEEYGBUAQFF-UHFFFAOYSA-N ![]() | |
Պանտոպրազոլ, դեղամիջոց, որն օգտագործվում է ստամոքսի խոցի բուժման համար, էրոզիվ էզոֆագիտի կարճաժամկետ բուժման մեջ, որն առաջացել է գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքսի արդյունքում, էրոզիվ էզոֆագիտի վերականգնման և պաթոլոգիական հիպերսեկրեցիայի պայմաններում, ներառյալ Զոլինգեր-էլլիսոնի համախտանիշը[3]։ Այն կարող է օգտագործվել նաև այլ դեղամիջոցների հետ մեկտեղ `Helicobacter pylori-ի էլիմինացիայի համար[4]։ Արդյունավետությունը նման է պրոտոնային պոմպի այլ ինհիբիտորներին[5]։ Այն հասանելի է պերօռալ և երակային ներարկումների դեղձևերով[3]։
Ընդհանուր կողմնակի երևույթները ներառում են գլխացավեր, փորլուծություն, փսխում, որովայնի ցավ և հոդացավեր[3]։ Ավելի լուրջ կողմնակի երևույթները կարող են ներառել ծանր ալերգիկ ռեակցիաներ, քրոնիկ բորբոքման մի տեսակ, որը հայտնի է որպես ատրոֆիկ գաստրիտ, Clostridium disticile-ով հարուցված կոլիտ, ցածր մագնեզիում և B12 վիտամին դեֆիցիտ[3]։ Պանտոպրազոլը պրոտոնային պոմպի ինհիբիտոր է, որը նվազեցնում է աղաթթվի արտազատումը[3]։ Այն աշխատում է ստամոքսում H+/K+-ATPase պոմպը ինակտիվացնելու եղանակով[3][6]։
Պանտոպրազոլի ուսումնասիրություններըը սկսվել են 1985 թ.-ին, և այն բժշկական օգտագործման մեջ է մտել Գերմանիայում 1994 թ․[7] Այն հասանելի է նաև որպես ջեներիկ դեղամիջոցների ձևով[3]։ 2018 թվականի դրությամբ ԱՄՆ-ում դեղահատերի մեծածախ արժեքը պակաս է, քան մեկ դոզայի համր 0,10 ԱՄՆ դոլարը[8]։ Միացյալ Թագավորությունում կարժենա ավելի քիչ, քան 0,05 ֆունտ, մինչդեռ ներերակային դեղաձևը արժե մոտ հինգ ֆունտ մեկ դոզան[4]։ 2016-ին Պանտոպրազոլը Միացյալ Նահանգներում 25-րդ ամենատարածված դեղամիջոցն էր ՝ ավելի քան 25 միլիոն դեղատոմսով։ [9]
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանտոպրազոլը օգտագործվում է կերակրափողի էրոզիայի և խոցերի կարճաժամկետ բուժման համար, որը առաջացել է գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքս հիվանդությունից[10]։ Այն կարող է օգտագործվել որպես աջակցող թերապիա երկարատև օգտագործման համար `նախնական պատասխան ստանալուց հետո, բայց 12 ամիս տևողությամբ պանտոպրազոլի օգտագործման վերաբերյալ չի եղել որևէ վերահսկվող ուսումնասիրություն[10]։ Պանտոպրազոլը կարող է օգտագործվել նաև հակաբիոտիկների հետ համատեղ `Helicobacter pylori- ի հետևանքով առաջացած խոցերը բուժելու համար[11]։ Այն կարող է օգտագործվել նաև Զոլինգեր-էլլիսոնի համախտանիշի երկարատև բուժման համար[10]։ Այն կարող է օգտագործվել նաև կանխելու համար Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների պատճառով առաջացող ստամոքսախոցային խոցերը[4]։
Կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինֆեկցիա։ Աղաթթուն դեր ունի բակտերիաների ոչնչացման գործում։ Աղաթթվի նվազումը կարող է բերել վարակների զարգացման, հատկապես հոսպիտալացված հիվանդների մոտ[12]։
Ընդհանուր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նյարդաբանական. Գլխացավ (12%), գլխապտույտ (3%)[10]
- նեյրոմկանային և կմախքայիան․ հոդացավեր (3%)[10]
Հազվադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստամոքս-աղիքային. Փորկապություն, չորություն բերանում, հեպատիտներ[10]
- Արյան հետ կապված խնդիրներ ՝ լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա][10]
- Իմունոլոգիական. Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, թունավոր էպիդերմալ նեկրոզ[10]
