Jump to content

Պայթյուն Չինաստանի Լյուշենյու ածխահանքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթյուն Չինաստանի Լյուշենյու ածխահանքում
Gas explosion, վթար Խմբագրել Wikidata
ԵրկիրՉինաստան Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՇանսի
 Չանչժի Խմբագրել Wikidata
ՎայրLiushenyu coal mine Խմբագրել Wikidata
Կոորդինատներ36°35′33″N 112°12′36″E Խմբագրել Wikidata
Թվական22 մայիսի 2026 Խմբագրել Wikidata
Number of missing2 Խմբագրել Wikidata
Վիրավորների քանակ128 Խմբագրել Wikidata
Զոհվածների քանակ82 Խմբագրել Wikidata
Քարտեզ

Պայթյուն Չինաստանի Լյուշենյու ածխահանքում, 2026 թվականի մայիսի 22-ին Չինաստանի Շանսի նահանգի Ցինյուան շրջանում գտնվող Լյուշենյու ածխահանքում[1] տեղի է ունեցել գազի պայթյուն, որի հետևանքով զոհվել է 82 մարդ[2] Պայթյունի պահին հանքի ստորգետնյա հատվածում աշխատում էր 247 հանքափոր։ «Սինհուայի» լրատվական գործակալության տվյալներով՝ մայիսի 23-ի ժամը 06:00-ի դրությամբ առնվազն 201 մարդ է տարհանվել։ Ավելի ուշ նույն օրը դեռևս 9 մարդ համարվում էր անհետ կորած։ Սի Ցզինպինը՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը, պահանջել է անհապաղ փրկարարական գործողություններ իրականացնել և հետաքննել պայթյունի պատճառները։ «Սինհուային» նաև տեղեկացրել է, որ հանքը շահագործող «Shanxi Tongzhou Group Liushenyu Coal Industry» ընկերության ղեկավարները ձերբակալվել են[3]։

Մայիսի 26-ի դրությամբ փրկարարական աշխատանքներն ու պայթյունի պատճառների հետաքննությունը դեռ շարունակվում էին։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածուխը Չինաստանի էներգետիկայի հիմնական աղբյուրներից է և ապահովում է երկրի էներգիայի սպառման ավելի քան կեսը[4]։

Շանսի նահանգը, որը հաճախ անվանում են Չինաստանի ածխարդյունաբերության մայրաքաղաք, ապահովում է երկրի ածխի արտադրության ավելի քան մեկ քառորդը, և ածխարդյունաբերությունը նրա տնտեսության հիմնական ճյուղերից է։

Շանսին հայտնի է նաև հանքարդյունաբերության անվտանգության խնդիրներով։ 2000-ականների սկզբին Չինաստանի ածխահանքերում մահաբեր վթարները հաճախակի են եղել։ Թեև հետագայում անվտանգության չափանիշները բարելավվել են ավելի խիստ կանոնակարգերի և անվտանգ աշխատանքի մեթոդների շնորհիվ,[5] նման միջադեպերը դեռ շարունակվում են՝ չնայած արդյունաբերության կենտրոնացմանն ու կառավարության պահանջներին։

2023 թվականին Ներքին Մոնղոլիայում հանքի փլուզման հետևանքով զոհվել է հիսուներեք մարդ։

Լյուշենյուի ածխահանքը շահագործվում է «Shanxi Tongzhou Group Liushenyu Coal Industry» ընկերության կողմից։ 2024 թվականին այն ընդգրկվել է Չինաստանի ազգային հանքային անվտանգության վարչության կողմից «լուրջ անվտանգության վտանգների» համար 1128 օբյեկտների ցանկում[6]

2026 թվականի մայիսի 22-ին, Չինաստանի ժամանակով (CST) ժամը 19:29-ին, Շանսի նահանգի Ցինյուան շրջանում գտնվող Լյուշենյուի ածխահանքում տեղի է ունեցել գազի պայթյուն։

«Սինհուայի» լրատվական գործակալության տվյալներով՝ մայիսի 22-ի երեկոյան տեղական իշխանություններին տեղեկացվել էր, որ հանքի ստորգետնյա ածխածնի մոնօքսիդի տվիչներից մեկը ազդանշան է տվել՝ ցույց տալով, որ գազի խտությունը գերազանցել է թույլատրելի սահմանը։

