Պահապան։ Միայնակ և Մեծ Աստվածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պահապան։ Միայնակ և Մեծ Աստվածը (Գոբլին)
Изображение логотипа
Ժանրֆենթզի հեռուստասերիալ[1], հեռուստասերիալ սիրո մասին, կատակերգական հեռուստասերիալ[1] և հեռուստադրամա[1]
ՍտեղծողՅուն Հա Րիմ
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորԼի Ընգ Բոկ
Կվոն Հյուկ Չան
Յուն Ջոնգ Հո
Գլխավոր
դերերում
Գոնգ Յու, Կիմ Գո Ըն, Լի Դոնգ Ուկ, Հու Ին Նա, Յուկ Սունգ Ջե, Lee El?, Kim Sung-kyum?, Yeom Hye-ran?, Jung Young-ki?, Choi Ri?, Jo Woo-jin?, Չոի Վոնգ, Hwang Seok-jeong? և Kim Byung-chul?
ՊրոդյուսերԿիմ Բոմ Րե
Ջու Կյուն Հա
Կիմ Ջի Յոն
ՍցենարիստKim Eun-sook?
ՕպերատորՓակ Սուն Յոն
Կան Յուն Սուն
ԵրաժշտությունNam Hye-seung?
ԽմբագիրԼի Սան Րոկ
Պատմվածքի վայրԳորյո
Նկարահանման վայրԿիմջե, Գանգվոն, Սեուլ և Քվեբեկ քաղաք
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էդեկտեմբերի 2, 2016-ից հունվարի 21, 2017
Հեռուստաալիք
ԸնկերությունHwa and Dam Pictures
Studio Dragon
Պատկերի ձևաչափ1080i (HDTV)
Ձայնի ձևաչափDolby Digital
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Պահապան. Միայնակ և Մեծ Աստվածը[2] (հանգըլ: 도깨비; կոր․ նոր ռոմ․: Dokkaebi), հարավկորեական հեռուստասերիալ։ Գլխավոր դերերում նկարահանվել են Գոն Յուն, Կիմ Գո Ընը, Լի Դոն Ուկը, Յու Ին Նան և Յուկ Սոն Ջեն։ Այն ցուցադրվել է TvN հեռուստաալիքով յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 20:00։ Ցուցադրումը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 2-ին և ավարտվել է 2017 թվականի հունվարի 21-ին[3][4]։

Հեռուստասերիալի վերջին սերիան արձանագրել է 18, 68% վարկանիշ համազգային լսարանում, դարձնելով այն երկրորդ ամենաբարձր գնահատված դրաման կորեական մալուխային հեռուստատեսության պատմության մեջ, զիջելով «Պատասխանը 1988-ին» հեռուստասերիալին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա դարձել է գոբլին՝ մարտական սրից, որին հպվել է իր տիրոջ մահացած հոգին։ Շատ դարեր առաջ այդ թուրը պատկանել է Կիմ Սինին, ում ժողովուրդը սիրում էր, բայց սպանվում է երիտասարդ և շատ խանդոտ թագավորի հրամանով։ Սուրը ողողված է եղել շատ թշնամինների արյունով, ովքեր նրան մեծ ուժ են շնորհել։ Նա արդեն երկար ժամանակ թափառում էր երկրի վրա և զգալիորեն հոգնել էր իր անդադար գոյությունից, երազելով որքան հնարավոր է շուտ հանդիպել նրան, ով կփրկի նրան անմահության անեծքից[6][7]։

Ջի Ըն Թակը ծնվել է Գոբլինի կնոջ կնիքով։ Նա մեծացել է հասարակ ընտանիքում, երբեմն տագնապալի, իսկ երբեմն վախեցնելով հարազատներին տարօրինակ արարքներով և իր տարիքին չհամապատասխանող դատողություններով։ Աղջիկը կարողանում էր տեսնել մահացած մարդկանց հոգիները, և այդ փաստը վախեցնում էր շրջապատին՝ դատապարտելով նրան մենության։ Երբ լրացավ նրա ինը տարեկանը, նրա մայրը մահացավ։ Բայց այդքանով Ըն Թակի դժվարությունները չեն վերջանում։ Մահվան հրեշտակը, որը գալիս է վերցնելու նրա մայրիկի հոգին, հետաքրքրվում է տարօրինակ երեխայով։ Քանի որ, նրա անունը չկար իր ցուցակում։ Աղջիկը ստպված էր հեռանալ քաղաքից, որպեսզի խուսափի նրա պատժից։

