Պաղեստինի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաղեստինի մշակույթը պաղեստինցի ժողովրդի մշակույթն է, որը գտնվում է Պաղեստին պետության տարածքում և տարածաշրջանում, որը պատմականորեն կոչվում է Պաղեստին, ինչպես նաև պաղեստինյան սփյուռքում։ Պաղեստինյան մշակույթի վրա ազդում են բազմաթիվ բազմազան մշակույթներն ու կրոնները, որոնք գոյություն են ունեցել պատմական Պաղեստինում՝ վաղքանանական շրջանից սկսած։ Արվեստի, գրականության, երաժշտության, տարազի և խոհանոցի ոլորտներում մշակութային ներդրումը արտահայտում է պաղեստինյան ինքնությունը՝ չնայած պաղեստինյան տարածքների պաղեստինցիների, իսրայելաբնակ Պաղեստինի քաղաքացիների և սփյուռքում գտնվող պաղեստինցիների աշխարհագրական բաժանմանը[1][2]։

Պաղեստինյան մշակույթը բաղկացած է սննդից, պարից, առասպելներից, բանավոր պատմությունից, ասացվածքներից, կատակներից, ժողովրդական հավատալիքներից, սովորույթներից և բաղկացած է պաղեստինյան մշակույթի ավանդույթներից (ներառյալ բանավոր ավանդույթները)։ Պաղեստինյան մտավորականության՝ Նիմր Սիրհանի, Մուսա Ալլուշի, Սալիմ Մուբայիդի ևնախաիսլամական (և նախահեբրեական) մշակութային արմատների բանահյուսական վերածնունդը, վերակառուցելով պաղեստինյան ինքնությունը, կենտրոնացավ քանանական ու հեբուսական մշակույթների վրա[3]։ Նման ջանքերը, կարծես, արդյունք տվեցին, ինչը վկայում է տոնակատարությունների կազմակերպումը, ինչպիսիք են Քաբատիյա քանանական փառատոնը և Պաղեստինի մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա Յաբուս երգի փառատոնը։

Ավանդական հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկները Բեթլեհեմի տարազով նախքան 1885 թվականը

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Պաղեստին մեկնող օտարերկրյա ճանապարհորդները հաճախ էին նկարագրում պաղեստինյան ժողովրդի և, մասնավորապես, ֆելլահների[Ն 1] կամ գյուղացի կանանց շրջանում ավանդական հագուստի հարուստ բազմազանությունը։ Մինչև 1940-ական թվականները պաղեստինցի կանանց մեծամասնությունը կնոջ տնտեսական կարգավիճակը՝ ամուսնացած կամ միայնակ լինելը, և որ քաղաքից կամ տարածաշրջանից է ծագումով, կարող էր վերծանել կտորի, գույների, կտրվածքի և ասեղնագործական նմուշների կամ դրա պակասի միջոցով[4]։

1948 թվականի պաղեստինցիների արտագաղթը հանգեցրեց հագուստի և սովորույթների ավանդական ձևերի խաթարման, քանի որ տեղահանված շատ կանայք այլևս չէին կարողանում ժամանակ կամ գումար ներդնել բարդ ասեղնագործ հագուստ կարելու համար[5]։ Նոր ոճերը սկսեցին ի հայտ գալ 1960-ականներին։ Այս ոճերը եկել են փախստականների ճամբարներից, մասնավորապես 1967 թվականից հետո։ Անհատական գյուղական ոճերը կորչեցին և փոխարինվեցին նույնականացվող «պաղեստինյան» ոճով[6]։ Առաջին ինթիֆադայից առաջ Արևմտյան ափին և Հորդանանում տարածված շալը զարգացել է փախստականների ճամբարներում գտնվող հասարակական ասեղնագործության բազմաթիվ նախագծերից մեկի շնորհիվ։ Դա ավելի կարճ և նեղ ձև էր՝ արևմտյան կտրվածքով[7]։

Պար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղեստինյան «Դաբկե» ժողովրդական պար՝ տղամարդկանց կատարմամբ

Դաբկեն (արաբ․՝ دبكة‎‎) արաբական ժողովրդական պար է, որը տարածված է Լևանտի երկրներում[8]։ Այն տարածված է պաղեստինյան մշակույթում, և շատ թատերախմբեր պարում են ամբողջ աշխարհում[9][10][11][12][13]։

Ժողովրդական հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղեստինցիների շրջանում ավանդական պատումը սկսվում է ունկնդիրներին հրավիրելով օրհնություն տալու Աստծուն և Մուհամեդ մարգարեին կամ Մարիամ Աստվածածնին, և ներառում է ավանդական բացումը. «Անհիշելի ժամանակներում կար․․․»։ Պատմությունների բանաձևային տարրերը շատ ընդհանրություններ ունեն ավելի շատ արաբական աշխարհի հետ, չնայած որ հանգավորման սխեման հստակ է։ Գոյություն ունեն գերբնական կերպարների կազմ. Ջինսսը և Ջիննսը, ովքեր կարող են ակնթարթորեն անցնել Յոթ ծովերը, հսկաներ և գուլեր՝ ածխե աչքերով և պղնձե ատամներով։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամանչա նվագող Երուսաղեմում, 1859 թվական[14]

Պաղեստինյան ավանդական երգերը չունեն որոշակի տեքստեր, այլ ունեն որոշակի ռիթմ`թույլ տալով իմպրովիզացված ժողովրդական պոեզիայի տեքստեր։ Ժողովրդական երգելու այս ոճի ձևը Աթաաբա է կոչվում, այն բաղկացած է 4 համարներից՝ հետևելով որոշակի ձևի և երկարության։ Աթաաբայի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ առաջին երեք այաներն ավարտվում են նույն բառով, որը նշանակում է երեք տարբեր բաներ, իսկ չորրորդ այան ծառայում է որպես եզրակացություն։ Աթաաբան շարունակում է կատարվել Իսրայելում, Արևմտյան ափին և Գազայի հատվածում արաբական հարսանիքներին և փառատոներին[15]։

Պաղեստինյան երգի այլ ավանդական ոճերից են զաջալը, Բեյն Ալ-դավայը, Ալ-Ռոզանան, Զարիֆ-Ալ-Տուլը, Ալ-Մարիջանան, Սահջան/Սաամիրը և Զաղարեդը։

Երեք տասնամյակների ընթացքում Պաղեստինի ազգային երաժշտական և պարային խումբը և Մոհսեն Սուբհին վերամեկնաբանել են այնպիսի հարսանեկան ավանդական երգեր, ինչպիսիք են Միշալ (1986), Մարջ իբն Ամեր (1989) և Զաղարեդը (1997)[16]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռի գմբեթի խճանկարային արվեստ

Պաղեստինյան ավանդական ճարտարապետությունն ընդգրկում է հսկայական պատմական ժամանակահատված և մի շարք տարբեր ոճեր և ազդեցություններ դարերի ընթացքում։ Պաղեստինի քաղաքային ճարտարապետությունը մինչև 1850 թվականը համեմատաբար բարդ էր։ Չնայած այն պատկանում էր Լևանտի և արաբական աշխարհի ավելի մեծ աշխարհագրական և մշակութային համատեքստին, սակայն կազմում էր հստակ ավանդույթ՝ «էապես տարբերվող Սիրիայի, Լիբանանի կամ Եգիպտոսի ավանդույթներից»։ Այնուամենայնիվ, Պաղեստինի քաղաքային տունը կիսում էր նույն հիմնական պատկերացումները՝ կապված Արևելյան Միջերկրականի ափերին ընդհանուր առմամբ բնակելի տարածքի և բնակարանների դասավորության հետ։ Բալկանյան թերակղզուց Հյուսիսային Աֆրիկա ձգվող այս ավելի լայն տարածաշրջանի ճարտարապետական մշակույթի հարուստ բազմազանությունն ու հիմքում ընկած միասնությունն առևտրային ուղիների քարավանների կողմից խթանված փոխանակման և օսմանյան տիրապետության ընդլայնման հետևանքն էր՝ սկսած 16-րդ դարի սկզբին մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը[17][18][19]։

Սպորտաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի ամառային օլիմպիական խաղերից ի վեր պաղեստինցի մարզիկները մասնակցել են յուրաքանչյուր օլիմպիական խաղերի։ Պաղեստինի օլիմպիական կոմիտեն չի աշխատել Իսրայելի օլիմպիական կոմիտեի հետ 2012 թվականի օլիմպիական խաղերին մարզվելու[20] և 2013 թվականի Միջերկրածովյան խաղերին մասնակցելու համար[21]։

Օսմանյան դարաշրջանից ժառանգված խաղերը բրիտանական մանդատի ընթացքում պաղեստինյան սպորտի մեկնարկային կետն էին։ Այս խաղերը ներառում էին ձիասպորտ, վազք, ըմբշամարտ և լող։ Այնուամենայնիվ, ֆուտբոլը ժամանակի ընթացքում հանրաճանաչություն ձեռք բերեց։

Պաղեստինում սոցիալական-մարզական ակումբներ հիմնելու ֆենոմենի իրական սկիզբը կարելի է գտնել քսաներորդ դարի սկզբին, մասնավորապես` 1920-ականներին։ Այդ ժամանակներից ի վեր, սպորտը, հատկապես ֆուտբոլը, դարձել էր սոցիալական ավանդույթ. պաղեստինյան մշակույթի առանցքային մասը։ Այս ակումբներից շատերը ստեղծվել են որպես սոցիալ-մշակութային ակումբներ։

Միայն մի քանի ակումբ ստեղծվեց բացառապես որպես մարզական, մինչդեռ մեծամասնությունն ի հայտ եկավ որպես սոցիալական և հետագայում ընդունեց մարզական գործունեություն։ 1948 թվականին Պաղեստինում գործում էր մոտ 65 մարզական ակումբ․ նրանցից մոտ 55-ը Արաբական Պաղեստինի սպորտի ֆեդերացիայի (APSF) անդամ էին, որը հիմնադրվել է 1931 թվականին և վերաբացվել 1944 թվականին։ Այս ակումբները հսկայական ազդեցություն ունեցան պաղեստինցի երիտասարդների կյանքի վրա՝ ձևավորելով նրանց բնավորությունը և պատրաստելով նրանց սոցիալական և քաղաքական ներգրավվածության համար։

Գոյություն ունեն Արևմտյան ափի Պրեմիեր լիգան և Գազայի հատվածի լիգան։ Պաղեստինի ֆուտբոլի ազգային հավաքականը 2020 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի ընտրական փուլում մրցում էր Սաուդյան Արաբիայի, Ուզբեկստանի, Սինգապուրի և Եմենի հետ։ Նրանք մեկնեցին Ավստրալիա՝ մասնակցելու ԱՖԿ-ի 2015 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանը։

«Beit Jala Lions»-ը Արևմտյան ափի ռեգբիի միության թիմ է։

«Turmus Aya» ձիասպորտի ակումբը, որը հիմնադրվել է 2007 թվականին, ձիավարության ակումբ է, որը նվիրված է պաղեստինցիներին ձիերով մատչելի մուտքի ապահովման առաքելությանը։ Հիմնադիր Աշրաֆ Ռաբին պնդում է, որ «սա Պաղեստինի զարգացման մի մասն է։ Ձիերը մեր արաբական մշակույթի մեծ մասն են, և մենք պետք է այն ընդունենք»[22]։

Ժամանակակից արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզաիկ ափսե Խիրբաթ Ալ-Մաֆջարում՝ Երիքովի մոտակայքում, 735 թվական

Պաղեստինյան հասարակության կառուցվածքի նման, պաղեստինյան արվեստի ոլորտը տարածվում է չորս հիմնական աշխարհագրական կենտրոնների վրա.[23]

  1. Արևմտյան ափը և Գազայի հատվածը
  2. Իսրայել
  3. Պաղեստինյան սփյուռքը Արաբական աշխարհում
  4. Եվրոպա, ԱՄՆ և այլուր

Ժամանակակից պաղեստինյան արվեստի արմատները հասնում են ժողովրդական արվեստի և ավանդական քրիստոնեական ու իսլամական նկարչության մեջ։ 1948 թվականի պաղեստինցիների արտագաղթից հետո ազգայնական թեմաները գերակշռում էին, քանի որ պաղեստինցի նկարիչները տարբեր լրատվամիջոցներ են օգտագործում՝ արտահայտելու և ուսումնասիրելու իրենց կապը ինքնության և երկրի հետ[24]։ 1990-ականներին Սալամ Դյաբը, Հիշամ Զրեյքը, Իսա Դիբեն և այլք սկսեցին որդեգրել ժամանակակից ոճերը և սիմվոլիզմը։

Ժամանակակից խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղեստինցի երիտասարդը Ռամալլահում ֆալաֆել է մատուցում
Մաքլուբա

Պաղեստինում տարբեր կայսրությունների կառավարման պատմությունն արտացոլվում է պաղեստինյան խոհանոցում, որում կա տարբեր մշակույթների ներդնումը։ Սիրիայում և Պաղեստինում բեդվինյան արաբները ունեին պարզ խոհարարական ավանդույթներ, որոնք հիմնականում հիմնված էին բրնձի, գառան և մածունի, ինչպես նաև խուրմայի օգտագործման վրա[25]։

Օսմանյան կայսրության խոհանոցը, որի կազմում Պաղեստինն նահանգներից մեկն էր 1512-1514 թվականներին, մասամբ բաղկացած էր նրանից, ինչը հետագայում դարձավ արաբական հարուստ խոհանոց։ Ղրիմի պատերազմից հետո շատ օտար համայնքներ (մասնավորապես՝ բոսնիացիներ, հույներ, ֆրանսիացիներ և իտալացիներ) սկսեցին բնակություն հաստատել տարածքում։ Երուսաղեմը, Յաֆֆան և Բեթլեհեմը այս խմբերի ամենատարածված ուղղություններն էին։ Այս համայնքների, մասնավորապես բալկանյան համայնքների խոհանոցները ազդեցին պաղեստինյան խոհանոցի առանձնահտկությունների վրա[25][26]։ Այնուամենայնիվ, մինչև 1950-1960-ական թվականները, շատ գյուղական պաղեստինյան ընտանիքների հիմնական սննդակարգը բաղկացած էր ձիթապտղի յուղից, խնկածաղկից (զաթար, օրեգանո) և հացից, որոնք թխում էին տաբուն կոչվող հասարակ վառարանում[27]։

Կանաֆեհը թավայի մեջ

Պաղեստինյան խոհանոցը բաժանված է երեք տարածաշրջանային խմբերի՝ Գալիլեա, Արևմտյան ափ և Գազայի հատված։ Գալիլեայի տարածաշրջանի խոհանոցը լիբանանյան խոհանոցի հետ շատ ընդհանրություններ ունի՝ կապված Իսրայելի ստեղծումից առաջ երկու շրջանների լայն հաղորդակցության հետ։ Գալիլեայի բնակիչները մասնագիտանում են մի շարք կերակուրներ արտադրելու մեջ, որոնք հիմնված են բլղուրի, համեմունքների և մսի համադրության վրա, որը արաբներին հայտնի են որպես կիբի։ Կիբին ունի մի քանի տարբերակներ, ներառյալ այն մատուցվում է հում, տապակած կամ թխած[26][28]։ Մուսախանը սովորական հիմնական ուտեստ է, որն առաջացել է հյուսիսային Արևմտյան ափի Ջենին և Տուլկարմ տարածքներում։ Այն բաղկացած է տաբուն հացի վրա դրված տապակած հավից, որի վրա էլ դրված են տապակած քաղցր սոխեր, սումախ, բուրավետ պղպեղ և մայրու ընկույզ, միասուն թխում են և վրա շատ ձիթապտղի յուղ լցնում։ Տարածաշրջանի մյուս տարածված կերակուրներն են մակլուբան և մանսաֆը, վերջիններս ծագում են Հորդանանի բեդվինյան բնակչությունից։

Գազայի հատվածի խոհանոցի վրա ազդում է ինչպես հարևան Եգիպտոսը, այնպես էլ նրա գտնվելու վայրը՝ Միջերկրական ծովը։ Տարածքում բնակիչների մեծ մասի հիմնական կերակուրը ձուկն է։ Գազայում ձկնորսության խոշոր արդյունաբերություն կա, և ձուկը հաճախ մատուցվում է խորոված կամ տապակած վիճակում՝ համեմելով գինձով, սխտորով, կարմիր պղպեղով, չամանով, այնուհետև մարինացնելով գինձի, կարմիր պղպեղի, չամանի և կիտրոնների խառնուրդի մեջ[29][30]։ Եգիպտական խոհարարական ազդեցությունը նկատվում է նաև տաք պղպեղի, սխտորի հաճախակի օգտագործմամբ` Գազայի շատ կերակուրներ համեմելու համար[28]։ Գազայի հատվածին բնորոշ ուտեստ է սումաղիյեհը, որը բաղկացած է ջրված վերգետնյա սումախը խառնում են թահինի հետ, որին այնուհետև ավելացվում է շոգեխաշած կարմիր տավարի միս և գարբանզո լոբի[29]։

Մուսախան․ Պաղեստինի ազգային ուտեստ

Կան մի քանի սննդամթերք ծագումով Պաղեստինից, որոնք հայտնի են արաբական աշխարհում, ինչպիսիք են կինաֆե նաբուլսին, Նաբլուսի պանիրը, Աքկավի (Աքքայի) պանիր, Ռումանիյյա (Յաֆֆայից), Սումաղիյեհ (շոգեխաշ Գազայից) և մուսախան։ Կինաֆեն ծագել է Նաբլուսում, ինչպես նաև քաղցր Նաբլուսիպանիրը, որոնք օգտագործվում են միասին։ Փախլավան՝ օսմանյան սուլթան Սուլեյման I-ի օրոք ներկայացված խմորեղենը, նույնպես պաղեստինյան խոհանոցի բաղկացուցիչ մասն է[31]։

Սիսեռի պատրաստված ֆալաֆելին փոխարինեց եգիպտական բնօրինակ բաղադրատոմսում օգտագործված ֆավայի լոբին և ավելացվեց հնդկական պղպեղ, որը մտցվեց մոնղոլական արշավանքների արդյունքում նոր առևտրային ուղիներ բացելուց հետո, որոնք միջերկրածովյան խոհանոցում սիրված հիմնականն է[32]։

Կինոնկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաֆայի Ալհամբրա կինոթատրոնը, որը ռմբակոծեց 1947 թվականի դեկտեմբերը[33]

Պաղեստինյան կինոն երիտասարդ է՝ համեմատած արաբական կինոյի հետ, և պաղեստինյան շատ կինոնկարներ նկարահանվում են եվրոպական և իսրայելական աջակցությամբ[34]։ Պաղեստինյան ֆիլմերը բացառապես արաբերեն չեն արտադրվում. դրանք պատրաստվում են անգլերեն, ֆրանսերեն կամ եբրայերեն[35]։ Արտադրվել է ավելի քան 800 կինոնկար պաղեստինցիների, իսրայելա-պաղեստինյան հակամարտության և հարակից այլ թեմաների մասին. ուշագրավ օրինակներն են` «Աստվածային միջամտությունը» և «Դրախտը հիմա»։

Արհեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստների լայն տեսականի, որոնցից շատերով պաղեստինցիները զբաղվել են հարյուրամյակներ շարունակ, դրանցով շարունակում են զբաղվել նաև այսօր։ Պաղեստինյան արհեստները ներառում են ասեղնագործություն և հյուսվածագործություն, խեցեգործություն, օճառի պատրաստում, ապակու պատրաստում և ձիթապտղի փայտի վրա փորագրություն։

Մտավորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին պաղեստինցի մտավորականները արաբական ավելի լայն մտավորական շրջանակների անբաժանելի մասն էին, որը ներկայացնում էին անհատներ, ինչպիսիք են Մեյ Զիադեն և Խալիլ Բեյդասը։ Պաղեստինցիների շրջանում կրթության մակարդակն ավանդաբար բարձր է եղել։ 1960-ականներին Արևմտյան ափը իր պատանեկան (15-17 տարեկան) բնակչության ավելի բարձր տոկոս ուներ ավագ դպրոցում, քան Իսրայելում; Արևմտյան ափն ուներ 44.6% ավագ դպրոց ընդունվելու մակարդակ, մինչդեռ Իսրայելում` 22.8%[36]: Կլոդ Չեյսոնը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, Միտերանի առաջին նախագահության ժամանակ՝ ութսունականների կեսերին, պնդում էր, որ «նույնիսկ երեսուն տարի առաջ [պաղեստինցիները] հավանաբար արդեն ունեին ամենամեծ կրթված վերնախավը արաբական ժողովուրդներից»[37]։

Սփյուռքի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Էդուարդ Սայիդը և Ղադա Կարմին, Իսրայելի արաբ քաղաքացիներ, ինչպիսիք են Էմիլ Հաբիբին և հորդանանցիները, ինչպես Իբրահիմ Նասրալլան[38], իրենց ներդրումն են ունեցել մի շարք ոլորտներում՝ պարզաբանելով պաղեստինցիների փորձի և մտքի բազմազանությունը[39]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահմուդ Դարվիշ, պաղեստինցի բանաստեղծ

Արաբերենի երկար պատմությունը և դրա հարուստ գրավոր և բանավոր ավանդույթը մաս են կազմում պաղեստինյան գրական ավանդույթի, քանի որ այն զարգացել է 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում։

Քանի որ 1967 թվականին շատ քննադատներ պաղեստինյան գրականությունը բաժանեցին երեք ճյուղերի, որոնք ծագում են աշխարհագրական կենտրոններից․ 1) Իսրայելի ներսից 2) օկուպացված տարածքներից, 3) Մերձավոր Արևելքի ամբողջ պաղեստինյան սփյուռքից[40]

Ժամանակակից պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիան, օգտագործելով դասական նախաիսլամական ձևերը, շարունակում է մնալ ծայրաստիճան սիրված արվեստի ձև, որը հաճախ գրավում է պաղեստինյան լսարանին հազարավոր մարդկանցով։ 20 տարի առաջ պաղեստինյան յուրաքանչյուր քաղաքի առանձնահատկությունը տեղական ժողովրդական բանասացներն էին, որոնք ավանդական համարներ էին կարդում[41]։ 1948 թվականի պաղեստինցիների արտագաղթից հետո պոեզիան վերածվեց քաղաքական ակտիվության մեքենայի։ 1952 թվականին «Քաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո Իսրայելի արաբ քաղաքացի դարձած պաղեստինցիներից ծնվեց դիմադրության պոեզիայի դպրոց, որում ընդգրկված էին բանաստեղծներ՝ Մահմուդ Դարվիշը, Սամիհ ալ-Քասիմը և Թավֆիք Սայադը։ Այս բանաստեղծների աշխատանքը հիմնականում արաբական աշխարհին տարիներ շարունակ անհայտ էին Իսրայելի և արաբական կառավարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։ Դա փոխվեց այն բանից հետո, երբ 1966 թվականին Լիբանանում աքսորված մեկ այլ պաղեստինցի գրող Ղասան Քանաաֆանին։ Պաղեստինցի բանաստեղծները հաճախ են գրում սփյուռքում կորստի և գոյության զգացողության մասին։