Պայթյունի պահին ստորգետնյա հատվածում աշխատել է 247 մարդ։

Զոհեր և հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուշենյուի հանքի պայթյունը Չինաստանում վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում գրանցված ամենամահաբեր հանքային աղետն էր։

Սկզբնական հաղորդագրություններում նշվել է, որ զոհվել է 8 մարդ։ Հաջորդ օրը զոհերի թիվը հասել է 90-ի, սակայն հետագայում վերանայվել է և պաշտոնապես հաստատվել 82 զոհ։

Մայիսի 23-ի ժամը 06:00-ի դրությամբ, ըստ «Սինհուայիի», առնվազն 201 մարդ տարհանվել էր, իսկ նույն օրվա ընթացքում 9 մարդ դեռ անհետ կորած էր համարվում։

Բացի այդ, 123 մարդ վիրավորվել է, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր։

Մայիսի 24-ի դրությամբ դեռևս երկու մարդ համարվում էր անհետ կորած[7]։

Մայիսի 23-ին «Սինհուային» տեղեկացրել է, որ «Shanxi Tongzhou Group Liushenyu Coal Industry» ընկերության ղեկավարները ձերբակալվել են։

Փրկարարական և հետաքննական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սինհուայիի» տվյալներով՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինփինը կոչ է արել իրականացնել «լիակատար փրկարարական գործողություն» անհետ կորածների որոնման համար և ընդգծել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ վիրավորներին բուժելու, որոնողափրկարարական աշխատանքները գիտականորեն կազմակերպելու և աղետի հետևանքները վերացնելու համար։ Նա նաև պահանջել է մանրակրկիտ հետաքննել պայթյունի պատճառները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին օրենքի համաձայն։

Վարչապետ Լի Ցյանը նույնպես կոչ է արել ժամանակին և ճշգրիտ հրապարակել տեղեկատվությունը և խստորեն վերահսկել պատասխանատվության գործընթացը։

Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը վեց փրկարարական խմբերից 345 անձնակազմ է ուղարկել փրկարարական գործողություններին օգնելու համար։

Ցինյուան ​​շրջանի արտակարգ իրավիճակների կառավարման բյուրոն CNN-ին հայտնել է, որ 400-ից 500 մարդուց բաղկացած խումբը իրականացնում է ստորգետնյա փրկարարական աշխատանքներ։

Պաշտոնյաները նաև հայտնել են, որ նահանգային ղեկավարները ժամանել են աղետի վայր։

Պետական լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում էին դեպքի վայր ժամանած բուժաշխատողները և փրկարարները։ Ավելի քան 100 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։

Ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունի և Ցինյուան ​​շրջանի տեղական արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի տվյալներով՝ 2026 թվականի մայիսի 23-ի դրությամբ փրկարարական աշխատանքները շարունակվում էին, իսկ պայթյունի պատճառը դեռ հետաքննվում էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [Ն 1]
  2. «North China coal mine explosion leaves 82 dead, 2 missing». Xinhua. 2026 թ․ մայիսի 23. Վերցված է 2026 թ․ մայիսի 23-ին.«At least 90 dead in China's worst coal mine disaster in over 16 years». Reuters. 2026 թ․ մայիսի 23. Վերցված է 2026 թ․ մայիսի 23-ին.
  3. «习近平对山西长治市沁源县一煤矿瓦斯爆炸事故作出重要指示». Chinese Communist Party News Network (Chinese (China)). 2026 թ․ մայիսի 23. Վերցված է 2026 թ․ մայիսի 23-ին.
  4. McCarthy, Simone; Humayun, Hira; Gu, Bo; Reck, Charlotte; Zhuang, Sylvie (2026 թ․ մայիսի 22). «China's worst coal mining blast in over a decade kills 82». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2026 թ․ մայիսի 23-ին.
  5. «Death toll jumps to at least 82 in China coal mine blast». Reuters. 2026 թ․ մայիսի 22. Վերցված է 2026 թ․ մայիսի 23-ին.
  6. Edmondson, Catie (2026 թ․ մայիսի 23). «Xi Calls for All-Out Rescue After Coal Mine Explosion Kills Over 80 in China». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2026 թ․ մայիսի 23-ին.
  7. «Deadliest coal mine explosion in years kills at least 82 people in China, state media say». PBS News Hour (ամերիկյան անգլերեն). Associated Press. 2026 թ․ մայիսի 23. Վերցված է 2026 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. չինարեն՝ {{{1}}}
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found.