Նրանք հանդիպում են Ըն Թակի տասնիններորդ տարեդարձի ժամանակ։ Գոբլինը այնպես անսպասելի է հայտնվում թաց եղանակից և կյանքից դժգոհող աղջկա դիմաց, որ նա կարծում է, թե գոբլինը ևս մեկ ուրվական է։ Իսկ նա զարմանում է, թե ինչը ստիպեց նրան հայտնվել օվկիանոսի ափին անձրևի տակ, այն ժամանակ, երբ նա հանգստանում էր Նիս քաղաքի տաք արևով։ Չէ որ, Ըն Թակը Աստծուց ընդամենը խնդրում էր մի փոքր երջանկություն և լավ ընկերոջ։ Ըն Թակը նման չէ հասարակ մարդ արարածի և շուտով Գոբլինը կհասկանա թե ինչու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամլո ասուլիսի ժամանակ

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոն Յու - Կիմ Սին, ավելի հայտնի է որպես Գոբլին[8]
939 տարեկան անմահ գոբլին և հոգիների պահապան, ով փնտրում է իր հարսնացուին, միայն նա, ով կարող է վերցնել թուրը, որով նրան սպանել են՝ հարվածելով կրծքավանդակին։ Այն բանից հետո, երբ սուրը կհեռացվի, նա կկարողանա անցնել անդրշիրիմյան կյանքի և հանգստանալ։ Թեև սկզբում նա թերահավատ էր, որ Ըն Թակը Գոբլինի հարսնացուն է, բայց նա աստիճանաբար սկսում է սիրել նրան և ընդունում է նրան որպես երկար սպասված հարսնացու։ Նա կարող է անցնել յուրաքանչյուր դռան միջով, սառեցնել ժամանակը և տեսնել մարդկանց ապագան։ Երբ նա տխուր է լինում կամ ունի մռայլ տրամադրություն անձրև է գալիս, իսկ երբ երջանիկ է ծաղիկները ծաղկում են, նույնիսկ ձմռանը։ Նա կարող է երբեմն լինել երեխայի նման (ինչպես ասում է Ըն Թակը), բայց իրականում ունի բարի սիրտ։ Նա և Մահվան հրեշտակը համարվում են մտերիմ ընկերներ, մինչ այն ժամանակը, երբ նա բացահայտում է, որ իր ընկերը իր մեծ թշնամու՝ Վանգ Յոյի, թագավորի, որը պատվիրում է նրա և նրա ընտանիքի մահը, մարմնավորումն է։ Սակայն նա ներում է նրան և տալիս է իր քրոջ՝ Սանիի, իր քրոջ մարմնավորման ամսաթիվը։
  • Կիմ Գո Ըն - Ջի Ըն Թակ
    • Հան Սո Ջին - երեխա Ջի Ըն Թակ
Լավատես և ոգևորվող ավագ դպրոցի աշակերտուհի, ով Մահվան հրեշտակի բաց թողած երկու հոգիներից մեկն է, և լեգենդար Գոբլինի հարսնացուն է։ Նա ծնվել է Գոբլինի ողորմածության շնորհիվ. նա փրկում է Ըն Թակի մայրիկին, երբ նա հղի էր։ Այն նրա մեջքին թողել է մի նշան, որը նշանակում է, որ նրան վիճակված է դառնալ Գոբլինի կինը։ Նրա մայրը մահացել է, երբ նա 9 տարեկան է և առաջին հերթին, նա պայքարում էր իր ապականված մորաքրոջ կալանքի տակ, մինչ նրա 19 տարեկանը լրանալը։ Նա կարողանում ՝ տեսնել և խոսել մահացած հոգիների հետ, դեռ երիտասարդ տարիքից, և ավելին, նա միշտ կարող է կանչել Գոբլինին, փչելով ցանկացած մոմեր, և դա էլ հանգեցնում է նրանց առաջին հանդիպմանը։ Գոբլինի հանդեպ ունենալով իմունային լիազորություններ, նա կարողանում է նրա հետ անցնել դռների միջոցով, և նրա վրա չի ազդում Գոբլինի ժամանակի սառեցման ունակությունը։
