Պանկոստի ուռուցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանկոստի ուռուցք
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-9162.3
ՀՄԴ-10C34.1
 Pancoast tumor Վիքիպահեստում

Պանկոստի ուռուցք, թոքի գագաթային հատվածին բնորոշ քաղցկեղ։ Թոքի քաղցկեղի տեսակ է, որն առանձնանում է իր բնորոշ տեղակայմամբ՝ աջ կամ ձախ թոքի վերին (գագաթային) հատվածներ։ Սովորաբար այն տարածվում է հարակից հյուսվածքների վրա, ինչպիսիք են կողերը և ողերը։ Պանկոստի ուռուցքների մեծ մասը հյուսվածաբանորեն պատկանում են թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղներին։

Աճող քաղցկեղը կարող է ճնշել բազկագլխային երակը (բրախիոցեֆալ), ենթաանրակային զարկերակը (սուբկլավիկալ), ստոծանիական նյարդը, հետադարձ կոկորդային նյարդը, թափառող նյարդը, կամ, բնորոշ է նաև սիմպաթիկ հանգույցի ճնշումը(աստղաձև հանգույց), որը հանգեցնում է մի շարք ախտանիշների, որը հայտնի է որպես Հորների համախտանիշ։ Պանկոստի ուռուցքը անվանվել է ի պատիվ ամերիկյան ճառագայթաբան Հենրի Պանկոստի, որը նկարագրել է այդ ուռուցքը 1924 և 1932 թվականներին[1]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի քաղցկեղին բնորոշ հիմնական ախտանիշներից, որոնցից են թուլությունը, տենդը, քաշի կորուստը և հոգնածությունը, Պանկոստի քաղցկեղը ծանր դեպքերում կարող է ներառել ամբողջական Հորների համախտանիշը՝ օրինակ՝ միոզ (բբերի նեղացում), անհիդրոզ(քրտնարտադրության բացակայություն), պտոզ(կոպի կախում) և պսևդոէնօֆթալմոզ(որպես պտոզի արդյունք)։ Զարգացող դեպքերում ախտահարվում է նաև բազկային հյուսակը, ձեռքի մկաններում առաջացնելով ցավ և թուլություն, որի ախտանիշները նման են կրծքային ելանցքի համախտանիշին։ Քաղցկեղը նաև կարող է ճնշել հետադարձ կոկորդային նյարդը և դրանից առաջանում է ձայնի խռպոտություն և «ցլային» (ոչ պրոդուկտիվ) հազ։

Վերին սիներակի համախտանիշի ժամանակ, վերին սիներակի խցանումը քաղցկեղով(ծավալային էֆեկտ) առաջացնում է դեմքի այտուց, ցիանոզ և գլխի շրջանի և պարանոցային երակների լայնացում։

Պանկոստի ուռուցքը գագաթային շրջանի ուռուցք է, որը դեպքում սովորաբար անամնեզում նշվում է ծխախոտի օգտագործումը։ Կլինիկական նշանները և ախտանիշները սխալմամբ կարող են շփոթել վերին կրծքային հատվածում նյարդաանոթային խրձի ախտահարումների հետ։ Բուժառուի անամնեզում առկա ծխելու փաստը, կլինիկական նշանների և ախտանիշների արագ առաջացումը և պլևրայի ցավը կարող են ենթադրել գագաթային քաղցկեղի առկայություն։ Պանկոստի քաղցկեղը կարող է հանգեցնել ինչպես Պանկոստի համախտանիշի, այնպես էլ Հորների համախտանիշի։ Եթե ներառվում են բազկային հյուսակի արմատները, առաջանում է Պանկոստի համախտանիշը, իսկ սիմպաթիկ մանրաթելերի ներառումը, որոնք դուրս են գալիս ողնուղեղի T1 մակարդակից և բարձրանում դեպի վերին պարանոցային հանգույց, առաջացնում են Հորների սինդրոմը։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանկոստի քաղցկեղի ախտորոշումը սովորաբար կատարվում է կլինիկական ախտանիշների և վիզուալիզացիայի գնահատումից հետո։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը համարվում է լավ սկրինինգ թեստ է, անգամ այն դեպքում, երբ կրծքավանդակի ՀՇ հետազոտությունը կարող է ցուցաբերել ավելի բարձր հաճախականության թույլատրություն և կարող է ցուցադրել թե որ ներքին օրգաններն են ճնշված։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանկոստի քաղցկեղի բուժումը կարող է տարբերվել թոքի այլ ոչ մանր բջջային քաղցկեղների բուժումից։ Դրա տեղակայումը և կենսական օրգաններին մոտիկ գտնվելը ( ինչպիսիք են նյարդերը և ողնաշարը) կարող են բարդացնել վիրաբուժական միջամտությունների իրականցմանը։ Որպես արդյունք, և կախված քաղցկեղի փուլից, բուժումը կարող է ներառել ճառագայթային թերապիա և քիմիոթերապիա, որոնք նշանակվում են վիրահատությունից առաջ(նեոադյուվանտ բուժում)։ Վիրահատության ժամանակ հեռացվում է թոքի վերին բիլթը և նրա հետ կապված այլ կառուցվածքները (ենթաանրակային զարկերակ, երակներ, բազկային հյուսակի ճյուղեր, կողեր և ողերի մարմինները), ինչպես նաև կատարվում է միջնորմային լիմֆադենէկտոմիա։ Վիրաբուժական միջամտությունը կարող է իրականացվել հետին[2] կամ առաջային[3] մուտքով իրականացվող թորակոտոմիայի ինչպես նաև մոդիֆիկացված եղանակներով[4]։ Ոչ վիրաբուժական բուժումները կարող են լինել կամ ճառագայթային թերապիան, կամ նոր բուժումների համակցումների հիման վրա իրականացվող կլինիկական փորձարկումները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pancoast's syndrome». www.whonamedit.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  2. Paulson DL, Shaw RR (May 1960). «Results of bronchoplastic procedures for bronchogenic carcinoma». Ann. Surg. 151 (5): 729–40. doi:10.1097/00000658-196005000-00013. PMC 1613696. PMID 14431029.
  3. Dartevelle PG, Chapelier AR, Macchiarini P, և այլք: (June 1993). «Anterior transcervical-thoracic approach for radical resection of lung tumors invading the thoracic inlet». J. Thorac. Cardiovasc. Surg. 105 (6): 1025–34. doi:10.1016/S0022-5223(19)33774-2. PMID 8080467.
  4. Nazari S (August 1996). «Transcervical approach (Dartevelle technique) for resection of lung tumors invading the thoracic inlet, sparing the clavicle». J. Thorac. Cardiovasc. Surg. 112 (2): 558–60. doi:10.1016/s0022-5223(96)70296-9. PMID 8751536.
    Grunenwald D, Spaggiari L (February 1997). «Transmanubrial osteomuscular sparing approach for apical chest tumors». Ann. Thorac. Surg. 63 (2): 563–6. doi:10.1016/S0003-4975(96)01023-5. PMID 9033349.
    Anterior Access for radical resection of Pancoast tumors ՅուԹյուբում
  5. «Non-Small Cell Lung Cancer Treatment (PDQ®)–Patient Version - National Cancer Institute». www.cancer.gov (անգլերեն). 2020 թ․ մայիսի 22. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.