Ժամանակակից երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալ Մուրկուսը ելույթ է ունենում 2015 թվականին

Պաղեստինյան երաժշտությունը լավ հայտնի է ամբողջ արաբական աշխարհում[42]։ Այն արտացոլում է պաղեստինյան փորձը՝ զբաղվելով այնպիսի թեմաներով, ինչպիսիք են Իսրայելի հետ պայքարը, խաղաղության կարոտը և Պաղեստին երկրի սերը[43]։ 1948 թվականի պաղեստինցիների արտագաղթից հետո առաջացավ կատարողների նոր ալիք` տարբեր պաղեստինյան թեմաներով, որոնք վերաբերում էին պետականության երազանքներին և աճող ազգայնական տրամադրություններին։

1990-ականներից սկսած պաղեստինյան հիփ հոփի ենթաժանրը համատեղվել է ավանդական ժողովրդական երաժշտության տարրերի, և արաբական մեղեդիները՝ հիփ հոփի ռիթմերի հետ։ Այս արտիստները իրենց ընկալում են որպես «հեղափոխական, ընդհատակյա, արաբական երաժշտության և քաղաքական երգերի ավելի երկար ավանդույթի, որոնք աջակցում են Պաղեստինի դիմադրությանը[44], որում նրանք ապրում և աշխատում են»[45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ismail Elmokadem (2005 թ․ դեկտեմբերի 10). «Book records Palestinian art history». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
  2. Danny Moran. «Manchester Festival of Palestinian Literature». Manchester Festival of Palestinian literature. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
  3. Salim Tamari (Winter 2004). «Lepers, Lunatics and Saints: The Nativist Ethnography of Tawfiq Canaan and His Jerusalem Circle» (PDF). Jerusalem Quarterly. Issue 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  4. Jane Waldron Grutz (January–February 1991). «Woven Legacy, Woven Language». Saudi Aramco World. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
  5. Saca, Iman (2006). Embroidering Identities: A Century of Palestinian Clothing. THE ORIENTAL INSTITUTE MUSEUM OF THE UNIVERSITY OF CHICAGO. ISBN 1-885923-49-X.
  6. Skinner, Margarita (2007) PALESTINIAN EMBROIDERY MOTIVES. A Treasury of Stiches 1850-1950. Melisende. 978-1-901764-47-5. p. 21.
  7. Weir, Shelagh (1989) Palestinian Costume. British Museum. 0-7141-1597-5. pp. 88, 113.
  8. «Stomps . Stciks . Spins : ARAB FOLK DANCE with KARIM NAGI : Dabke . Saidi . Sufi». Karimnagi.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  9. «The Dabke-An Arabic Folk Dance». History and Development of Dance/ Brockport. 2013 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  10. «What is Dabke exactly?». Dabketna.com. 2012 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  11. «Dancing the Dabke». Archaeoadventures: Women-Powered Travel. 2012 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  12. «Event: Dabke Dance Workshop – Vassar BDS». vsa.vassar.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  13. «Dabke». Canadian Palestinian Association in Manitoba. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  14. William McClure Thomson, (1860): The Land and the Book: Or, Biblical Illustrations Drawn from the Manners and Customs, the Scenes and Scenery, of the Holy Land Error in Webarchive template: Empty url. Vol II, p. 578.
  15. Shiloah, Amnon (1997), The Performance of Jewish and Arab Music in palestine Today: A Special Issue of the Journal Musical Performance, Taylor & Francis, ISBN 978-90-5702064-3
  16. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  17. Ron Fuchs in Necipoğlu, 1998, p. 173.