- Մետաբոլիկ. կերատինա կինազայի բարձրացում, խոլեստերոլի մակարդակի բարձրացում, լյարդի ֆերմենտների բարձրացում (AST / ALT), այտուցներ[10]
- Կմախքամկանային. Մկանային խանգարումներ, ոսկրերի կոտրվածք և վարակ, Clostridium difficile վարակ, օստեոպորոզի հետ կապված ազդրի գլխիկի կոտրվածք, ռաբդոմիոլիզ[10]
- Երիկամներ. ինտերստիցյալ նեֆրիտ[13]
- Սննդանյութեր. Կարող է նվազեցնել որոշ կարևոր սննդանյութերի, վիտամինների և հանքանյութերի կլանումը, ներառյալ որոշ դեղամիջոցներ[14]
Երկարաժամկետ օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օստեոպորոզ և ոսկորների կոտրվածք նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործել են պրոտոնային պոմպի ինհիբիտատորներ բարձր դոզայով և (կամ) երկարաժամկետ (ավելի քան մեկ տարի ժամկետով)[15]։
- Հիպերմագնեզեմիան նկատվել է մարդկանց մոտ, ովքեր օգտագործել են պանտոպրազոլի նման դեղամիջոցներով, երբ դրանք ընդունվում են ավելի երկար ժամանակահատվածներով (ընդհանուր առմամբ մեկ տարի կամ ավելի, չնայած որ դեպքերեն հաղորդվել երեք ամսվա կտրվածքով)[16]։
Դադարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդկանց մոտ, ովքեր ընդունում են պրոտոնային պոմպի ինհիբիտատորներ ավելի քան վեց ամիս տևողությամբ, պետք է հաշվի առնել դոզայի նվազեցումը նախքան դադարեցումը։ Չափավոր և բարձր դոզա ստացող անձանց համար դա կարող է իրականացվել ամեն շաբաթ 50 տոկոսով մինչև ամենացածր դեղաչափը։ Մեկ շաբաթ անց այն կարող է դադարեցնել[17]։
Փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թթվայնություն. Ստամոքսի թթվայնության նվազեցման պատճառով պանտոպրազոլի օգտագործումը կարող է ազդել pH-ի նկատմամբ զգայուն դեղամիջոցների կլանման վրա, ինչպիսիք են ամպիցիլինի էսթեր, կետոկոնազոլ, ատազանավիր, երկաթի աղեր[10]։
Ֆարմակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանտոպրազոլի ազդեցության մեխանիզմը աղաթթվի արտադրության վերջին քայլը պաշարելն է[10]։ Ստամոքսի պարիետալ բջիջներում պանտոպրազոլը կովալետ կապով կապվում է H+/K+ ATP պոմպին՝ աղաթթվի և բազալ թթվի սեկրեցիան արգելակելու համար[10]։ Կովալենտ կապը կանխում է թթվի սեկրեցիան մինչև 24 ժամ և ավելի երկար[10]։
Պանտոպրազոլը լյարդում մետաբոլիզվում է ցիտոքրոմ P450 համակարգով[18]։ Մեթաբոլիզմը հիմնականում բաղկացած է CYP2C19- ի կողմից դեմեթիլացումից, որին հաջորդում է սուլֆացիան։ Մեկ այլ նյութափոխանակության ուղին CYP3A4- ի կողմից օքսիդացումն է։ Կարծում են, որ Պանտոպրազոլի արգասիքները չունեն ոչ մի դեղաբանական նշանակություն։ Այն հաճախ տրվում է պրոկինետիկ դեղամիջոցների հետ ստամոքսի թթվային միջավայրում ինակտիվության պատճառով։ Պանտոպրազոլը անդառնալիորեն կապում է H + K + ATPase-ին (պրոտոնի պոմպեր)` թթվի սեկրեցիան ճնշելու համար։ Պոմպերի անդառնալիորեն կապված լինելու պատճառով անհրաժեշտ է առաջանան նոր պոմպեր թթվային արտադրությունը վերսկսելու համար[6]։ Կիսադուրսբերման ժամանակը պլազմայից կազմում է մոտ 2 ժամ[19]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանտոպրազոլը հայտնաբերվել է գիտնականների կողմից «Byk Gulden»-ում, որը հանդիսանում «Altana» դուստր ձեռնարկությունը, դեղամիջոցի հայտնաբերման ծրագիրը սկսվել է 1980 թ.-ին, և որի արդյունքում արտադրվել է պանտոպրազոլ 1985 թ.-ին `միացությունն իրականում ստեղծվել է քիմիկոսների կողմից, որոնք աշխատում էին այլ քիմիական նյութի ստեղծման վրա[20] ։ «Byk Gulden» համագործակցում էր «Smith Kline & French» հետ 1984 թվականին[20] ։ Ծրագրի զարգացման անվանումներն էին BY1029 և SK&F96022[20] ։ 1986 թ.