Պայա Յովանովիչի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայա Յովանովիչի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրԲելգրադ
Հիմնադրվել է1970
Կայքmgb.org.rs/en/visit/museum-of-paja-jovanovic
Քարտեզ
Քարտեզ

Պայա Յովանովիչի թանգարան (սերբ.՝ Музеј Паје Јовановића), սերբ նշանավոր ռեալիստ նկարիչ Պայա Յովանովիչի կյանքի ու ստեղծագործության արտացոլմանն ու լուսաբանմանը նվիրված թանգարան Սերբիայում՝ Բելգրադի շրջանի Վրաչար քաղաքային համայնքում, Միլան թագավորի փողոցի թիվ 21 հասցեում (Краља Милана 21) բազմաբնակարան շենքի չորրորդ հարկում[1]։ Բացվել է 1970 թվականի հունիսի 11-ին; Հավաքածուում կա 800-ից ավելի ցուցանմուշ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պայա Յովանովիչը բանակցություններ է վարել Բելգրադի քաղաքային թանգարանի տնօրինության հետ՝ իր աշխատանքներն ու պահպանման արժանի անձնական իրերը հանձնելու կապակցությամբ։ 1952 թվականին նա այդ թանգարանին է հանձնել շուրջ 800 առարկա, իսկ նկարչի մահից հետո (1957 թ.նոյեմբերի 30-ին) դրանց գումարվել է նրա աճյունասափորը։ 1970 թվականի հունիսի 11-ին այդ աճյունասափորը հողին է հանձնվել Նովո Գրոբլիե գերեզմանատան պատվո ծառուղում, և հենց այդ նույն օրը տեղի է ունեցել նկարչի տուն-թանգարանի հանդիսավոր բացումը[2]։

Նորաբաց թանգարանին նկարչի կինը 1972 թվականին նվիրել է ամուսնու 11 նկար և անտիկվարային կահույք[3] [4]: 2009 թվականին, Պայա Յովանովիչի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ, տուն-թանգարանն ու որոշ ցուցանմուշներ վերանորոգվել են, ցուցադրանյութում կատարվել են որոշակի փոփոխություններ[5]։ Դրանից շուրջ 10 տարի անց նորոգվել է նաև կերպարվեստի վիեննական ստուդիան՝ իր ոճավոր կահույքով հանդերձ[1][3][6]։

Հավաքածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուում տեղ են գտել նկարչի անձնական իրեր,փաստաթղթեր, դիպլոմներ, պարգևներ, նոթագրություններ, հուշագրություններ, նամակագրություն, լուսանկարներ, Յովանովիչի լավագույն աշխատանքների լուսապատճեններ[7][8]։ Բնօրինակ նկարների հավաքածուն կազմված է նրա բնանկարներից, դիմանկարներից, պատմական թեմաներով կոմպոզիցիաներից, նատյուրմորտներից, առասպելաբանական ու կրոնական թեմաներով կոմպոզիցիաներից, նկարազարդումներից, մերկ մարմիններ պատկերող նկարներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 |tytuł = Београд: Музеј Паје Јовановића (Музеј града Београда) |data dostępu = 2019-04-14 |url = http://www.muzejisrbije.rs/2016/05/15/%d0%b1%d0%b5%d0%be%d0%b3%d1%80%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%83%d0%b7%d0%b5%d1%98-%d0%bf%d0%b0%d1%98%d0%b5-%d1%98%d0%be%d0%b2%d0%b0%d0%bd%d0%be%d0%b2%d0%b8%d1%9b%d0%b0-%d0%bc%d1%83%d0%b7%d0%b5%d1%98-%d0%b3/ |język = sr|opublikowany=Музеји Србије}}
  2. |tytuł = Museum of Paja Jovanović |data dostępu = 2019-04-14 |opublikowany = Belgrade City Museum |url = http://www.mgb.org.rs/en/visit/museum-of-paja-jovanovic Արխիվացված 2019-04-02 Wayback Machine |język = en}}
  3. 3,0 3,1 «Музеј Паје Јовановића». mgb.org.rs. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 14. 10. 2019-ին.
  4. |tytuł = Izložba o muzi i supruzi Paje Jovanovića |data dostępu = 2019-04-14 |opublikowany = Blic Online |url = https://www.blic.rs/kultura/vesti/izlozba-o-muzi-i-supruzi-paje-jovanovica/dz0lllc |język = sr|data=2018-06-14}}
  5. |tytuł = У Музеју Паје Јовановића стална изложбена поставка |data dostępu = 2019-04-14 |opublikowany = У Музеју Паје Јовановића стална изложбена поставка |url = http://www.beograd.rs/index.php?lang=cir&kat=beoinfo&sub=1723592-u-muzeju-paje-jovanovica-stalna-izlozbena-postavka |język = sr|data=2016-05-09}}
  6. «Музеј Паје Јовановића у Београду». belano.rs. 13. 11. 2018.
  7. «Музеј Паје Јовановића». tob.rs. Արխիվացված է օրիգինալից 17. 10. 2019-ին. Վերցված է 14. 10. 2019-ին.
  8. «Zavirite u atelje Paje Jovanovića». Блиц. 11. 10. 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]