  18. Hadid, Mouhannad (2002). Architectural styles survey in Palestinian territories (PDF). Palestinian National Authority Ministry of Local Government. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  19. Petersen, Andrew (2002 թ․ մարտի 11). Dictionary of Islamic Architecture. Routledge. ISBN 978-0-203-20387-3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  20. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  21. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  22. «Equestrian club caters to all». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  23. Tal Ben Zvi (2006). «Hagar: Contemporary Palestinian Art» (PDF). Hagar Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 5-ին.
  24. Ankori, 1996.
  25. 25,0 25,1 ABC of Arabic Cuisine Արխիվացված 2011-07-04 Wayback Machine ArabNet. Retrieved 2007-12-25.
  26. 26,0 26,1 An Introduction to Palestinian Cuisine: Typical Palestinian Dishes Արխիվացված 2011-07-24 Wayback Machine This Week in Palestine, Turbo Computers & Software Co. Ltd. July 2001. Retrieved 2007-01-07.
  27. Modernity and Authenticity: The Evolution of the Palestinian Kitchen Արխիվացված 2011-07-24 Wayback Machine Qleibo, Ali, This week in Palestine, Turbo Computers & Software Co. Ltd. December 2006. Retrieved 2008-01-09.
  28. 28,0 28,1 «How many countries recognize Palestine as a state?». Institute for Middle East Understanding. 2006–2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 27-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «IMEU2» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  29. 29,0 29,1 The Foods of Gaza Արխիվացված 2011-07-24 Wayback Machine al-Haddad, Laila, This week in Palestine. Turbo Computers & Software Co. Ltd. June 2006. Retrieved 2008-01-07.
  30. The rich flavors of Palestine Արխիվացված 2009-04-16 Wayback Machine Farsakh, Mai M. Institute for Middle East Understanding (IMEU), (Originally published by This Week in Palestine Արխիվացված 2017-06-26 Wayback Machine) 2006-06-21. Retrieved 2007-12-18.
  31. nigelparry.net. «Joseph Massad, 'Munich, or Making Baklava,' The Electronic Intifada, 3 February 2006». Electronicintifada.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  32. VJJE Publishing Co. «Jodi Kantor, 'A History of the Mideast in the Humble Chickpea.'». E-cookbooks.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  33. List of Irgun attacks
  34. «Xan Brooks on Palestinian directors». The Guardian. London. 2006 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  35. [1] Արխիվացված Հունիս 12, 2008 Wayback Machine
  36. See Elias H.Tuma, Haim Darin-Drabkin, The Economic case for Palestine, Croom Helm, London, 1978 p.48.
  37. Interview with Elias Sanbar. Claude Cheysson, ‘The Right to Self-Determination,’ Journal of Palestine Studies Vol.16, no.1 (Autumn 1986) pp.3-12 p.3
  38. Jordanian Poets: Samer Raimouny, Mustafa Wahbi, Haider Mahmoud, Ibrahim Nasrallah
  39. «Biography Ibrahim Nasrallah». Pontas literary & film agency. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
  40. Steven Salaita (2003 թ․ հունիսի 1). «Scattered like seeds: Palestinian prose goes global». Studies in the Humanities. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 6-ին.
  41. Shahin, 2005, p. 41.
  42. Christian Poche. «Palestininan music». Grove Dictionary of Music and Musicians. Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
  43. Regev Motti (1993), Oud and Guitar: The Musical Culture of the Arabs in Israel (Institute for Israeli Arab Studies, Beit Berl), 965-454-002-9, p. 4.
  44. Maira, Sunaina (2008). «We Ain't Missing: Palestinian Hip Hop - A Transnational Youth Movement». CR: The New Centennial Review. 8 (2): 161–192. doi:10.1353/ncr.0.0027.
  45. Amelia Thomas. «Israeli-Arab rap: an outlet for youth protest». Christian Science Monitor. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]