Պանդուխտ Հարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանդուխտ Հարոյան
Ծնվել է1920
ԾննդավայրՍարալանջ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Պանդուխտ Սեդրակի Հարոյան (1920, Սարալանջ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդուխտ Հարոյանը ծնվել է 1920 թվականին, Արթիկի շրջանի Սարալանջ գյուղում։ 1937 թվականին ավարտել է Հառիճի միջնակարգ դպրոցը, աշխատանքի է անցել Ապարանի շրջանի դպրոցներում։ 1941 թվականին Պանդուխտը Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի 3-րդ կուրսը չավարտած զորակոչվել է կարմիր բանակ[1]։

Զինվորական ծառայությունն սկսել է 408-րդ Հայկական դիվիզիայի սակրավորների գումարտակում։ 1942 թվականի սեպտեմբերին դիվիզիան թշնամու դեմ մարտի մեջ է մտել Տուապսեից հյուսիս-արևելք։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Գելենջիկ-Նովոռոսիյսկ ուղղությամբ մղվող մարտերին։ Ռազմի դաշտում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 7-րդ բրիգադի կազմում կռվել է Հյուսիսային Կովկասում։ Նրանց զորամասի ուղին անցել է Կրասնոդար, Ռոստով, Խարկով ուղղությամբ։ Հարոյանը սակրավորների գումարտակում մասնակցել է Դնեպրի հերոսական անցմանը և Կիևի ազատագրմանը։ Մարտերից մեկում վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել ռազմաճակատ, զորամասի հետ շարժվել են դեպի Ժիտոմիր։ Պանդուխտը 254-րդ դիվիզիայի կազմում մասնակցել է Մոլդավիայի ազատագրմանը, Քիշինև-Յասսիի շրջանում գերմանական զորամասերի շրջապատմանը և ջախջախմանը, մարտերով անցել է Ռումինիան, հասել Բուլղարիայի սահմանը։ Ռազմաճակատում վիրավորվել է և 1945 թվականի փետրվարին զորացրվել է բանակից[1]։

Զորացրվելուց հետո Հարոյանը մանկավարժական աշխատանք է կատարել Արթիկի շրջանի դպրոցներում։ Հայրենի գյուղի դպրոցում եղել է դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ։ Մարտական ծառայությունների համար Հարոյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանի[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]