  • Լի Դոն Ուկ - Վանգ Յո, ավելի հայտնի է որպես Մահվան հրեշտակ[9][10]
Գեղեցիկ արտաքինով, 300 տարեկան մահվան հրեշտակ (մահվան հրեշտակները ապրում են որպես պատիժ  ամենամեծ և ամենածանր մեղքերի համար), ով ուղեկցում է մեռած հոգիներին իրենց հանդերձյալ կյանք մահվանից հետո կամ վերամարմնավորում են։ Նա, մի շարք այլ մահվան հրեշտակների հետ, չունեն հիշողություններ իրենց նախկին կյանքի մասին և ծառայում են ուղեկցողներ, որպես պատիժ։ Նա Գորեոյի թագավորության Վանգ Յո թագավորի վերամարմնավորումն է, ով հրամայում է սպանել իր փեսա Կիմ Սինին դավաճանության համար և դատապարտում է նրա ընտանիքին մահվան, վախից, ում դրդում է նրա "խորհրդականը": Սկզբում նա և Գոբլինը ունենում են վատ հարաբերություններ (թռչող իրեր ուտելու ժամանակ, պայքար տան սեփականության համար, և այլն), բայց հետագայում դառնում են լավագույն ընկերներ, երբ նա օգնում է Գոբլինին փրկել Ըն Թակին մահից։ Նա գտնում է տարբեր միջոցներ Սանիին դուր գալու համար, ում նա սիրում է անվանել Սուն Հի։
  • Յու Ին Նա - Կիմ Սան, ավելի հայտնի է որպես Սանի[11]
Հավի ռեստորանի պայծառ ու գրավիչ սեփականատերը, ով սիրահարվում է Մահվան հրեշտակին իրենց առաջին իսկ հանդիպումից։ Կիմ Սանը/Կիմ Սինի Գոբլինի փոքր քույրն է, ով թագավոր Վանգ Յոյի կնոջ վերամարմնավորումն է, ով զոհվել էր Կիմ Սանի ընտանիքի հետ։
Ըմբոստ, բայց բարեսիրտ Յու ընտանիքի միակ չեբոլ ժառանգը և թոռը։ Ապրելով Գոբլինի և Մահվան հրեշտակի հետ նույն տանիքի տակ՝ Դոկ Հվան իմանում է իր իրական ինքնության մասին, և եռյակը մեծանում է, որպեսզի լինեն լավ ուղեկիցներ միմյանց համար։ Այն բանից հետո, երբ իր պապը նրան ստիպում է, նա խոստանում է լինել Գոբլինին ուղեկից և խնամել նրան։ Ամենազորը զբաղեցնում է Դոկ Հվայի մարմինը, որպեսզի խոսի Գոբլինի, Մահվան հրեշտակի և Սամ Շինի հետ։

Երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Էլ - Սամշին, ծննդյան և ճակատագրի աստվածուհի
  • Կիմ Սոն Քյում - Նախագահ Յու Սին ՈՒ, Դոկ Հվայի պապիկը
  • Ըմ Հե Րան - Ջի Յոն Սուկ, Ըն Թակի մորաքույրը
  • Ջոն Յոն Գի - Փակ Կյուն Սիկ, Ըն Թակի զարմիկը
  • Չոի Րի - Փակ Կյուն Մի, Ըն Թակի զարմուհին
  • Ջո ՈՒ Ջին - Կիմ Դո Յան, Դոկ Հվայի քարտուղարը

Ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հվան Սոկ Ջոն - գուշակ հոգի
  • Փակ Կյուն Հե - ուրվական, որը փորձում էր Ըն Թակին տանել իր հետ
  • Փակ Սե Վան - ակնոցներով հոգի (էպիզոդ. 5)
  • Կիմ Սո Րա - Լի Ջուն Հվա, մի ուրվական, որը փորձում է վրեժխնդիր լինել իր ամուսնուց
  • ԿԻ Բո Գյոլ - Կիմ Յու Նա, Ըն Թակի դասարանի նախագահը
  • Լի Մուն Սու - Ծեր կին Գորյոյից, ով բռնել էր Կիմ Սինի մարմինը
  • Յուն Կյուն Հո - Կիմ Ու Սիկ, Գորյոյի թագավորության Կիմ Սինի հավատարիմ լեյտենանտ
  • Կիմ Բյոն Չուլ - Փակ Ջուն Հոն, Գորիոյի թագավորության խորամանկ և սպեկուլյատիվ եվնուխոիդ
  • Նամ Դա Ռըմ - Կիմ Սու Բոկ, տղա, ով հանդիպել է Կիմ Սինին Կանադայում
  • Կիմ Նան Հի - ԸՆ Թակի ուսուցիչը
  • Կիմ Մին Յոն - Սու Ջին, ԸՆ Թակի դասընկերը
  • Մա Մին Հի - Սու Ջինի դպրոցական ընկերներից մեկը
  • Յուն Հի Կյուն - Սու Ջինի դպրոցական ընկերներից մեկը
  • Չոի Ուն - Վան Յոի փոքր Մահվան հրեշտակը
  • Կիմ Կի Դու - Մահվան հրեշտակ
  • Ջո Հյուն Սիկ - Վաշխառու
  • Յուն Ջու Ման - Վաշխառու
  • Յուն Դա Յոն - Մահվան հրեշտակ
  • Ան Ջի Հյուն - Գո Ջոն Հյուն, Յոն Հիի հոգի (Ըն Թակի մայրը) ընկերըfriend, հետագայում Ըն Թակի ընկերը
  • Չոի Ջի Հյուն
  • Ան Դու Հո
  • Լի Սըլ Բի - պարզապես կին սրճարանում
  • Յուն Կյուն Հո
  • Լի Հան Սո - Ըն Թակին գիրք տվող աղջիկը
  • Սուն Նակ Գյուն - Նա Գյուն Ոն, Ըն Թակի մայրիկին մեքենայով հարվածողը
  • Կիմ Նամ Հի
  • Գանգ Ջունգ Գո
  • Սոլ Յու Ջին
  • Օ Յու Մի
  • Կո Ջա Ըն
  • Լի Նա Հյուն
  • Կիմ Իան
  • Կիմ Դու Ջուն
  • Յուն Բու Ջին - Ըն Թակի տնային տնտեսուհին
  • Կիմ Մի Հե
  • Յու Յոն Բոկ
  • Հվանք Ին Ջուն - դետեկտիվ
  • Ան Սունգ Գոն
  • Սո Հե Ջին
  • Կիմ Սո Ջուն
  • Կիմ Ին Հի
  • Ջուն Ջի Ըն
  • Լի Սուն Յոն
  • Կիմ Ջի Հուն
  • Կիմ Յու Ջուն
  • Հոն Բու Հյան - ակնոցներով ուրվականի մայրը (Ep. 5)

Կամեոների ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փակ Հի Ոն - Ջի Յոն Հի, Ջի Ըն Թակի մայրը (էպիզոդներ 1, 7)
  • Կիմ Մին Ջե - Վան Յո, Մահվան հրեշտակների անցյալի մարմնավորումը։ (էպիզոդներ 1, 7, 8, 9, 10, 11, 12, 13)[13]
  • Կիմ Սո Հյոն - Կիմ Սուն, Սունիի անցյալի մարմնավորումը։ (էպիզոդներ 1, 7, 8, 9, 10, 11, 12, 13)[14][15]
  • Ջոն Հե Ին - Չոի Թե ՀԻ, Ջի Ըն Թակի առաջին սերը (էպիզոդներ 7, 8)

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին, Գոնգը և Կիմը հեռուստասերիալի մամլո ասուլիսի ժամանակ, 2016 թվական նոյեմբեր

