Պանդեկտային իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանդեկտային իրավունք (գերմաներեն՝ Pandektenrecht, ուշ լատիներեն՝ modernus pandectarum), մասնավոր իրավունք, որը կիրառվել է Գերմանիայում՝ 16-18-րդ դարերում։ Անվանումն ստացել է պանդեկտներից։ Պանդեկտային իրավունքի համար աղբյուր են ծառայել հռոմեական իրավունքը գլոսատորների վերամշակմամբ, կանոնական իրավունքն ու գերմանական ավատատիրական սովորութային իրավունքը։ Պանդեկտային իրավունքը դիտվել է որպես համագերմանական իրավունք, որոշակի դեր ունեցել այդ երկրում կապիտալիստական հարաբերությունների զարգացման գործում։ Պանդեկտային իրավունք պաշտպանում էր մասնավոր սեփականությունը, նախատեսում քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմնական տեսակները, ժառանգման իրավունքը, կտակի ինստիտուտում և այլն։ Դրա հիման վրա մի շարք երկրներում ընդունվել են օրենքներ, մշակվել քաղաքացիական իրավունքի տեսությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 118