Jump to content

Պայծառության ջերմաստիճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայծառության ջերմաստիճան (անգլ.՝ brightness temperature, radiance temperature), էլեկտրամագնիսական էներգիայի ինտենսիվության չափն է, որն արձակվում է աղբյուրից[1]։ Ավելի կոնկրետ՝ դա այն ջերմաստիճանն է, որին պետք է լինի սև մարմինը, որպեսզի տվյալ հաճախականության -ում ունենա դիտված ինտենսիվությունը, որը տալիս է որևէ մոխրագույն մարմին[2]։ Այս հասկացությունը կիրառվում է ռադիոաստղագիտության[3], մոլորակագիտության[4], նյութագիտության և կլիմայագիտության մեջ, քանի որ այն ինտենսիվությունը ներկայացնում է ավելի ֆիզիկապես ընկալելի ձևով[5][6]։

Ջերմային ճառագայթման դեպքում (երբ մարմինը ճառագայթում է միայն իր ջերմաստիճանի պատճառով) իրական ջերմաստիճանը միշտ հավասար կամ բարձր է լինում պայծառության ջերմաստիճանից, քանի որ արտանետման գործակիցը առավելագույնը 1 է[7]։

Ոչ ջերմային ճառագայթման դեպքում (օր.՝ պուլսարներ, սինխրոտրոն ճառագայթում, մազերներ, լազերներ) պայծառության ջերմաստիճանը կարող է շատ ավելի մեծ լինել, քան աղբյուրի իրական ջերմաստիճանը[7]։ Այս դեպքում այն պարզապես ինտենսիվության չափ է, արտահայտված այնպես, ասես այդ ճառագայթումն առաջացել է որևէ սև մարմնից։

Որոշ կիրառություններում մակերեսի պայծառության ջերմաստիճանը որոշվում է օպտիկական չափմամբ, օրինակ՝ պիրոմետր օգտագործելով, իրական ջերմաստիճանը որոշելու նպատակով։ Ինչպես մանրամասն ներկայացված է ստորև, որոշ դեպքերում մակերեսի իրական ջերմաստիճանը կարող է հաշվարկվել պայծառության ջերմաստիճանը մակերեսի արտանետման գործակցի վրա բաժանելով։ Քանի որ արտանետման գործակիցը արժեք է 0-ից 1 միջակայքում, իրական ջերմաստիճանը կլինի ավելի մեծ կամ հավասար պայծառության ջերմաստիճանին։ Բարձր հաճախականությունների (կարճ ալիքային երկարությունների) և ցածր ջերմաստիճանների դեպքում փոխարկումը պետք է իրականացվի Պլանկի օրենքի միջոցով։

Պայծառության ջերմաստիճանը սովորական իմաստով ջերմաստիճան չէ։ Այն բնութագրում է ճառագայթումը և կախված ճառագայթման մեխանիզմից, կարող է զգալիորեն տարբերվել ճառագայթող մարմնի ֆիզիկական ջերմաստիճանից (թեև տեսականորեն հնարավոր է կառուցել սարք, որը պայծառության որոշ ջերմաստիճան ունեցող ճառագայթման աղբյուրից կարող է տաքանալ մինչև նույն արժեքին հավասար իրական ջերմաստիճան)[8]։

Ոչ ջերմային աղբյուրները կարող են ունենալ շատ բարձր պայծառության ջերմաստիճաններ։ Պուլսարներում պայծառության ջերմաստիճանը կարող է հասնել 1030 Կ-ի[9]։ Հելիում–նեոն լազերի ճառագայթման դեպքում, երբ հզորությունը 1 մՎ է, հաճախականության տիրույթը Δf=1 ԳՀց, ելքային բացվածքը՝ 1 մմ², և ճառագայթային տարածման կեսանկյունը՝ 0.56 մրադ, պայծառության ջերմաստիճանը կլինի 1.5×1010 Կ[10]։

Սև մարմնի համար Պլանկի օրենքը տալիս է[8][11]՝

որտեղ (ինտենսիվությունը կամ պայծառությունը) այն էներգիայի քանակն է, որը ճառագայթվում է մակերեսի միավորում, ժամանակի միավորում, տարածական անկյան միավորում և հաճախականության -ից մինչև տիրույթում՝