-ին ընկերությունները ստեղծեցին նատրիումական աղը, պանտոպրազոլի նատրիումական սեսկվիհիդրատը և որոշեցին զարգացնել այն, քանի որ այն ավելի լուծելի և կայուն էր, և ավելի համատեղելի էր բաղդրիչների հետ, որոնք օգտագործված էին կազմության մեջ[20] ։ Այն առաջին անգամ շուկա հանվեց Գերմանիայում 1994 թվականին[20] ։ «Wyeth» արտոնագրեց ԱՄՆ պատենտը «Altana»-ից[21], և ստացավ մարկետինգի թույլատվությունը ԱՄՆ FDA-ի կողմից 2000 թվականին «Protonix» վաճառքային անվան տակ[22][23]։
2004 թ.-ին դեղամիջոցի ամբողջ աշխարհում վաճառքը կազմել է 3,65 միլիարդ դոլար, որի մոտ կեսը եղել է ԱՄՆ-ում[21]։
2007-ին «Altana» դեղագործական կազմակերպությունը ձեռք բերվեց «Nycomed»-ի կողմից։ Իր հերթին «Nycomed»-ը ձեռք բերեց «Takeda»-ն 2011 թվականին [24], իսկ «Wyeth» ձեռք բերվեց «Pfizer»-ի կողմից 2009 թվականին[25]։
Pfizer-ի և Takeda-ի արտոնագրային բացառիկությունը լրացավ 2010-ին, և ադմինիստրացիոն բացառիկությունը, որ նրանք ունեին մանկաբուժության օգտագործման համար, ավարտվեց 2011-ի հունվարին, և սկսվեց լիարժեք ջեներիկների մրցակցություն[26]։
Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի դրությամբ, դեղը վաճառվում էր ամբողջ աշխարհի շատ բրենդների ներքո ՝ ներառյալ որպես համակցված դեղամիջոց ՝ դոմպերիդոնի հետ, իտեպրիդի հետ համակցության ձևով, համակակցությամբ և ամոքսիցիլինի և կլարիտրեմիցի հետ, լեվոսուլպիրիդի հետ համադրությամբ և նապրոքսենի հետ համակցությամբ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Pantoprazole Use During Pregnancy»։ Drugs.com։ 26 June 2018։ Վերցված է 20 February 2020
- ↑ 2,0 2,1 «Pantoprazole international brand names»։ Drugs.com։ Վերցված է մարտի 15, 2017
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Pantoprazole Sodium Monograph for Professionals - Drugs.com»։ Drugs.com։ American Society of Health-System Pharmacists։ Վերցված է հոկտեմբերի 28, 2018
- ↑ 4,0 4,1 4,2 British national formulary : BNF 74 (74 ed.)։ British Medical Association։ 2017։ էջ 79։ ISBN 978-0857112989
- ↑ «[99] Comparative effectiveness of proton pump inhibitors»։ Therapeutics Initiative։ հունիսի 28, 2016։ Վերցված է հուլիսի 14, 2016
- ↑ 6,0 6,1 «Proton pump inhibitors. Pharmacology and rationale for use in gastrointestinal disorders»։ Drugs 56 (3): 307–35։ September 1998։ PMID 9777309։ doi:10.2165/00003495-199856030-00002
- ↑ Fischer János, Ganellin CR (2006)։ Analogue-based Drug Discovery։ John Wiley & Sons։ էջ 130։ ISBN 9783527607495
- ↑ «NADAC as of 2018-10-24»։ Centers for Medicare and Medicaid Services։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-24-ին։ Վերցված է հոկտեմբերի 28, 2018
- ↑ «The Top 300 of 2019»։ clincalc.com։ Վերցված է դեկտեմբերի 22, 2018
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 «Protonix delayed-release- pantoprazole sodium tablet, delayed release Protonix delayed-release- pantoprazole sodium granule, delayed release»։ DailyMed։ մայիսի 2, 2019։ Վերցված է փետրվարի 20, 2020
- ↑ «Eradication of H. pylori with pantoprazole, clarithromycin, and metronidazole in duodenal ulcer patients: a head-to-head comparison between two regimens of different duration»։ Helicobacter 5 (1): 41–51։ March 2000։ PMID 10672051։ doi:10.1046/j.1523-5378.2000.00006.x
