Jump to content

Պայթյուն Շահիդ Ռաջայի նավահանգստում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթյուն Շահիդ Ռաջայի նավահանգստում
Տեսակպայթյուն և հրդեհ
ՎայրԲանդար Աբբաս շրջան
ՏեղադրանքՇահիդ Ռաջայի նավահանգիստ
Երկիր Իրան
Տարեթիվապրիլի 26, 2025[1]
Զոհվածներ70 մարդ
Վիրավորներ800
Անհետ կորածներ6
Քարտեզ
Քարտեզ
 2025 Shahid Rajaee port explosion Վիքիպահեստում

Պայթյուն Շահիդ Ռաջայի նավահանգստում, 2025 թվականի ապրիլի 26-ին ժամը 12:20-ին Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ըստ պետական լրատվամիջոցների՝ պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ և տուժել ավելի քան 1000 մարդ[2]։ Պայթյունի աղբյուրը նավամատույցի շրջանում գտնվող մի քանի կոնտեյներներն են եղել, որոնք, հնարավոր է, պարունակել են վտանգավոր նյութեր կամ քիմիկատներ[3][4]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահիդ Ռաջայի նավահանգիստը Իրանի խոշորագույն առևտրային նավահանգիստն է,այն գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մոտ և հանդիսանում է երկրի ծովային առևտրի կարևորագույն հանգույցներից մեկը։ Նավահանգիստը գտնվում է Բենդեր-Աբբաս քաղաքից մոտ 23 կիլոմետր դեպի արևմուտք և գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից կառավարվող օբյեկտների կողքին[5][6][7]։

2025 թվականի ապրիլի 26-ին ժամը 12:20-ին Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչի հետևանքով առաջացրել է մեծ հրդեհ և սև ծխի սյուն։ Ճնշման ալիքը կոտրել է պատուհաններ և կառուցվածքային վնաս հասցրել պայթյունի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող շինություններին։ Առնվազն մեկ շենք փլուզվել է։ Հաղորդվում է, որ պայթյունի ձայնը լսվել է նույնիսկ Քեշմ կղզում, որը գտնվում է Բենդեր-Աբբասից 26 կիլոմետր հարավ, և ցնցումները զգացվել են պայթյունի վայրից մինչև 50 կիլոմետր շառավղով[8][9][10][11]։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունից հետո համապատասխան մարմիններն իրականացրել են պայթյունի պատճառների վերաբերյալ քննություն։ Նախնական գնահատականները ցույց են տվել, որ միջադեպի պատճառ կարող է հանդիսացել են դյուրավառ նյութերի հետ անփութորեն վարվելը։ Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխման ընկերությունը հայտնել է, որ պայթյունը չի ազդել իր ենթակառուցվածքների՝ նավթավերամշակման գործարանների, վառելիքի պահեստարանների, բաշխիչ համալիրների ու նավթամուղերի վրա[12][13]։ Կառավարության ներկայացուցիչն ասել է․ «Դեռևս պարզվել է միայն, որ նավահանգստի պահվել են կոնտեյներներ, որոնք, հավանաբար, պարունակել են քիմիական նյութեր և որոնք պայթել են։ Սակայն քանի դեռ հրդեհը չի մարվել, դժվար է հստակ պարզել պայթյունի պատճառը»[14]։

Տնտեսական հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահիդ Ռաջայի նավահանգիստը Իրանի խոշորագույն ծովային հանգույցն է, որն ապահովում է երկրի կոնտեյներով փոխադրումների մոտ 85֊90 տոկոսը։ Պայթյունից հետո նավահանգստով կատարվող ողջ ներմուծման և արտահանման աշխատանքները դադարեցվել են[15]։ Միջադեպը կասեցրել է Իրանի առևտրային գործունեության զգալի մասը, ազդելով եկամուտների հոսքերի և հիմնական ապրանքների մատակարարման շղթայի վրա[16][17]։ Չնայած պայթյունի մեծածավալությանը, հաղորդվում է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքները, ներառյալ նավթավերամշակման գործարանները և մոտակա նավթամուղերը, շարունակում են աշխատել։ Սակայն նավահանգստի փակվելը կարող է խոչընդոտել նավթի և դրա հետ կապված արտադրանքների արտահանմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն Իրանի տնտեսության և արտարժութային եկամուտների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.rfi.fr/fr/moyen-orient/20250426-iran-une-puissante-explosion-dans-le-port-de-bandar-abbas-fait-des-centaines-de-bless%C3%A9s
  2. Ari, Lior Ben; Eichner, Itamar (2025 թ․ ապրիլի 27). «Iran accuses Israel of orchestrating port explosion as death toll rises to 36». Ynetnews (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Число жертв взрыва в иранском порту Бендер-Аббас выросло до 28». РИА Новости. 2025.
  4. «A massive explosion and fire strikes Iranian port and injures at least 406 people». AP News (անգլերեն). 2025 թ․ ապրիլի 26. Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
  5. «At least 280 injured after 'massive' blast at southern Iran port». Daily Sabah (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ ապրիլի 26. Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
  6. «Nearly 281 injured in massive blast in south Iran port». Onmanorama (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
  7. «Huge explosion rips through port injuring at least 281 as black smoke fills sky». The US Sun (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ ապրիլի 26. Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
  8. «406 injured as 'massive' explosion hits Iran's port city of Bandar Abbas». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
  9. «Число жертв взрыва в иранском порту Бендер-Аббас выросло до 28». РИА Новости. 2025.
  10. «Major blast at south Iran port kills 4, injures hundreds». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
  11. «Major blast at south Iran port kills 4, injures hundreds». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
  12. «A massive explosion and fire strikes Iranian port and injures at least 406 people». AP News (անգլերեն). 2025 թ․ ապրիլի 26. Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
  13. «406 injured as 'massive' explosion hits Iran's port city of Bandar Abbas». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
  14. Kourdi, Leila Gharagozlou, Eyad (2025 թ․ ապրիլի 26). «Four killed, more than 500 people injured after massive explosion in Iranian port». CNN (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. «Iran oil port explosion: Massive blast rocks Shahid Rajaee Port in Bandar Abbas». The Economic Times. 2025 թ․ ապրիլի 26. ISSN 0013-0389. Վերցված է 2025 թ․ ապրիլի 27-ին.
  16. «Iran oil port explosion: Massive blast rocks Shahid Rajaee Port in Bandar Abbas». The Economic Times. 2025 թ․ ապրիլի 26. ISSN 0013-0389. Վերցված է 2025 թ․ ապրիլի 27-ին.
  17. «A massive explosion at an Iranian port linked to missile fuel shipment kills 8, injures around 750». AP News (անգլերեն). 2025 թ․ ապրիլի 26. Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայթյուն Շահիդ Ռաջայի նավահանգստում» հոդվածին։