— սև մարմնի ջերմաստիճանն է,

— Պլանկի հաստատունը,

— հաճախականությունը,

— լույսի արագությունը,

և — Բոլցմանի հաստատունը։

Մոխրագույն մարմնի դեպքում սպեկտրալ պայծառությունը սև մարմնի ճառագայթման մի մասն է, որը որոշվում է արտանետման գործակցով ։ Դա դարձնում է պայծառության ջերմաստիճանի հակադարձը՝

Ցածր հաճախականությամբ և բարձր ջերմաստիճանով, երբ , կարող ենք օգտագործել Ռեյլի-Ջինսի օրենքը[11]՝ որտեղից պայծառության ջերմաստիճանը կարելի է պարզ գրել որպես՝

Ընդհանուր դեպքում պայծառության ջերմաստիճանը -ի (հաճախականության) ֆունկցիա է, և միայն սև մարմնի ճառագայթման դեպքում այն նույնն է բոլոր հաճախականությունների համար։ Պայծառության ջերմաստիճանը կարող է օգտագործվել մարմնի սպեկտրալ ցուցիչը հաշվարկելու համար ոչ ջերմային ճառագայթման դեպքում։

Հաշվարկ հաճախականությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրի պայծառության ջերմաստիճանը, որի սպեկտրալ պայծառությունը հայտնի է, կարող է արտահայտվել հետևյալ կերպ[12]՝

Երբ , կարող ենք օգտվել Ռեյլի–Ջինսի օրենքից՝

Նեղաշերտ ճառագայթման դեպքում, երբ հարաբերական սպեկտրալ գծի լայնությունը շատ փոքր է () և շողարձակման ինտենսիվությունը հայտնի է, պայծառության ջերմաստիճանը կարող ենք հաշվել այսպես՝

Հաշվարկ ալիքի երկարությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև մարմնի ճառագայթման սպեկտրալ պայծառությունը, երբ արտահայտվում է ալիքի երկարությամբ, տրվում է՝

Ուստի պայծառության ջերմաստիճանը կարելի է հաշվարկել հետևյալ կերպ՝

Երկարալիք ճառագայթման դեպքում, երբ , պայծառության ջերմաստիճանը կլինի՝

Գրեթե մոնոխրոմ ճառագայթման համար պայծառության ջերմաստիճանը կարելի է արտահայտել ճառագայթունակությամբ և համահունչության երկարությամբ ​։

Օվկիանոսագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանագիտության մեջ օվկիանոսի մակերևույթին նայող արբանյակներով չափված միկրոալիքային պայծառության ջերմաստիճանը կախված է ոչ միայն աղակալությունից, այլև ջրի ջերմաստիճանից և մակերևույթի ալեկոծվածությունից (օրինակ՝ քամուց առաջացած ալիքներից)[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Brightness Units». Lewis Center for Educational Research. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  2. ↑ «Brightness Temperature». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. ↑ Keane, E.F. (2011). The Transient Radio Sky (PDF). Springer Theses. Berlin Heidelberg: Springer-Verlag Theses. էջեր 171–174. doi:10.1007/978-3-642-19627-0. ISBN 978-3-642-19626-3. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  4. ↑ Maris, M.; և այլք: (2020). «Revised planet brightness temperatures using the Planck/LFI 2018data release». Astronomy & Astrophysics. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  5. ↑ «AMSU Brightness Temperature-NOAA CDR». NOAA. 2021 թ․ հունվարի 7. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  6. ↑ «Emissivity, Energy Conservation, Brightness Temperature». Satellite Meteorology. University of Wisconsin Madison. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  7. 1 2 «brightness temperature». Oxford Reference. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  8. 1 2 Rybicki, George B., Lightman, Alan P., (2004) Radiative Processes in Astrophysics, 978-0-471-82759-7
  9. ↑ Blandford, R.D. (1992 թ․ հոկտեմբերի 15). «Pulsars and Physics». Philosophical Transactions: Physical Sciences and Engineering. 341 (1660): 177–192. JSTOR 53919. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  10. ↑ «Brightness Temperature of a Laser—C.E. Mungan, Spring 2010» (PDF). United States Naval Academy. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  11. 1 2 «Blackbody Radiation». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  12. ↑ Jean-Pierre Macquart. «Radiative Processes in Astrophysics» (PDF).(չաշխատող հղում)
  13. ↑ «Can you explain "brightness temperature"?» (PDF). NASA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.