Պայուսակների թանգարան (Ամստերդամ)
Պայուսակների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ամստերդամ |
Վայր | Ամստերդամ |
Հասցե | Herengracht 5731017CDՀերենգրախտ |
Հիմնադրված է | 1996 |
Կայք | tassenmuseum.nl(նիդեր.) |
![]() | |
![]() |
Պայուսակների թանգարան (հոլ.՝ Tassenmuseum Hendrikje, անգլ.՝ Museum of Bags and Purses ), թանգարան Ամստերդամում, որը նվիրված է պատմական պայուսակներին, ձեռնապայուսակներին և ճամպրուկներին: Թանգարանի հավաքածուն կազմում է ավելի քան 4000 ցուցանմուշ, որոնցից ամենահները վերաբերում են 16-րդ դարի սկզբին:
Այս թանգարանի այցելուների մեծամասնությունը կազմում են կանայք[1][2], սակայն ամենաթանկ թանգարանային նմուշը համարվում է տղամարդու գոտկավոր դրամապանակը՝ պատրաստած այծի կաշվից, որն ագուցած է երկաթյա սողնակներով. այն պատրաստվել է 16-րդ դարում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտավորապես 30 տարի առաջ անտիկ իրերի վաճառքով զբաղվող Ամստելվեեինի (Amstelveen) բնակչուհի Հենդրիկյե Իվոն (Hendrikje Ivo) Անգլիայում գնեց մի անտիկ պայուսակ՝ կրիայի պատյանից պատրաստված, զարդարված սադափով: Այդ պայուսակը պատրաստվել է Գերմանիայում 1820 թվականին[2] : Հենդրիկյեի հետաքրքրությունը այդ առաջին պայուսակի նկատմամբ նրան դրդեց, որ սկսի հավաքել կանացի անտիկ պայուսակներ: Այսպիսով նրա հավաքածուն մեծացավ՝ հասնելով ավելի քան 3000 պայուսակի: Նա որոշեց ցուցադրել իր հավաքածուի մի մասը հանրության համար: Սկզբնական շրջանում նրա թանգարանը գործում էր Ամստելվեենի վիլլայի երկու սրահներում: Սակայն հավաքածուն անընդհատ համալրվելու հետևանքով մեծացավ և տերը սկսեց նոր տարածքներ փնտրել ցուցադրության նպատակով: 2007 թվականի հունիսից թանգարանը գործեց Ամստերդամի Հերենգրախտ (Herengracht) ջրանցքի էլիտար հատվածում՝ պատրիարքարանի շենքում, որը կառուցված է 17-րդ դարում:
Այսօր պայուսակների և ձեռնապայուսակների թանգարանը լուրջ կառույց է համարվում և ունի մշտական ցուցադրություն:
Թանգարանը մաս է կազմում հետևյալ կառույցների՝ Ամստերդամի թանգարանների ասոցիացիայի և Թանգարանների միջազգային խորհրդի:
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնատիպ պայուսակները հիմնականում փոքր չափերի են. դրանք օգտագործվել են մետաղադրամներ, բանալիներ և կարուձևի պարագաներ տեղավորելու նպատակով: Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ կիրառել են այդպիսի պայուսակներ՝ թաքցնելով դրանք հագուստի տակ, որպեսզի չգրավեն ավելորդ հետաքրքրասիրություն և խուսափեն գողերից: Տղամարդկանց տաբատների վրա գրպանների հայտնվելուց հետո, իսկ կանանց մոտ ուռուցիկ ու փքված հագուստները ավելի կիպ դառնալուց հետո պայուսակները դարձան կանանց բնորոշ աքսեսուարներ, որոնք ավելի շատ զարդարանքի նպատակ ունեին[1][3]:
18-րդ դարում, արդյունաբերական հեղափոխության սկզբնավորումով և երկաթուղային ճամփորդությունների աճը միջին դասի մարդկանց համար հասանելի դառնալուց հետո, սկսեցին ավելի խոշոր պայուսակներ պատրաստել, որոնք հիմնականում ամուր կաշվից էին:
Նորաձև դիզայներների կողմից պատրաստված պայուսակները ի հայտ եկան արդեն 20-րդ դարի կեսերին. դրանք նույնպես ցուցադրվում են թանգարանում[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Yucel, Suzan. "Handbag museum feeds female obsession", Reuters, August 31, 2007. Accessed August 24, 2008.
- ↑ 2,0 2,1 2,2 "Bagging it", The Age, November 8, 2007. Accessed August 24, 2008.
- ↑ "It’s all in the bag", 7DAYS, November 5, 2007.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պայուսակների թանգարան (Ամստերդամ) կատեգորիայում։ |