Jump to content

Պանկրեատիկ ծորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանկրեատիկ ծորան
անատոմիական կառուցվածքների դաս Խմբագրել Wikidata
ԵնթադասDuctus, անհատական ​​անատոմիական կառուցվածք Խմբագրել Wikidata

Պանկրեատիկ ծորան կամ Վիրսունգյան ծորան, սկսվում է ենթաստամոքսային գեղձի պոչիկից, անցնում ողջ գեղձի երկայնքով և միաձուլվելով լեղածորանին՝ ավարտվում տասներկումատնյա աղիքի ֆատերյան պտկիկում։

Պանկրեատիկ ծորանը միանում է ընդհանուր լեղածորանին՝ անմիջապես Վատերի ամպուլայից առաջ, որից հետո երկու ծորանները թափանցում են տասներկումատնյա աղիք աղիքի վայրէջ հատվածի միջային կողմով՝ հիմնական տասներկումատյան պապիլայով: Հայտնաբերվել են բազմաթիվ անատոմիական տարբերակներ, սակայն դրանք բավականին հազվադեպ են[1]։

Հավելյալ ենթաստամոքսային գեղձի ծորան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարդիկ ունեն միայն մեկ պանկրեատիկ ծորան: Սակայն ոմանք ունեն հավելյալ պանկրեատիկ ծորան, որը կոչվում է նաև Սանտորինի ծորան: Լրացուցիչ պանկրեատիկ ծորանը կարող է լինել գործուն կամ ոչ գործուն[2][3]։ Այն կարող է առանձին բացվել տասներկումատյա աղիքի երկրորդ հատվածում, որը դորսալ է, և սովորաբար (մարդկանց 70%-ի մոտ) դատարկվում է տասներկումատյան աղիք՝ երկրորդական տասներկումատյա պապիլայով: Մարդկանց մյուս 30%-ի մոտ այն դատարկվում է հիմնական պանկրեատիկ ծորանով, որը դատարկվում է տասներկումատյա աղիք՝ հիմնական պապիլայով: Հիմնական պանկրեատիկ ծորանը և լրացուցիչ ծորանը վերջնականորեն՝ ուղղակի կամ անուղղակի, կապվում են տասներկումատյա աղիքի երկրորդ հատվածի հետ:

Անվանված է Ջովաննի Դոմենիկո Սանտորինիի անունով[4][5]։

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթաստամոքսային գեղձի խողովակի սեղմումը, խցանումը կամ բորբոքումը կարող են հանգեցնել սուր պանկրեատիտի: Խցանման ամենատարածված պատճառը լեղապարկի քարերի առկայությունն է ընդհանուր լեղուղիներում, որը կոչվում է խոլեդոխոլիտիաս: Խցանումը կարող է պայմանավորված լինել նաև Կրոնի հիվանդության դեպքում տասներկումատնյա աղիքի բորբոքմամբ[6]: Լեղաքարը կարող է տեղակայվել Վատերի ամպուլայի կծկված հեռավոր ծայրում, որտեղ այն արգելափակում է ինչպես լեղու, այնպես էլ ենթաստամոքսային գեղձի հյութի հոսքը տասներկումատնյա աղիք: Լեղու վերադարձը ենթաստամոքսային գեղձի ծորան կարող է պանկրեատիտ առաջացնել[7]: Ենթաստամոքսային գեղձի ծորանը սովորաբար համարվում է մեծացած, եթե 3մմ-ից բարձր է գլխում և 2մմ-ից մարմնում կամ պոչում CT սկանավորման արդյունքում[8]: Ենթաստամոքսային գեղձի ծորանի կամ ենթաստամոքսային գեղձի խողովակի մասերը կարող են ցուցադրվել ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մարդկանց 75-ից 85%-ի մոտ[9]։

Ենթաստամոքսային գեղձի ծորանի քաղցկեղը այս օրգանի մոտ հանդիպող ամենատարածված ձևն է:

Ենթաստամոքսային գեղձի ծորանն անվանում են նաև Վիրսունգյան ծորան[10]։ Սա անվանվել է ի պատիվ հայտնագործողի՝ գերմանացի անատոմիստ Յոհան Գեորգ Վիրսունգի (1589–1643) պատվին[11]։

Լրացուցիչ պատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Goel, Shivi; Rustagi, SM; Saha, S; Mehta, V; Suri, RK; Rath, G (2015 թ․ հուլիս). «Aberrant pancreatic ductal organisation: a case report». Surgical and Radiologic Anatomy. 37 (5): 543–6. doi:10.1007/s00276-015-1474-z. PMID 25840941. S2CID 6917153.
  2. ↑ Moore KL, Dalley AF. 2006. Clinically Oriented Anatomy. 5th Ed. Lippincott Williams & Wilkins. p 287.
  3. ↑ 1. Mchonde GJ, Gesase AP. Termination pattern of main and accessory pancreatic ducts among Tanzanians. Anatomy Journal of Africa. 2014; 3(1):223–227.
  4. ↑ G. D. Santorini. Observationes anatomicae. Venetiis, apus J. B. Recurti, 1724
  5. ↑ synd/3087 Whonamedit? կայքում
  6. ↑ «American Gastroenterological Association». Արխիվացված է օրիգինալից 2008-06-07-ին. Վերցված է 2010-03-15-ին.
  7. ↑ Moore, Keith L.; Dalley, Arthur F. (2006). Clinically Oriented Anatomy, Fifth Edition. Lippincott Williams & Wilkins. էջ 287. ISBN 0-7817-3639-0.
  8. ↑ Edge, Mark D (2007). «Clinical significance of main pancreatic duct dilation on computed tomography: Single and double duct dilation». World Journal of Gastroenterology. 13 (11): 1701–1705. doi:10.3748/wjg.v13.i11.1701. ISSN 1007-9327. PMC 4146949. PMID 17461473.
  9. ↑ Glaser, J.; Högemann, B.; Krummenerl, T.; Schneider, M.; Hultsch, E.; Van Husen, N.; Gerlach, U. (1987 թ․ հոկտեմբեր). «Sonographic imaging of the pancreatic duct: New diagnostic possibilities using secretin stimulation». Digestive Diseases and Sciences (անգլերեն). 32 (10): 1075–1081. doi:10.1007/BF01300191. ISSN 0163-2116. PMID 3308373. S2CID 20674576.
  10. ↑ Eisenscher, Albert; Weill, Francis (1979). «Ultrasonic visualization of Wirsung's duct: Dream or reality?». Journal of Clinical Ultrasound (անգլերեն). 7 (1): 41–44. doi:10.1002/jcu.1870070112. ISSN 1097-0096. PMID 108297. S2CID 21851681.
  11. ↑ doctor/2941 Whonamedit? կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանկրեատիկ ծորան» հոդվածին։