Հեռուստասերիալի սցենարի հեղինակն է Կիմ Ըն Սուկը, ով նաև գրել է ավելի հայտնի հեռուստասերիալների սցենարներ, ինչպիսիք են՝ «Խորհրդավոր այգին» (2010 թ.), «Ժառանգները» (2013 թ.) և «Արևի հետնորդները» (2016 թ.): Դրաման նշանավորվեց նրանով, որ այն ռեժիսոր Լի Ըն Բոկի և Կիմ Ըն Սուկի երկրորդ համագործակցությունը էր, նրանք միասին աշխատել են «Արևի հետնորդները» հեռուստասերիալի վրա[16][17]։

Սցենարի առաջին ընթերցումը տեղի է ունեցել Nuri Dream հրապարակում, Սանգամ Դոնգ, Սեուլ, Հարավային Կորեա, 2016 թվականի օգոստոսի 30-ին[18][19]։ Սեգուկի տեսարանները նկարահանվել են սեպտեմբերի 22-ին Գիմջե քաղաքում, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա[20][21][22]։ Գերեզմանատան տեսարանները նկարահանվել են հոկտեմբերին Քվեբեկ քաղաքում, Կանադա[23][24][25]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը իր ցուցադրման ժամանակ եղել է հիթ և ունեցել է բարձր վարկանիշ կաբելային հեռուստատեսությունում[26][27]։ Հեռուստասերիալի վերջին սերիան արձանագրել է 18, 68% վարկանիշ համազգային լսարանում, դարձնելով այն երկրորդ ամենաբարձր գնահատված դրաման կորեական մալուխային հեռուստատեսության պատմության մեջ, զիջելով «Պատասխան 1988-ին» հեռուստասերիալին[28]։ Այն նաև գլխավորել է ազդեցության չափման տարբեր ցուցանիշներ մալուխային և վերգետնյա հեռուստատեսություններում[29][30][31]։ Այն իր ազդեցություն է ունեցել նորաձևության մեջ և նրա ցուցադրման ընթացքի ծախսերի վրա[32]։ Կիմ Ին Յուկի բանաստեղծությունների «Սիրո ֆիզիկա» գիրքը, նույնպես մեծ ուշադրության է արժանացել այն բանից հետո, երբ նրա բանաստեղծություններից մեկը ցուցադրվեց հեռուստասերիալում[33]։ Հեռուստասերիալի պաշտոնական սաունդթրեքները գլխավորել են տեղի երաժշտական հիթ-շքերթները[34][35][36]։

The Korea Times-ը հայտարարել է, "... հեռանկարի խորությունը, Գոբլինի կյանքին հետևելը, որի կրծքավանդակին հարվածել են սրով և տվել են հավիտենական կյանք որպես պատիժ, այն ընկղմում է հանդիսատեսին ֆանտաստիկ պատմության մի աշխարհ։ Կյանքի և մահվան բարդությունները պատմությունը դարձնում են ավելի հետաքրքրաշարժ"[37][38][39][40]:

Սաունդթրեկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

OST Part 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահապանը. Միայնակ և Մեծ Աստվածը OST
ԺանրՓոփ, Քեյ փոփ, Ռեփ, Սաունդթրեկ
Տևողություն60 րոպե
ԼեզուԿորեերեն, անգլերեն
ԼեյբլCJ E&M, Hwa & Dam Pictures
# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «Stay With Me»  Չանյոլ (EXO), Փունչ 03:13
2. «Stay With Me» (Inst.)  03:13
06:26

OST Part 2[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «My Eyes» (내 눈에만 보여)10cm 02:37
2. «My Eyes» (Inst.)  02:37
05:14

OST Part 3[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «Hush»  Lasse Lindh 04:20
04:20

OST Part 4[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «Beautiful»  Քրաշ 3:48
2. «Beautiful» (Inst.)  3:48
7:36

OST Part 5[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «You Are So Beautiful» (이쁘다니까)Էդի Կիմ 03:16
2. «You Are So Beautiful» (Inst.)  03:16
06:32

OST Part 6[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «Who Are You»  Սամ Կիմ 04:16
2. «Who Are You» (Inst.)  04:16
08:32

