Պամպլոնա (Կոլումբիա)
Քաղաք և ինքնավարություն | |||||
---|---|---|---|---|---|
Պամպլոնա | |||||
իսպ.՝ Pamplona | |||||
| |||||
Երկիր | Կոլումբիա | ||||
Բաժին | Նորտե-դե-Սանտանդեր | ||||
Համայնք | Norte de Santander Department? | ||||
Հիմնադրված է | 1549 թվականի նոյեմբերի 1 թ. | ||||
Մակերես | 318 կմ² | ||||
ԲԾՄ | 2342±1 մետր | ||||
Բնակչություն | 102 785 մարդ (2005) | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Պաշտոնական կայք | pamplona-nortedesantander.gov.co | ||||
| |||||
Պամպլոնա, Կոլումբիայի ինքնավար քաղաք, գտնվում է Նորտե-դե-Սանտանդերի նախարարության հարավ-արևմտյան հատվածում։
Գտնվում է Արևելյան Անդերում, ծովի մակարդակից 2342 մ բարձրության վրա, 75 կիլոմետր հեռու Կուկուտայի ամենախոշոր քաղաքներից մեկից, որը երկրի վարչական կենտրոնն է։ Քաղաքապետարանի տարածքի մակերեսը
կազմում է 1176կմ², օդի միջին ջերմաստիճանը կազմում է 16 °C:
Բնակչությունը կազմում է 102 785 մարդ (2005)[1]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1549 թվականի նոյեմբերի 1-ին, իսպաներեն՝ Nueva Pamplona del Valle del Espíritu Santo անունից։ 1555 թվականին Կառլ V կայսրը նրան տվել է քաղաքի կարգավիճակ` այն անվանելով «շատ ազնվական»։
«Հերոս-քաղաք»
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմոն Բոլիվարը քաղաքն անվանեց «հերոս», քանի որ նա առաջինն էր, ով առաջինը հռչակեց անկախությունը 1810 թվականի հուլիսի 4-ին (ճանաչվել է հուլիսի 31-ին), իսկ հետագայում 1819-ից 1821 թվականներին Կոլումբիայի և Վենեսուելայի անկախության համար նշանակալի Կոլումբիայի ու Վենեսուելայի անկախության համար մղված պատերազմում որպես մարդաբանական ու տնտեսական ռեսուրսներ, ունենալով ոչ այնքան շատ նշանակություն, որքան երկրի մայրաքաղաք Բոգոտայի համար։
1910 թվականին Նորտե-դե-Սանտանդերի կառուցմանը զուգընթաց, քաղաքն անցավ նրա կազմի մեջ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսությունը կենտրոնացված է տեղական խոհանոցի մթերքների առևտրի (որը հիմնականում հրուշակեղեն է), կրոնական տոնակատարությունների ժամանակ զբոսաշրջության (հատկապես Սուրբ Զատկի տոնի ժամանակ), և Պամպլոնայի համալսարանի ուսանողների համար բնակարանի, սննդի, ժամանցի և այլ ծառայությունների մատուցման վրա։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսության հիմնական արտադրությունը համարվում է կարտոֆիլը։ Աճեցվում է նաև ելակ, սխտոր, ցորեն, եգիպտացորեն, լոբի, ոլոռ, գազար։
Բազմաթիվ ֆերմերային տնտեսություններում բուծում են խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ձկներ, թռչուններ։
Առևտրային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնորեն տարածված է սնդդի արտադրությունը, զարգացած է տեքստիլ արդյունաբերությունը, հյուրանոցային բիզնեսն ու զբոսաշրջությունը։
Պամպլոնան ուսանողական քաղաք է, դրա համար
սպասարկման ոլորտը կենտրոնացված է հյուրանոցային բիզնեսի և տուրիզմի վրա, որը համարվում է քաղաքի հիմնական տնտեսությունը։ Քաղաքում մշտապես բնակվում են հազարավոր ուսանողներ, որոնց անհրաժեշտ է բնակարան և սնունդ, նրանք համարվում են նաև գիշերային ակումբների և Ինտերնետ-սրճարանների հիմնական հաճախորդները, որոնց մեծ մասը սկսեցին գործել համացանցի զարգացման շնորհիվ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չունի սեփական օդանավակայան, բայց մայրուղիներով միացված է մի քանի խոշոր քաղաքներին։ Մինչև Կուկուտա կարելի է հասնել ավտոբուսով, ավտոբուսները մեկնում են յուրաքանչյուր ժամը մեկ, իսկ երթուղին կազմում է 1.5 ժամ։ Մինչև Բուկամարանգա քաղաք երթուղային տաքսիներով հասնելը տևում է 3,5 ժամ, իսկ ավտոբուսներով` 4 ժամ։ Քանի որ երկու ճանապարհն էլ ոլորապտույտ են, խորհուրդ է տրվում օգտվել ավտոբուսներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ DANE 2005 (իսպ.), Կաղապար:Ref-pdf
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն