Պայքար Խուրշուդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պայքար Խուրշուդյան
Ծնվել էմարտի 13, 1925(1925-03-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 27, 2002(2002-08-27) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1950)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1974)
Մասնագիտությունբուսաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ

Պայքար Արտավազդի Խուրշուդյան (մարտի 13, 1925(1925-03-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 27, 2002(2002-08-27), Երևան, Հայաստան), հայ անտառագետ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1986): ՀԽՍՀ վաստակավոր անտառաբույծ (1967):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայքար Խուրշուդյանը ծնվել է 1925 թվականի մարտի 13-ին, Երևանում։ 1950 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1949 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում, 1963 թվականից՝ անտառագիտության բաժնի վարիչ (նաև դասավանդել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտում), 1970-1991 թվականներին, միաժամանակ՝ փոխտնօրեն։ 1992 թվականից՝ անտառաբուծության գլխավոր մասնագետ[1]։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ անտառների արդյունավետության բարձրացման, անտառածածկ տարածքի ընդարձակման, հատկապես Սևանա լճի ջրերից ազատված ավազուտների անտառապատման գիտական հիմունքների մշակմանը։

ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր բնության պահպանության հանձնաժողովի գիտքարտուղար (1958-1962), փոխնախագահ (1962-1974)։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայքար Խուրշուդյանը մահացել է 2002 թվականի օգոստոսի 27-ին, Երևան քաղաքում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի անտառային ինստիտուտի իսկական անդամ (1955)։
  • Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության պատվավոր անդամ (2002)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտառագիտական տերմինների ռուս-հայերեն համառոտ տեղեկատու բառարան։ Խուրշուդյան Պայքար Արտավազդի, Երեւան, Ա.Հ., 2000, 208 էջ[3]։
  • Հայաստանի անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները։ Երևան, 1974 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. «The memorial of Khurshudyan Payqar (Պայքար Խուրշուդյան Արտավազդի) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-07-10 
  3. Խուրշուդյան Պայքար Արտավազդի (2000)։ Անտառագիտական տերմինների ռուս-հայերեն համառոտ տեղեկատու բառարան: Բառարան։ Բնապահպանության նախարարություն ՀՀ, Անտառային գիտափորձարարական կենտրոն ՊՓԲԸ, ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ ՀՀ։ Երեւան: Ա.Հ