Պամպլոնա տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պամպլոնա տաճար
Fachada catedral de pamplona.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ մայր տաճար
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տեղագրություն Պամպլոնա
Թեմ Roman Catholic Archdiocese of Pamplona y Tudela
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Գոթական ճարտարապետություն և նեոդասական ճարտարապետություն
Պամպլոնա տաճարը գտնվում է Իսպանիաում
Պամպլոնա տաճար
Կոորդինատներ: 42°49′11.164800100012″ հս․ լ. 1°38′26.9232001″ ամ. ե. / 42.81976800002777850° հս․. լ. 1.640812000028° ավ. ե. / 42.81976800002777850; 1.640812000028[1]
catedraldepamplona.com

Պամպլոնայի տաճար (իսպ.՝ Catedral de Santa María la Real de Pamplona), Հռոմի կաթոլիկ եկեղեցի, Իսպանիայի Պամպլոնա քաղաքում։ Ներկայիս 15-րդ դարի գոթական ճարտարապետությամբ կառուցված եկեղեցին փոխարինել է ռոմանական ճարտարապետության ոճով կառուցված եկեղեցուն։ Հնագիտական պեղումները բացահայտել են նախկին երկու եկեղեցիների գոյությունը։ Տաճարի ճակատը նախագծվել է 1783 թվականին Վենտուրա ռոդրիգուեսի (Ventura Rodríguez) կողմից՝ նեոդասական ճարտարապետության ոճով։ Տաճարն ունի 13-րդ և 14-րդ դարերին կառուցված գոթական վանք։ Նավարրայի միջնադարյան թագավորները թագադրվել են այնտեղ, ինչպես նաև նրանցից ոմանք հուղակավորված են այնտեղ։ Նավարրայի խորհրդարանն այնտեղ անցկացվում էր նույնիսկ վաղ ժամանակներում։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցի

Պամպլոնայի տարածքը կազմում է հռոմեական Պոմպաելոյի ամենահին մասը։ Հնագիտական պեղումները 1994 թվականին հայտնաբերեցին մ․թ․ա 1-ին դարի փողոցներ և շենքեր։ Ամենահին տաճարը քանդվեց 924 թվականին՝ Աբդ Ար Ռախման III-ի գլխավորությամբ, Կորդովայի խալիֆայության ներխուժման ժամանակ։ Պամպլոնայի թագավոր Սանչո III-ի (1004-1035 թվականներ) թագավորության ժամանակաշրջանում եկեղեցին վերակառուցվեց։ Այդ եկեղեցին քանդվել է 1083-1097 թվականներին, և ռոմանական տաճարը կառուցվել է 1100-1127 թվականներին։ Այն փլուզվել է 1391 թվականին, մնացել է միայն ճակատը։ Ներկայիս գոթական եկեղեցու կառուցումը սկսվել է 1394 թվականին, և ավարտվել է 1501 թվականին։ Եկեղեցու հատակագիծը խաչաձև է, կենտրոնում նավն է և չորս կարճ ենթակողմերը։ Ոճը մեծ ազդեցություն ունի ֆրանսիական մոդելների վրա։

Եկեղեցու ներսում գտնվող քանդակը Կառլ III-ի դամբարանն է՝ Խեհան Լոմե դե Տոուրնայի (1419 թվական) կողմից, և մյուսը Սուրբ Մարիամ Աստվածածնի քանդակն է։ Երգչախմբի վերածննդյան տաղավարը (1541 թվական) նավից առանձնանում է գոթական վանդակով (1517 թվական)։ Ժամատան ներսում գտնվում է Վերածննդի խորանի զարդը, այժմ այն գտնվում է Սուրբ Միքայել Պամպլոնա եկեղեցում։ Կողային մատուռներում կան երկու Գոթական խորանի զարդեր՝ իտալական Վերածննդի (16-րդ դար) և ուշ Վերածննդի խորանի զարդ (1610 թվական), և հինգ Բարոկկո խորանի զարդեր (1642, 1683, 1685 թվականներ

Վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանք
վանք

Ամենայն հավանականությամբ, տաճարի ամենահին տարրը 13-րդ դարի վանքն է։ Որպես տաճար, վանքի ոճը նման է Ֆրանսիայի գոթական ճարտարապետության ոճին, իսկ քանդակագործությունը շատ հարուստ է։ Վանքում կան մի քանի գերեզմանատներ։

Թեմական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին սենյակներից կառուցվում է թեմական թանգարանը։ Հարևան խոհանոցում գտնվում է բետոնե քարից կառուցված բուխարի։ Թանգարանում ցուցադրվում են կրոնական արվեստի կտորներ տաճարից, և բազմաթիվ այլ արվեստներ Նավարրայի եկեղեցիներից, որոնցից շատերն այսօր լքված են։ Ցուցադրվում են գոթական, վերածննդի և բարոկկո ոճով արված քանդակներ, գոթական և բարոկկո նկարներ, և 13-րդ և 18-րդ դարերի ոսկերչության և արծաթագործության օրինակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]