Պանայոտիս Վասիլոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանայոտիս Վասիլոպուլոս
հուն․՝ Παναγιώτης "Πάνος" Βασιλόπουλος
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1984(1984-02-08) (40 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունբասկետբոլիստ
 Panagiotis Vassilopoulos Վիքիպահեստում

Պանայոտիս Վասիլոպուլոս (հուն․՝ Παναγιώτης Βασιλόπουλος, փետրվարի 8, 1984, Աթենք, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հունաստանի հավաքականի կազմում 2005 թվականի Եվրոպայի չեմպիոն և 2006 թվականի աշխարհի փոխչեմպիոն։ «Օլիմպիակոս» ակումբի կազմում՝ Եվրոլիգա 2011/2012-ի չեմպիոն։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանայոտիս Վասիլոպուլոսը Սալոնիկի երիտասարդական ՊԱՕԿ ակումբի սան է։ Հունաստանը ներկայացրել է մի շարք միջազգային երիտասարդական մրցաշարերում։ Հունական թիմի կազմում 2002 թվականին դարձել է բրոնզե մեդալակիր Եվրոպայի երիտասարդական մրցաշարում (մինչև 18 տարեկանների), իսկ 2003 թվականին նույն տարիքային խմբի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր[1]։ 2004 թվականին հանդես է եկել մինչև 20 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, իսկ 2005 թվականին՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ հույները գրավեցին երկրորդ տեղը, իսկ ինքը՝ Վասիլոպուլոսը երկրորդն էր թիմում՝ հավաքած միավորներով (14.6)[2]։

2001 թվականից Վասիլոպուլոսը խաղում էր ՊՕԱԿ ակումբի հիմնական կազմում՝ թիմի հետ Եվրոպայի 2004/2005 առաջնության գավաթին հասնելով մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ հույները զիջեցին ապագա հաղթողին՝ «Լետուվոս Ռիտաս»-ին։ 2005 թվականին նրան 250000 ԱՄՆ դոլարով գնեց Հունաստանի առաջատար ակումբներից մեկը՝ «Օլիմպիակոսը»[3] և նույն թվականին էլ նա Հունաստանի մեծահասակների հավաքականի կազմում առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում։ Հույներն իրենց երկրի պատմության մեջ զբաղեցրին երկրորդ տեղը մրցաշարում, և Վասիլոպուլոսը, խաղահրապարակում անցկացնելով 3 րոպե, 21 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Հաջորդ տարի նրա՝ հավաքականի կազմում ընդգրկվելն արդեն այդքան էլ խորհրդանշական դեր չուներ․ 5 խաղերում խաղահրապարակում անցկացնելով 29 րոպե՝ 1/8 եզրափակչում չինացիների հետ խաղում թիմին 8 միավոր բերեց և դարձավ աշխարհի փոխչեմպիոն։ Վասիլոպուլոսը շարունակեց հանդես գալ ազգային հավաքականի կազմում 2007 և 2008 թվականներին՝ խաղալով ևս մեկ Եվրոպայի առաջնությունում, այնուհետև Օլիմպիական խաղերում։

«Օլիմպիակոս»-ի կազմում Վասիլոպուլոսը հանդես եկավ մինչև 2013 թվականը՝ ակումբը ներկայացնելով Հունաստանի և Եվրոլիգայի առաջնությունում։ 2008 թվականի դեկտեմբերից վնասվածքներ ստացավ, որից առաջինը ձախ ձեռքի մատի կոտրվածքն էր[4]։ 2009 թվականի սկզբին Վասիլոպուլոսը մեջքի վնասվածք ստացավ, որի պատճառով ստիպված էր բաց թողնել մրցաշրջանի կեսը՝ ներառյալ Եվրոլիգայի եզրափակիչը[5]։ Վասիլոպուլոսը բաց թողեց հաջորդ մրցաշրջանը ևս, քանի որ ապաքինվում էր, այնուհետև վերադառնալով մրցաշրջան և Եվրոլիգայի 2010/2011 մրցաշարում անցկացնելով ընդամենը 8 րոպե՝ վնասեց արդեն ոտքը[6]։

