Պայծառակերպության տաճար (Օբուխովկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պայծառակերպության տաճար
ռուս.՝ Преображенский храм
Church of the Transfiguration (Obukhovka) front view.jpeg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ
ՏեղագրությունՕբուխովկա (Ազովի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճկեղծռուսական ոճ
Հիմնադրված1861
favor.cerkov.ru

Փրկչի Պայծառակերպության եկեղեցի (ռուս.՝ Церковь Спаса Преображения), տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Ազովի շրջանի Օբուխովկա գյուղում։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։ Կառուցվել է 1864 թվականին կեղծռուսական ոճով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1861 թվականի օգոստոսի 22-ին. այդ օրը կառուցելու վայրն օծվել է։ Շինարարական աշխատանքները, որոնց ակտիվորեն մասնակցում էին տեղի կազակները, ընթանում էին բավական արագ, և արդեն 1864 թվականի օգոստոսին դրանք ավարտվեցին։ 1866 թվականի հուլիսի 3-ին եկեղեցին օծել է գործակալ քահանա Յոհան Դիկովը[2]։

1890 թվականին եկեղեցու հարավային կողմում կազմակերպվում է կողմնասեղան, որն օծվում է հանուն սուրբ Անդրեաս Կրետեցու։ Չորս տարի հետո հյուսիսային կողմում ստեղծվում է երկրորդ կողմնասեղանը, որն օծվում է հանուն առաքելապատիվ  Կոստանդիանոսի և Հեղինեի[2]։

Տաճարը մինչև հեղափոխությունը

Թեև տաճարը մշտապես ընդլայնվում էր, 1910 թվականին այն արդեն չէր կարող տեղավորել բոլոր հավատացյալներին։ Ծխականներն ու եկեղեցու հոգևորականները ստիպված էին դիմել Դոնի զորքի մարզային վարչություն՝ եկեղեցին ընդլայնելու և ջրային ջեռուցում կազմակերպելու միջնորդությամբ։ 1912 թվականին ծխականները կրկին դիմեցին միջնորդությամբ՝ այս անգամ ճարտարապետ Գրիգորի Վասիլևի նախագծով զանգակատուն կառուցելու խնդրանքով։ Շինարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, ավարտվել են 1913 թվականին, թեև այդ մասին ճշգրիտ տվյալներ չկան[2]։

1940 թվականին խորհրդային իշխանությունները ծրագրել էին փակել տաճարը։ Սակայն ծխականներին հաջողվել է այն պաշտպանել ոտնձգություններից. տեղի բնակիչները նրա մոտ կազմակերպել են շուրջօրյա հերթապահություն՝ խոչընդոտելով Ելիզավետինսկիի գյուղխորհրդի ներկայացուցիչների մուտքը տաճար։ Մի օր, իշխանությունների հետ հերթական վեճից հետո, ծերերն ու երեխաները հայր Նիկոլայի հետ փակվեցին եկեղեցում և հայտարարեցին, որ այն ստիպված կլինեն պայթեցնել իրենց հետ[3]։

Տաճարը հաջողվեց պաշտպանել նաև հերթական հակակրոնական արշավի ժամանակ արդեն Նիկիտա Խրուշչովի իշխանության օրոք։ Կուսակցական ներկայացուցիչների պատվիրակություններին տեղի բնակիչները քարերով էին դիմավորում[3]։ Այսպիսով, եկեղեցին դարձավ եզակիներից մեկը, որոնցում ծիսակատարությունները երբեք չեն դադարել և որոնք չեն կողոպտվել[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]