Պայմանական վառելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայմանական վառելիք, օրգանական վառելիքի հաշվառման միավոր, որը կիրառվում է վառելիքի տարբեր տեսակների արդյունավետության համեմատման նրանց գումարային հաշվառման համար։ Իբրև պայմանական վառելիքի միավոր ընդունվում է 7000 կկալ/կգ (29,3 Մջ/կգ) այրման ջերմություն ունեցող 1 կգ վառելիքը։ Պայմանական վառելիքի օգտագործումն առանձնապես հարմար է ջերմաէներգետիկական տարբեր տեղակայանքների շահավետության համեմատման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 112 CC BY-SA icon 80x15.png