Նոր վնասվածքի պատճառով Վասիլոպուլոսը ստիպված էր բաց թողնել 1.5 մրցաշրջան և իր խոստովանությամբ մոտ էր կարիերայի ավարտի մասին հայտարարելուն։ Թիմն ամեն ձևով աջակցում էր նրան և Եվրոլիգա 2011/2012-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որտեղ հաղթել էր «Օլիմպիակոսը», Վասիլոպուլոսը մրցանակներ ստացավ մնացած խաղացողների հետ[3]։ Այնուամենայնիվ 2013 թվականին ակումբը բաժանվեց նրանից, և Վասիլոպուլոսը, մերժելով ՊԱՕԿ-ի և «Ժալգիրիս»-ի առաջարկները, միացավ իսպանական «Վալյադոլիդին»[7]։

Իսպանիայում հանդես գալը ևս երկար չտևեց, և մեջքի ցավերը կրկին ստիպեցին Վասիլոպուլոսին երկար ընդմիջում անել։ Միայն 2014 թվականի գարնանը նա հունական «Էրմիս» ակումբի կազմում վերադարձավ խաղահրապարակ, իսկ 2014/2015 մրցաշրջանի կեսերին հանդես էր գալիս «Նեա Կիֆիսիա» հունական մրցաշրջանի բարձրագույն դիվիզիոնում[3]։ Մրցաշրջանի ավարտից հետո, որտեղ Վասիլոպուլոսը կրկին մեջքի հետ կապված խնդիրներ ունեցավ, տեղափոխվեց «Կորոիվոս» հունական բարձրագույն լիգայի մեկ այլ ակումբ[8]։

Խաղերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի գավաթի մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Թիմ Խաղեր Ժամանակ Միավորներ 2 միավորանոց 3 միավորանոց Տուգանային Անդրադարձներ Փոխանցումներ Սեփական տուգանքներ Բլոքշոթներ Գնդակ խլելը Գնդակի կորուստ
Եվրոպայի գավաթ 2004/2005 ՊԱՕԿ 14 19.8 5.3 45.2 33.3 70.6 4.6 0.8 3.4 0.2 0.7 0.9
Եվրոլիգա 2005/2006 Օլիմպիակոս 21 20.2 7.2 46.0 51.9 73.1 4.8 1.0 3.0 0.6 0.6 1.5
Եվրոլիգա 2006/2007 Օլիմպիակոս 22 16.2 5.4 38.0 37.1 78.1 3.3 1.0 3.2 0.6 0.6 1.5
Եվրոլիգա 2007/2008 Օլիմպիակոս 18 19.7 6.8 47.0 34.0 52.0 2.7 0.7 3.3 0.4 0.8 1.2
Եվրոլիգա 2008/2009 Օլիմպիակոս 15 18.9 4.5 40.9 43.3 61.1 2.6 0.7 2.5 1.1 0.5 1.0
Եվրոլիգա 2009/2010 Օլիմպիակոս 17 12.9 2.9 61.1 35.0 75.0 1.8 0.8 2.2 0.3 0.4 1.0
Եվրոլիգա 2010/2011 Օլիմպիակոս 2 5.8 0 0 0 0 0.5 0 0.5 0.5 0 0
Մկնիկի կուրսորը տարեք սանդղակի վերնագրի հապավումների վրա, որպեսզի կարդաք դրանց բացատրությունները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Профиль на сайте Евролиги (անգլ.)
  2. Сборная Греции на молодёжном чемпионате мира 2005 года: статистика(չաշխատող հղում) на сайте ФИБА (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 George Kioussis. (2015 թ․ հունվարի 16). «Panagiotis Vassilopoulos beats serious injuries and returns to action after several years». TalkBasket.net. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Евролига: форвард «Олимпиакоса» пропустит три недели». Чемпионат.com. 9 декабря 2008. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  5. «Евролига. Василопулос и Пеликанос могут не сыграть в Финале четырех из-за травм». Sports.ru. 27 апреля 2009. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Форвард «Олимпиакоса» Василопулос получил травму ноги». Чемпионат.com. 7 февраля 2011. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  7. «Василопулос попробует себя в Вальядолиде». iSport.ua. 23 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  8. «Чемпионат Греции. Панайотис Василопулос перешел в «Короивос»». Sports.ru. 6 августа 2015. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]