Պանզոոտիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանզոոտիա

Պանզոոտիա (պան․․․ և հուն․՝ ΖώονΦο - կենդանի), համաճարակի զարգացման բարձրագույն աստիճան, նաև համաճարակային պրոցեսների ինտենսիվության (լարվածության) քանակական դրսևորում, երկրում կամ մի քանի երկրներում, մայրցամաքում կենդանիների վարակիչ հիվանդությունների լայն տարածում։ Նման բնույթով կարող են տարածվել դաբաղը, խոշոր եղջերավորների, խոզերի, թռչունների ժանտախտը, ձիերի վարակիչ էնցեֆալոմիելիտը ևն։ Ծագման պատճառները տարաբնույթ են, օրինակ, դաբաղի ժամանակ կարող է նկատվել հարուցիչի փոփոխություն և կենսբ․ նոր հատկանիշներով տարբերակների առաջացում։ Հիվանդությունների տարածման վրա նկատելիորեն ազդում են նաև սոցիալական և տնտեսական գործոնները։ Պանզոոտիաի կանխման արդյունավետությունը կախված է տվյալ հիվանդության ուսումնասիրվածության աստիճանից, պայքարի մեթոդների ճշգրտությունից և դրանց ժամանակին ու արդյունավետ կիրառումից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 120