Պահրէյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
مملكة البحرين
Պահրէյն
դրօշ
զինանշանը
Ազգային օրհներգ՝


դիրքը
Պահրէյնի տեղադրութիւնը:
(կարմիր շրջանին ներսը)
ՄայրաքաղաքՄանամա
26°13′N, 50°35′E
Պետական
լեզուներ
Արաբերէն
Կառավարում
 -  Թագաւոր King Hamad bin Isa Al Khalifa of Bahrain (cropped).jpg
Համատ պին Իսա
Ալ Խալիֆա
Անկախ
 -  Միացեալ Թագաւորութենէ[1] 14 Օգոստոս 1971 
Տարածք
 -  Ընդհանուր 765 քմ²

  (187րդ)

Բնակչութիւն
 -  2014 նախահաշիւը 1,343,000[2]  (155րդ)
 -  2010 մարդահամարը 1,234,571 
 -  խտութիւն 1,626.6 մարդ/քմ² 

(7րդ)

ՀՆԱ (ԳՀ) $34.908 պիլիոն[3] գնահատում
 -  Ընդհանուր 2014 (96րդ)
 -  Մէկ շունչի հաշւով $29,146[3] (12րդ)
ՀՆԱ (անւանական) 2014 գնահատում
 -  Ընդհանուր $29.028 պիլիոն[3] (96րդ)
 -  Մէկ շունչի հաշւով $24,281[3] (29րդ)
ՄԶՀ (2014) 0.824[4] ( 45րդ)
Դրամի միավոր Պահրէյնի տինար (BHD)
Ժամային գօտի AST (UTC+3)
Վերին մակարդակի ազգային տոմէյն .bh
Հեռախօսի քոտ +973

Պահրէյն (արաբերէն՝ البحرين Լսել [ալ պահրայն]), պաշտօնական անունը Պահրէյնի Թագաւորութիւն (արաբերէն՝ مملكة البحرين Լսել [ար մամլաքաթ ալ պահրայն]), պետութիւն Ասիոյի մէջ, Պարսից ծոցի հարաւ–արեւմուտքի, Պահրէյնեան կղզիներուն վրայ։ Տարածութիւնը 765 քմ², բնակչութիւնը՝ 1,378,904[5] (2016), հիմնականի մէջ՝ արաբներ։ Պետական լեզուն արաբերէնն է։ Մայրաքաղաքը՝ Մանամա:

Պատմութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահրէյնը դեռեւս մ.թ. սկիզբներուն արաբական իշխանութիւն էր։ 4-6-րդ դարերուն կը մտնէր Սասանեաններու պետութեան, ապա՝ Արաբական խալիֆայութեան մէջ։ 9-րդ դարին կարմաթական ցեղերը նուաճելով Պահրէյնը՝ 10-11-րդ դարերուն մեջ այն դարձուցին իրենց պետութեան կեդրոնը։ 13-րդ դարի կեսերուն Պահրէյնը ձեռք բերաւ անկախութիւն, բայց շուտով նուաճում արձանագրուեցաւ եւ միացուեցաւ Հորմուզի էմիրութեանը։ 16-րդ դարու սկիզբին այն նուաճեցին փորթուգալացիները, իսկ 17-րդ դարի առաջին քառորդին միացուեցաւ Սեֆեւեան Պարսկաստանին։ 18-րդ դարու 80-ական թուականներուն Ալ–Խալիֆ արաբական տոհմի շէյխերը հռչակեցին Պահրէյնի անկախութիւնը։ 19-րդ դարուն Անգլիան, տեղական շէյխերու հետ կնքելով մի շարք պայմանագիրներ, 1871-ին իր խնամակալութիւնը հաստատեց Պահրէյնի վրա։ 20-րդ դարի 20-ական թվականների վերջերին Պահրէյն թափանցեցին ամերիկեան նաւթային ընկերութիւնները։

Տարածքային Բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-էն Պահրէյնը բաժնուած է չորս մուհաֆազաներու՝

  Մայրաքաղաքի

  Մուհառաք

  Հիւսիսային

  Հարաւային

Թռչունները վայրի բնութեան այգիի մէջ

Դուրսի Յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պահրէյնը [1] The World Factbook-ին մէջ

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bahrain- Cia World FactBook
  2. «Key Development Forecasts for Bahrain»։ Ifs.du.edu։ 2011-03-22։ Վերցված է 2016-01-30 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Bahrain»։ International Monetary Fund։ Վերցված է 9 October 2014 
  4. «Human Development Report 2015»։ United Nations։ 2015։ Վերցված է 14 December 2015 
  5. Պահրէյնի բնակչութիւնը 2016 թուականին