OST Part 7[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «I Miss You»  Սոյու (Sistar) 02:50
2. «I Miss You» (Inst.)  02:50
05:40

OST Part 8[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «First Snow» (첫 눈)Ջունգ Ջուն Իլ 04:57
2. «First Snow» (Inst.)  04:57
09:54

OST Part 9[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «I Will Go to You Like the First Snow» (첫눈처럼 너에게 가겠다)Էյլի 03:50
2. «I Will Go to You Like the First Snow» (Inst.)  03:50
07:40

OST Part 10[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «Wish» (소원)Urban Zakapa 03:56
2. «Wish» (Inst.)  03:56
07:52

OST Part 11[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «And I'm here»  Կիմ Կյունգ Հի (April 2nd) 04:08
2. «Winter is coming»  Հան Սու Ջի 02:30
3. «Stuck in love»  Կիմ Կյունգ Հի (April 2nd) 02:39
09:17

OST Part 12[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «HEAVEN»  Րոյ Կիմ, Կիմ EZ (GGot Jam Project) 04:20
2. «HEAVEN» (Inst.)  04:20
08:40

OST Part 13[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «LOVE»  Mamamoo 02:58
2. «LOVE» (Inst.)  02:58
05:56

OST Part 14[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող (ներ) Տևողություն
1. «Round and Round»  Հեյզի և Հան Սու Ջի 03:22
2. «Round and Round» (Inst.)  03:22
06:44

Արտոնագրված երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը հիթ-շարքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ ալբոմի մասին Հորիզոնական

հիթ-շարքերում

Վաճառք
KOR
[53]
Goblin OST Pack
  • Թողարկվել է՝ 25 հունվարի 2017 թվական
  • Լեյբլ՝ CJ E&M
  • Ձևաչափներ՝ CD, digital download
1 19, 748+

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեռուստասերիալի 7-րդ և 8-րդ էպիզոդները պետք է ցուցադրվեյին 2015 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին, բայց հետաձգվել է SBS Entertainment Awards-ի և SBS Drama Awards-ի պատճառով։
  • Աղյուսակում կապույտ թվերը ցույց են տալիս ամենացածր վարկանիշը, իսկ կարմիր թվերը ամենաբարձր վարկանիշը։
Էպիզոդի # Ամսաթիվ AGB Nielsen

Ratings[54]

TNmS Ratings[55]
Համազգային Սեուլ
1
2 դեկտեմբերի 2016 թվական
6.322%
7.540%
6.7%
2
3 դեկտեմբերի 2016 թվական
7.904%
10.024%
8.1%
3
9 դեկտեմբերի 2016 թվական
12.471%
14.274%
12.0%
4
10 դեկտեմբերի 2016 թվական
11.373%
13.768%
12.7%
5
16 դեկտեմբերի 2016 թվական
11.507%
12.075%
14.0%
6
17 դեկտեմբերի 2016 թվական
11.618%
14.772%
13.0%
7
23 դեկտեմբերի 2016 թվական
12.297%
13.993%
13.5%
8
24 դեկտեմբերի 2016 թվական
12.344%
14.748%
11.6%
9
30 դեկտեմբերի 2016 թվական
12.933%
13.333%
14.6%
10
31 դեկտեմբերի 2016 թվական
12.702%
14.551%
13.3%
11
6 հունվարի 2017 թվական
13.894%
15.749%
14.8%
12
7 հունվարի 2017 թվական
13.712%
15.680%
14.6%
13
13 հունվարի 2017 թվական
14.254%
16.525%
15.3%
14
20 հունվարի 2017 թվական
16.043%
17.767%
16.3%
15
21 հունվարի 2017 թվական
16.917%
18.829%
17.7%
16
18.680%
20.986%
19.6%
Միջինը 12.811% 14.663% 13.7%
Հատուկ
14 հունվարի 2017 թվական
9.427%
11.786%
9.1%[56]
Հատուկ
3 հունվարի 2017 թվական
3.606%
5.050%
3.9%[57]
Հատուկ
4 հունվարի 2017 թվական
4.075%
5.582%
4.2%[57]
  • Այս դրաման ցուցադրվել է կաբելային վճարովի հեռուստաալիքով, որը ունենում է ավելի քիչ լսարան քան անվճար հեռուստաալիքոներ (KBS, SBS, MBC և EBS).
  • 15-րդ և 16-րդ էպիզոդները ցուցադրվել են նույն օրը՝ 2017 թվականի հունվարի 21-ին

