Jump to content

Պայթյուն Իսլամաբադի մզկիթում (2026)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթյուն Իսլամաբադի մզկիթում
Տեսակահաբեկչական ակտ
Երկիր Պակիստան
Տարեթիվփետրվարի 6, 2026
Զոհվածներ32 մարդ
Վիրավորներ170
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'.

Պայթյուն Իսլամաբադի մզկիթում, ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 6֊ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի ծայրամասում գտնվող Իմամբարգահ շիական մզկիթում[1][2], որի հետևանքով զոհվել է 31 մարդ, իսկ առնվազն 161-ը վիրավորվել է[3]: Ըստ որոշ տեղեկությունների, պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը[4][5]:

Պակիստանի ղեկավարությունն, այդ թվում՝ վարչապետը, դատապարտել է հարձակումը և խոստացել պատժել պատասխանատուներին:

Հարձակվող մահապարտ ահաբեկիչը փորձել է մտնել մզկիթ, սակայն նրան կանգնեցրել են դարպասների մոտ, ինչից հետո նա գործի է դրել պայթուցիկ սարքը[6]։

Պատասխանատվություն և հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսլամական պետություն֊Պակիստան նահանգը», որը Իրաքի և Լևանտի իսլամական պետություն իսլամիստական ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային մասնաճյուղն է, «Տելեգրամում» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ ենթադրաբար երևում է հարձակվողը զենքը ձեռքին[7][8]։ Նրանք նշել են որ հարձակման թիրախը եղել է շիա համայնքը[9]։ Միջադեպից հետո անվտանգության ուժերը ուժեղացրել են պարեկային ծառայությունն Իսլամաբադում[10][11][12]։

Պակիստանի իշխանությունները ակնարկներ են արել Հնդկաստանի կամ օտար կառույցների հնարավոր մասնակցության մասին։ Հնդկաստանի ԱԳՆ-ն մերժել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն» և «անիմաստ»՝ նշելով, որ նման հայտարարությունները փորձում են ուշադրությունը շեղել Պակիստանի ներքին խնդիրներից[13]։

Միջազգային արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ն ու գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը խոր ցավակցություն են հայտնել և դատապարտել ահաբեկչությունը՝ այն որակելով որպես խաղաղ մարդկանց դեմ հարձակում աղոթքի ժամանակ[14]։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը նույնպես ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և դատապարտել բռնությունը։

Չինաստանը ցավակցություն է հայտնել՝ վճռականորեն դատապարտելով ահաբեկչության բոլոր ձևերն ու խոստացել աջակցել իր վաղեմի դաշնակցին[15][16]։

Թուրքիայի ԱԳՆ-ն հարձակումը անվանել է «ահաբեկչական ակտ» և ընդգծել միջազգային համագործակցության կարևորությունը նման հարձակումների կանխման համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես ցավակցություն է հայտնել Պակիստանին։

Իրանը ցավակցություն է հայտնել և կոչ արել տարածաշրջանում ահաբեկչության դեմ համատեղ պայքարի[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Suicide bomber kills 31 in Shia mosque in Pakistan's capital, officials say». The Business Standard (անգլերեն). 2026-02-06. Վերցված է 2026-02-09-ին.
  2. «В мечети в Пакистане произошел взрыв. Погибли более 30 человек». BBC News Русская служба (ռուսերեն). 2026-02-06. Վերցված է 2026-02-09-ին.
  3. Azeem, Munawar (2026-02-06). «At least 31 killed, 169 injured in suicide bombing at Islamabad imambargah». Dawn (անգլերեն). Վերցված է 2026-02-09-ին.
  4. «Suicide blast at Islamabad mosque kills at least 31, wounds 169». France 24 (անգլերեն). 2026-02-06. Վերցված է 2026-02-09-ին.
  5. «При взрыве в столице Пакистана погибли десятки человек». dw.com (ռուսերեն). Վերցված է 2026-02-09-ին.
  6. «Reddit — Сердце сети». www.reddit.com. Վերցված է 2026-02-09-ին.
  7. Malik, Shahzad; Draz, Umer; Drury, Flora (2026 թ․ փետրվարի 7). «Pakistan mosque explosion: More than 30 dead and 169 injured, officials say». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026 թ․ փետրվարի 7-ին.
  8. «At least 31 killed in Islamabad Shi'ite mosque bombing, Islamic State claims responsibility». Reuters. 2026 թ․ փետրվարի 6. Վերցված է 2026 թ․ փետրվարի 6-ին.
  9. «Pakistani authorities arrest 4 'facilitators' over suicide bombing in capital». www.aa.com.tr. Վերցված է 2026-02-09-ին.
  10. Salfi, Sophia; Syed, Azaz; Tanno, Sophie (2026 թ․ փետրվարի 6). «Suicide bomber kills at least 31 in Islamabad mosque attack». CNN. Վերցված է 2026 թ․ փետրվարի 7-ին.
  11. Sirat, Siyar (2026 թ․ փետրվարի 6). «Suicide bombing at Shia mosque in Pakistan kills 31». Արխիվացված օրիգինալից 2026 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2026 թ․ փետրվարի 7-ին.
  12. «Mosque in Pakistan's capital Islamabad hit by suicide bombing, leaving dozens dead and wounded». CBS News. 2026 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2026 թ․ փետրվարի 7-ին.
  13. «MEA says Pakistan is 'deluding itself' by shifting blame for Islamabad blast while ignoring its homegrown problems». The Economic Times. 2026-02-07. 0013-0389. Վերցված է 2026-02-09-ին.
  14. «Pakistan: Guterres condemns deadly suicide bombing at Islamabad mosque | UN News». news.un.org (անգլերեն). 2026-02-06. Վերցված է 2026-02-09-ին.
  15. «China expresses 'deep shock' over Islamabad explosion». anews (անգլերեն). Վերցված է 2026-02-09-ին.
  16. «МИД КНР: Китай решительно осуждает теракты в Пакистане и подтверждает поддержку усилий страны по борьбе с терроризмом». russian.news.cn. Վերցված է 2026-02-09-ին.
  17. «МИД Азербайджана выразил соболезнования Пакистану в связи с терактом в мечети Исламабада | Report.az». report.az. Վերցված է 2026-02-09-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]