Պայթյուն Չեչնիայի կառավարության տան մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթյուն Չեչնիայի կառավարության տան մոտ
Տեսակsuicide car bombing?
Երկիր Ռուսաստան
Գրոհի վայրք. Գրոզնի, Չեչնիա, Ռուսաստան
Տեղադրանք33°28′50″ հս․ լ. 72°25′55″ ավ. ե.HGЯO
Գրոհի նպատակՉեչնիայի կառավարության շենքի մոտ հավաքված մարդիկ
Տարեթիվ2002 թվականի դեկտեմբերի 27
Գրոհի միջոցՄարդկային զանգվածային կուտակման վայրում տրանսպորտային միջոցի պայթյուն
ԶենքՊայթուցիկ սարք ՝ «Կամազում» և «ՈՒԱԶում»
Զոհվածներ71
Վիրավորներ640
Ահաբեկիչների քանակ3
ԱհաբեկիչներՎալիդ Սուլեյմանով,
Ահմեդ Իսմայիլով,
Յուսուպ Յունուսով,
Տումրիև,
Վոլոդինա,
«Նուր-Ալի» անունով չբացահայտված անձ
ԿազմակերպիչներՇամիլ Բասաև

Պայթյուն Չեչնիայի կառավարության տան մոտ, ահաբեկչական ակտ, որն իրականացվել է չեչեն զինյալների կողմից 2002 թվականի դեկտեմբերի 27-ին։

Ահաբեկչության պատրաստումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ ահաբեկչությունը իրագործելու գաղափարը պատկանում է Շամիլ Բասաևին։ 2002 թվականի աշնանը նա հանձնարարեց իրագործել տվյալ ահաբեկչությունը չեչենական զինյալների հետևակային հրամանատար Յուսուպ Սադաևիվին, տալով նրան 18 հազար ամերիկյան դոլար։ Սադաևը տվեց ահաբեկչություն իրագործողի դերը, անօրինական զինված միավորումների ակտիվ մասնակից Տումարիևին, նրա աղջկան Վալոդինային, «Նուր-Ալի» անվամբ անհայտ մարդու, որպես մահապարտ ահաբեկիչ, ու նաև մի քանի մարդ, ովքեր պետք է ապահովեին գործողության անցկացումը՝ Վալիդ Սուլեյմանովային, Ահմեդ Իսմաիլովին, Յունուս Յուսուպովին (աղբյուրների տվյալներով՝ Եվնուսովին) և ուրիշներին։

2002 թվականի դեկտեմբերի 27[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ օրը Սուդաևի միավորում տեղափոխեցին մահապարտներին, որպեսզի պատրաստեն «Կամազ» և «ՈՒԱԶ» ավտոմեքենաների պայթյուններին։ «Կամազում» նստած էր Տուրմիևը և Վալիդը, իսկ Նուր-Ալին նստեց ՈՒԱԶ։ Ահաբեկիչները ուղևորվեցին դեպի կառավարության շենքը։ 14:28 հինգ վայրկյան ընդմիջումով Չեչնիայի կառավարության տան մոտ պայթեցին երկու ավտոմեքենաներն էլ, այնտեղ գտնվողները բոլորը տեղոմ զոհվեցին։ Պայթյունների արդյունքում զոհվեց 48 մարդ, ևս 23-ը մահացան հիվանդանոցում։ 640 մարդ ստացավ տարբեր աստիճանի վիրավորում։ Մի որոշ ժամանակ անց դադարեցվեց Չեչենական հանրապետության պետական կառույցների աշխատանքը։ Ընդհանուր նյութական վնասը կազմեց ավելի քան 135 միլիոն ռուբլի[1]։ Գրոզնիում Չեչնիայի կառավարության տան մոտ տեղի ունեցած պայթյունը դարձավ ամենամեծ չեչեն զինյալների հաջողությունը Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ[2].

Քրեական գործի հետաքննություն։ Ահաբեկիչների ձերբակալությունը և նրանց դատավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով, ահաբեկչությունից հետո Շամիլ Բասաևը հրապարակայնորեն իր վրա է վերցնում պատասխանատվությունը[3]։ 2003 թվականին հակաահաբեկչական գործողության արդյունքում ահաբեկիչների մեծ մասը ոչնչացվեց։ Ողջ մնացած ահաբեկիչներից ձերբակալվեցին միայն Սուլեյմանովը, Իսմաիլովը և Յուսուպովը։ 2004 թվականի հունիսի 3-ին Չեչնիայի հանրապետության Գերագույն դատարանը երեքին էլ դատապարտեց պատիժը կրել հատուկ ռեժիմով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В.П. Кравченко. «Речь государственного обвинителя В.П. Кравченко» (ռուսերեն). Закон. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Мария Цветкова (27 декабря 2002, 19:23). «От дома правительства остались одни стены» (ռուսերեն). Газета.Ру. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Басаев взял на себя ответственность за взрыв Дома правительства в Грозном» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. «Трое обвиняемых в совершении взрыва дома правительства Чечни приговорены к пожизненному заключению» (ռուսերեն). NEWSru.com. 3 июня 2004, 14:59. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.