Պանայոտ Պիպկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանայոտ Պիպկով
BASA-1154K-1-344-76-Panayot Pipkov.JPG
Ծնվել է նոյեմբերի 21, 1871({{padleft:1871|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:21|2|0}})
Պլովդիվ, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Մահացել է օգոստոսի 25, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:25|2|0}}) (70 տարեկանում)
Սոֆիա, Sofia Capital Municipality, Sofia City Province, Բուլղարիա
Մասնագիտություն կոմպոզիտոր

Պանայոտ Խրիստով Պիպկով (բուլղար․՝ Панайот Христов Пипков, նոյեմբերի 21, 1871({{padleft:1871|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:21|2|0}}), Պլովդիվ, Բուլղարիա - օգոստոսի 25, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:25|2|0}}), Սոֆիա, Sofia Capital Municipality, Sofia City Province, Բուլղարիա), բուլղարացի կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երգչախմբի խմբավար, դերասան, դրամատուրգ։ Հայտնի բուլղարացի կոմպոզիտոր Լյուբոմիր Պանայոտովի հայրն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանայոտ Պիպկովը ծնվել է Պլովդիվում երաժիշտների ընտանիքում։ Վաղ տարիքից սովորել է ջութակ նվագել, գրել է բանաստեղծություններ։ Սովորել է Պլովդիվի հնգամյա դպրոցում, սակայն նյութական միջոցների սղության պատճառով ստիպված էր թողնել ուսումը և աշխատանքի անցնել հաշտարար դատարանում որպես քարտուղար։ Խաղացել է Պլովդիվի սիրողական թատերախմբում (1887), ապա Սոֆիայի մի քանի թատրոններում։ 1892 թվականին գրել է առաջին «Բոյկո» պիեսը։ Արժանացել է կրթաթոշակի և 1898 թվականին ուղևորվել է Միլանի կոնսերվատորիա սովորելու, 1899 թվականին կատարելագործվել է Պրահայում։

Աշխատել է դիրիժոր Ռուսեի և Վառնայի երաժշտախմբերում։ Լովեչում աշխատել է երաժշտության ուսուցիչ[2]։ Ղեկավարել է քաղաքային հոգևոր նվագախումբը, եղել է 34 հետևակային գնդի զինվորական նվագախմբի կապելմեյստերը (1904)։ Այս շրջանում ստեղծել է հոգևոր նվագախմբի, երգչախմբի համար ստեղծագործություններ, մանկական երգեր։

Տեղափոխվելով Սոֆիա՝ Պիպկովը երաժշտություն է դասավանդել Կանանց առաջին և երկրորդ գիմնազիաներում և Կանանց մանկավարժական ուսումնարանում։ 1912-1918 թվականներին մասնակցել է Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներին որպես զինվորական նվագախմբերի կապելմեյստեր։ Պատերազմից հետո աշխատել է մի շարք թատրոններում որպես դերասան և դիրիժոր։

Պանայոտ Պիպկովը եղել է իր որդու՝ նշանավոր կոմպոզիտոր Լյուբոմիր Պանայոտովի ուսուցիչներից մեկը։ 2001 թվականին ճանաչվել է Լովեչի պատվավոր քաղաքացի, նրան անունն են կրում Լովեչի ու Սոֆիայի երաժշտական հաստատություններ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանայոտ Պիպկովը պատկանում է այսպես կոչված «առաջին սերնդի» կոմպոզիտորների դասին, բուլղարական պրոֆեսիոնալ երաժշտության ռահվիրաներից մեկն է։ Պիպկովն առաջին բուլղարացի կոմպոզիտորն է, որ գրել է ստեղծագործություններ դաշնամուրի համար։

Պիպկովն աշխատել է դիրիժոր, խմբավար և Սոֆիայի Ազգային թատրոնի (1917—1920), Ազատ թատրոնի (1918—1919), Դրամատիկական թատրոնի (1923—1924), «Ռենեսանս» թատրոնի երաժշտական մասի վարիչ։

Մասնակցել է դրամատիկական (Վ. Դրումևի «Իվանկո», Ի. Վազովի «Անդունդի եզրին») և օպերային (Գեորգի Աթանասովի «Գերգանա», «Լքված ջրաղաց», Ժյուլ Մասնեի «Վերթեր» (Բուլղարիայի առաջին ներկայացումը), Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն», Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ») ներկայացումների կայացմանը Սոֆիայի թատրոններում։

Պանայոտ Պիպկովի դերասանական գործունեությունը կապված է եղել տարբեր թատերական խմբերի հետ։ Պիպկովը խաղացել է Սոֆիայի «Հիմք» (1889—1890) դրամատիկական թատերախմբում, դրամատիկական օպերային խմբում (1890), «Արցունք և ծիծաղ» թատրոնում (1992—1993)։ Պիպկովի դրամատիկ դերերից են եղել Լուկինը (Ն. Վ. Գոգոլ. «Ռևիզոր»), Գրոսսը (Լ. Անդրեև. «Սաբինուհիների առևանգումը»), Կոնտիի (Լեսինգ. «Էմիլյա Գալոտի»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lyubomir Pipkov, Audio Encyclopedia.
  2. Panyot Pipkov, Union of The Bulgarian Composers.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пипков, Панайот // Театральная энциклопедия / гл. ред. П. А. Марков. — М.: Советская энциклопедия, 1965. — Т. 4.
  • Пипков, Панайот Христов // Енциклопедия България: П-Р. — София: БАН, 1986. — Т. 5. — С. 227. — 879 с.
  • «Панайот Пипков» (բուլղարերեն)։ Съюз на българските композитори։ Վերցված է 2016-03-21