Պայմանական-զուտ արտադրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պայմանական-զուտ արտադրանք, տնտեսական կազմակերպությունների արտադրության ծավալի չափանիշ, որը թույլ է տալիս առանձնացնել արտադրանքի արժեմեծացման մեջ ձեռնարկության (միավորման) ներդրումը։ Որոշվում է համախառն արտադրանքի արժեքից հումքի, նյութերի ու գնովի կիսաֆաբրիկատների ծախսը հանելու ուղիով։ Որոշ չափով բացառում է ձեռնարկության (միավորման) գործունեության վերջնական արդյունքների վրա առարկայացած աշխատանքի նշանակալի մասի ծախսերի փոփոխության ազդեցությունը։ Զուտ արտադրանքի ցուցանիշից տարբերվում է նրանով, որ բացի աշխատավարձից ու ձեռնարկության շահույթից, ընդգրկում է նաև օժանդակ նյութերի ծախսը, ամորտիզացիոն մասհանումները, փոքրարժեք գործիքների ու հարմարանքների (որ օգտագործվում են տվյալ արտադրանքի պատրաստման ժամանակ) արժեքը, այսինքն՝ նյութական ծախսերի այն մասը, որոնք հաշվի են առնվում ծախսերի համալիր հոդվածներում։ Զուտ և նորմատիվային-զուտ արտադրանքի ցուցանիշների համեմատ Պայմանական-զուտ արտադրանքի առավելությունը հաշվարկի պարզությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 112 CC-BY-SA-icon-80x15.png