Պայմանագրերի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայմանագրերի տեսություն (անգլ.՝ Contract theory), ժամանակակից տնտեսագիտական տեսություն բաժին, որն ուսումնասիրում է տնտեսական գործակալների առաջարկած պայմանագրերի պարամետրերի սահմանումը`անհամաչափ տեղեկատվության պայմաններում։

Գործակալական խնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անբարեխիղճ պահվածքի խնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անբարենպաստ ընտության մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նոր քեյնսականներ շուկայական կառուցվածքների արմատական անկատարության խնդիրները հանդիսանում է վերջնական ապրանքների և արտադրական գործոնների տարասեռությունը, ինչպես նաև անհամաչափ տեղեկատվությունը, այսինքն գործարար հարաբերություններում առկա կողմերի միջև ոչ հավասար տեղեկատվության բաշխումը գործարքի վերաբերյալ։ Գործարքի կնքման պահին, վաճառողների` (արտադրողների) տեղեկատվական առավելությունը պարբերաբար հանգեցնում է մի իրավիճակի, երբ շուկայում ֆինանսավորվում են վատագույն հատկանիշներով ապրանքների և ծառայությունների գնումը, միաժամանակ գնորդը չունենալով հավաստի տեղեկատվություն, թե առկա ապրանքներից որն ունի լավագույն հատկանիշները, վճարում է այն գինը, որն ընկած է լավագույն և վատագույն հատկանիշներով օժտված ապրանքի գնի միջև։ Արդյունքում տեղի է ունենում անբարենպաստ ընտություն։ Լավ ապրանք առաջարկող վաճառողը լքում է շուկան, միջին գինը և ապրանքի որակը ընկնում են։ Անբարենպաստ ընտրության մեկ այլ տարբերակ է գնային խտրականությունը, երբ արտադրող մոնոպոլիստը հնարավորություն ունի սահմանել առավելագույն գին յուրաքանչյուր գործարքի համար և գնորդները ստիպված են վճարել այդ գինը հավասարազոր նրա ամենաբարձր օգտակարությանը։ Այս դեպքում օգտակարության “ավելցուկը” վաճառողը գնորդից բռնագրավում է։ Եվս մեկ հաճախ դիտարկվող անբարենպաստ ընտրության տարբերակ է բարձր արտադրողականությամբ և ցածր արտադրողականությամբ աշխատակիցները( կամ հարուստ, վճարունակ գնորդներ և աղքատներ,ովքեր հնարավորություն ունեն վճարել ավելի քիչ, քան վաճառողն է նախատեսել)։ Այս պարագայում գործատուն (կամ վաճառողը) կապալառուի մասին տեղեկատվություն չունի և ստիպված է առաջարկել մի քանի տեսակ պայմանագրեր տարբեր գներով` միևնույն ժամանակ փոփոխելով առաջարկվող աշխատանքի (արտադրանքի) թե որակական և թե քանակական հատկանիշները։ Կապալառուն էլ իր հերթին միտումնավոր իր մասին չի տրամադրում տեղեկատվություն և, օգտվելով այդ առավելությունից , ընտրում է այն պայմանագիրը, որն առավել շահավետ է տիրող իրավիճակում։

Ոչ լիարժեք պայմանագրի մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ լիարժեք պայմանագրի տեսությունը ենթադրում է (դիտարկվող, բայց չհաստատված փոփոխականների ) առկայությունը, այսինքն փոփոխականներ, որոնք հայտնի են մասնակիցներից յուրաքանչյուրին, բայց չեն կարող ներառվել պայմանագրում, քանզի բովանդակությունները հաստատված չեն դատարանով։ Ամբողջական պայմանագրի տեսությունում բոլոր դիտարկվող փոփոխականները վավերացվում են։ Որպես կանոն ոչ ամբողջական պայմանագրի մոդելներում բացակայում է անհամաչափ տեղեկատվությունը և հիմնական խնդիրը այստեղ օպտիմալ մակարդակի ջանքերի (ներդրումների) առաջադրման խթանների բացակայությունն է։ Այս իմաստով մոդելը նման է բարոյական ռիսկի <moral hazard >մոդելին, սակայն դիտարկվող, բայց չվավերացված փոփոխականների առկայությունը հանգեցնում է պայմանագրի վերանայմանը (renegotiation) : Ի տարբերություն լիարժեք պայմանագրի տեսության, ոչ լիարժեք պայմանագրի տեսությունում կողմերը կարող են պնդել երկկողմանի պայմանագրի վերանայում, նույնիսկ հավասարակշռության պարագայում։ Դա է պատճառը, որ լիարժեք պայմանագրի տեսությունը հնարավորություն է տալիս վերլուծել գործիքների դերը, որոնք ազդում են բանակցությունների ելքի վրա նոր պայամնագիր կնքելու ժամանակ, այդ թվում նաև սեփականության իրավունքները։

  • Contracts and Financial Structure. — Oxford: Oxford University Press, 1995. — 240 pp. — ISBN 978-0-198-28850-3.
  • The Economic Institutions of Capitalism. — NY: Free Press, 1985. — 450 pp. — ISBN 0-02-934821-8.русск.пер.: Уильямсон О. И. Экономические институты капитализма: фирмы, рынки, «отношенческая контрактация» / Научн. ред. В. С. Катькало. — СПб.: Лениздат, 1996.

Հիմնական դասագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bolton P., Dewatripont M. Contract Theory. — Cambridge, Mass. & London, England: MIT Press, 2005. — 740 pp. — ISBN 978-0-262-02576-8.
  • Laffont J. J., Martimort D. The Theory of Incentives. — Princeton: Princeton University Press, 2002.
  • Milgrom P" ., Roberts J. Economics, Organization and Management. — Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall, 1992.Милгром П., Робертс Дж. Экономика, организация и менеджмент: в 2 тт. — СПб.: Экономическая школа, 2001 (2004). — 890 с.
  • Salanié B. The Economics of Contracts: A Primer. — Cambridge, Mass. & London, England: MIT Press, 1997.
  • Головань С. В., Гуриев С. М., Макрушин А. В. Теория контрактов: сборник задач с решениями (#KL/2005/014). — М.: РЭШ, 2005. — 45 с.
  • Юдкевич М. М., Подколзина Е. А., Рябинина А. Ю. Основы теории контрактов: модели и задачи. — М.: Изд.дом ГУ ВШЭ, 2002. — 352 с. — ISBN 5-7598-0176-7.