- ↑ «Acid-suppressive medication use in acute stroke and hospital-acquired pneumonia»։ Annals of Neurology 76 (5): 712–8։ November 2014։ PMC 4214881։ PMID 25164323։ doi:10.1002/ana.24262
- ↑ «Acute allergic interstitial nephritis after use of pantoprazole»։ CMAJ 180 (5): 535–8։ March 2009։ PMC 2645468։ PMID 19255077։ doi:10.1503/cmaj.080456
- ↑ [Dr. John Cooke, chair of Methodist Hospital's cardiovascular services] [Houston Chronicle Health Zone dated Thursday, July 11, 2013 chron.com/refluxmeds] (Journal: Circulation)
- ↑ Center for Drug Evaluation and Research։ «Postmarket Drug Safety Information for Patients and Providers - FDA Drug Safety Communication: Possible increased risk of fractures of the hip, wrist, and spine with the use of proton pump inhibitors»։ U.S. Food and Drug Administration (FDA)։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-20-ին։ Վերցված է 2015-11-03
- ↑ Center for Drug Evaluation and Research։ «Drug Safety and Availability - FDA Drug Safety Communication: Low magnesium levels can be associated with long-term use of Proton Pump Inhibitor drugs (PPIs)»։ U.S. Food and Drug Administration (FDA)։ Վերցված է 2015-11-03
- ↑ «Acid suppression: optimizing therapy for gastroduodenal ulcer healing, gastroesophageal reflux disease, and stress-related erosive syndrome»։ Gastroenterology 118 (2 Suppl 1): S9–31։ February 2000։ PMID 10868896։ doi:10.1016/s0016-5085(00)70004-7
- ↑ «Metabolic interactions of the proton-pump inhibitors lansoprazole, omeprazole and pantoprazole with other drugs»։ European Journal of Gastroenterology & Hepatology։ 8 Suppl 1 (Suppl 1): S21–5։ October 1996։ PMID 8930576։ doi:10.1097/00042737-199610001-00005
- ↑ «Novel approaches to inhibition of gastric acid secretion»։ Current Gastroenterology Reports 12 (6): 437–47։ December 2010։ PMC 2974194։ PMID 20924727։ doi:10.1007/s11894-010-0149-5
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 Senn-Bilfinger Jörg, Sturm E (2006)։ «6. The Development of a New Proton-Pump Inhibitor: The Case History of Pantoprazole»։ in Fischer János, Ganellin CR։ Analogue-based drug discovery։ Weinheim: Wiley-VCH։ էջեր 115–136։ ISBN 9783527608003
- ↑ 21,0 21,1 Daly EM (մայիսի 20, 2008)։ «Wyeth, Nycomed Take Aim At Sandoz Over Protonix»։ Law360
- ↑ «An update on the use of pantoprazole as a treatment for gastroesophageal reflux disease»։ Clinical and Experimental Gastroenterology 3: 11–6։ 2010։ PMC 3108659։ PMID 21694841։ doi:10.2147/ceg.s6355
- ↑ «Drug Approval Package: Protonix (Pantoprazole Sodium) NDA 20987»։ U.S. Food and Drug Administration (FDA)։ դեկտեմբերի 24, 1999։ Վերցված է փետրվարի 20, 2020
- ↑ «Takeda to Buy Nycomed for $13.7 Billion»։ DealBook։ մայիսի 19, 2011
- ↑ Davis Alexander (հունվարի 23, 2009)։ «Pfizer in talks to acquire Wyeth in $60 billion deal: WSJ»։ MarketWatch։ Վերցված է 2012-08-11
- ↑ «Protonix - Big Patent Expirations of 2010»։ FiercePharma։ Վերցված է մարտի 15, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Pantoprazole»։ Drug Information Portal։ U.S. National Library of Medicine
|