Պայթյուն Մանչեսթերում 2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պայթյուն Մանչեսթերում 2017
2017 Manchester Arena bombing
Manchester Evening News Arena - geograph.org.uk - 1931437.jpg
Մանչեսթեր Արենան դրսից (այն ժամանակ Մանչեսթեր երեկոյան նորությունների արենա) 2010 թվականին
ՏեսակԱհաբեկչություն
ԵրկիրԱնգլիա
Գրոհի վայրՄանչեսթեր Արենա
ՏեղադրանքՄանչեսթեր Արենա[1]
Գրոհի նպատակԱնհայտ
Տարեթիվ2017
Զենքnail bomb?
Զոհվածներ22
Վիրավորներ59
Ահաբեկիչների քանակ1
ԱհաբեկիչներՍալման Ռամադա Աբեդի
53°29′17.3″ հս․ լ. 2°14′34″ ամ. ե. / 53.488139° հս․. լ. 2.24278° ավ. ե. / 53.488139; 2.24278Կոորդինատներ: 53°29′17.3″ հս․ լ. 2°14′34″ ամ. ե. / 53.488139° հս․. լ. 2.24278° ավ. ե. / 53.488139; 2.24278
May 2017 Manchester attack Վիքիպահեստում

2017 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցավ պայթյուն Միացյալ Թագավորության Մանչեսթեր քաղաքի Մանչեսթեր Արենայի դրսում, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո։ Պայթյունը տեղի ունեցավ Բրիտանիայի ամառային ժամանակով 22։33-ին (UTC+01:00)` սպանելով 22 և վիրավորելով 59 մարդու: Նշվում է որ ենթադրյալ ահաբեկիչը գործել է միայնակ` գործի դնելով ինքնաշեն պայթուցիկ սարքը, ենթադրվում է, որ ահաբեկիչը եղել է մահապարտ։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 22-ին Բրիտանիայի ամառային ժամանակով 22։33-ին (UTC+1),[2] տեղի ունեցավ պայթյուն Միացյալ Թագավորության Մանչեսթեր քաղաքի Մանչեսթեր Արենայի դրսում։ Պայթյունը տեղի ունեցավ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո[3][4]։ Համերգին ժամանել էին մոտ 21.000 մարդ, որոնցից շատերը գտնվում էին պայթյունի վայրում[5]։

Տուժածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ոստիկանության տվյալների 23 մարդ զոհվել է, ներառյալ մահապարտ ահաբեկիչը և ամենաքիչը 120 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ներառյալ երեխաներ[6][7]։

Ահաբեկիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկիչի ինքնությունը պարզվել է, նա 22 տարեկան բրիտանացի մուսուլման Սալման Ռամադա Աբեդին էր, ում մասին տեղեկացված էին եղել անվտանգության ծառայությունները[8]։ Նա ծնվել էր Մանչեսթերում 1994 թվականի դեկտեմբերի 31-ին Լիբիայից ժամանած փախստականների ընտանիքում, ովքեր բնակություն էին հաստատել Մանչեսթերի հարավում[9][10][11]։ Նա մեծացել էր Վալի Ռենջում և ապրել էր Մանչեսթերի Ֆալովֆիլդ թաղամասում[12]։ Սալմանը և նրա եղբայրը աղոթում էին Դիդսբարի մզկիթում, որտեղ նրանց հայրը անվտանգության աշխատակից է եղել և շատ հարգված մարդ[8][12], սակայն մզկիթի հոգաբարձուն դա մերժել է` ասելով, որ երբեք նրան չի տեսել[13]։ Աբեդին աշխատել է հացթուխի մոտ և նրա ընկերները նրան հիշում են, որպես լավ ֆուտբոլիստ, ով ժամանակ առ ժամանակ կանեփ էր օգտագործում[9]։

Աբեդին ներքաշվել էր ավազակախմբերի մեջ և հետագայում պայթյունից առաջ ծայրահեղական իսլամի մեջ։ Նա իր վրա ուշադրություն է գրավել 2015 թվականին երբ քննադատում էր ահաբեկչության դեմ և կյանքի սրբության վերաբերյալ քարոզները[13]։

2014 թվականին Աբեդին դառնում է Սալֆորդի համալսարանի ուսանող, որտեղ ուսանում է բիզնես կառավարում, մինչև դուրս է մնում։ Նրա ծնողները ծնվել են Տրիպոլիում և վերադարձան Լիբիա 2011 թվականին Մուամար Քադդաֆիի սպանությունից հետո[12], իսկ Աբեդին մնաց Մանչեսթերում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիանա Գրանդեն իր Թվիթթերի պաշտոնական էջում գրել է, որ «կոտրված» է իրեն զգում և նշել. «Ի սրտե ցավում եմ, ուղղակի բառեր չեմ գտնում ասելու»[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Manchester attack: 22 dead and 59 hurt in suicide bombingBBC, 2017.
  2. «Deaths confirmed after Manchester Arena blast reports»։ BBC News։ 22 May 2017։ Վերցված է 22 May 2017 
  3. «Deaths confirmed after Manchester Arena blast reports»։ BBC News։ 22 May 2017։ Վերցված է 22 May 2017 
  4. CBS/AP 22 May 2017, 6:46 PM։ «Police: "Confirmed fatalities" after reports of explosion at Manchester Arena»։ CBS News։ Վերցված է 22 May 2017 
  5. Malkin Bonnie (22 May 2017)։ «Manchester attack: city mobilises to help concert-goers with offers of rooms and free rides»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է 23 May 2017 
  6. «22 dead, 120 injured in suicide bomber attack at Manchester Arena and three victims named – live updates»։ Manchester Evening News։ 23 May 2017։ Վերցված է 23 May 2017 
  7. Eden Tom (23 May 2017)։ «Manchester bombing attack: UK terror alert raised from 'severe' to 'critical' as 22 dead and 120 injured in atrocity»։ chronicle.live.com (Evening Chronicle)։ Վերցված է 23 May 2017 
  8. 8,0 8,1 «Manchester Arena attacker named by police as Salman Ramadan Abedi»։ The Guardian։ 23 May 2017։ Վերցված է 23 May 2017 
  9. 9,0 9,1 «Manchester attack: Who was Salman Abedi?»։ bbc.com։ BBC։ Վերցված է 24 May 2017 
  10. Evans Martin, Ward Victoria (23 May 2017)։ «Salman Abedi named as the Manchester suicide bomber - what we know about him»։ Daily Telegraph։ Վերցված է 23 May 2017։ «his parents were Libyan refugees who came to the UK to escape the Gaddafi regime» 
  11. «Manchester attack: Who was the suspect Salman Abedi?»։ The BBC։ Վերցված է 24 May 2017։ «His parents escaped to Britain as refugees from Libya.» 
  12. 12,0 12,1 12,2 Evans Martin, Ward Victoria (23 May 2017)։ «Salman Abedi named as the Manchester suicide bomber - what we know about him»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 23 May 2017 
  13. 13,0 13,1 Bounds Andy (23 May 2017)։ «Manchester suicide bomber moved from gangs to radical Islam»։ Financial Times (en-GB)։ Վերցված է 23 May 2017 
  14. «Ariana Grande Is ‘Broken’ After Concert Bombing: "From the Bottom of My Heart, I Am So Sorry"»։ San Francisco Chronicle։ Վերցված է Մայիսի 23, 2017