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք Ծանոթագրություններ
2017 թվական 1st Korea Brand Awards Հատուկ մրցանակ Պահապան. Միայնակ և Մեծ Աստվածը Հաղթանակ [58]

Արտասահմանյան ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրյունեում, Հոնկոնգում, Ինդոնեզիայում և Սինգապուրում դրաման ցուցադրվել է Oh!K հեռուստաալիքով, ենթագրերով։ Պրեմիերան կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 3-ին, Հարավային Կորեայում ցուցադությունից 24 ժամ անց[59]։
  • Շրի Լանկայում, Բրունեյում, Մալազիայում և Մալդիվներում դրաման հասանելի է հեռարձակման Iflix հեռուստաալիքով ըստ պահանջարկի։ Իր նախնական թողարկման ընթացքում, դրամայի որոշ տեսարաններ հեռացվել են, Հարավային Կորեայում ցուցադրումից 24 ժամ անց անգլերեն ենթագրերով, 2016 թվականի դեկտեմբերի 3-ից մինչ 2017 թվականի հունվարի 22-ը[60][61][62][63]։
  • Ճապոնիայում, դրամայի ցուցադրումը սկսվել է 2017 թվականի մարտից Mnet Japan հեռուստաալիքով[64]։
  • Հեռուստասերիալը ըստ ցանկության հասանել է Viu-ոբվ Հոնկոնգում, Սինգապուրում, Ինդոնեզիայում և Մալազիայում, անգլերեն, չիներեն, ինդոնեզերեն և մալայերեն ենթագրերով։
  • Ասիայից դուրս, դրաման հասանելի է DramaFever և Viki կայքերում, ենթագրերով։
  • Թաիլանդում, դրամայի ցուցադրումը սկսվել է 2017 թվականին True4U հեռուստաալիքով[65]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.imdb.com/title/tt5994364/
  2. Guardian: The Lonely and Great God. tvN Drama via Youtube. 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. E., Maolen (2016 թ․ օգոստոսի 31). «tvN's 'Goblin' starring Gong Yoo, Kim Go-Eun begins test shooting». Yibada. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «[단독] 김고은, 공유의 여자 된다..김은숙 신작 주인공». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «January 21, 2017 Nationwide Cable Ratings». Nielsen Korea. «1st (tvN) 쓸쓸하고찬란하신도깨비<본> 18.680%»
  6. «Gong Yoo confirmed for 'Descendants of the Sun' writer's next project! | allkpop.com». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. by (2016 թ․ նոյեմբերի 29). «This 6-minute-long Goblin preview is everything!». Dramafever.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «공유, 김은숙 차기작 '도깨비' 출연 확정…11월 tvN 첫방송 [공식입장]». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. «[단독] 김고은, 공유의 여자 된다…김은숙 신작 주인공». 네이트뉴스 (կորեերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. «'도깨비' 이동욱, 저승사자→왕여 변신…비극적 운명 예고». 2017 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  11. «tvN 측 "육성재·유인나 '도깨비' 출연 확정"(공식입장)». 뉴스1. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  12. Kim, E. (2016 թ․ օգոստոսի 29). «Yook Sungjae And Yoo In Na To Join Gong Yoo And More In tvN Fantasy Drama». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. Charmaine. «Kim Min Jae to also cameo in Goblin!». Kpop Fighting!. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. K, J. (2016 թ․ սեպտեմբերի 26). «Kim So Hyun To Make Cameo In Gong Yoo And Kim Go Eun's Upcoming Drama». Soompi. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  15. «김소현 측 "'도깨비' 특별출연… 캐릭터 비중 높다" [공식입장]». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  16. «극구 부인하던 tvN ´도깨비´, 결국 ´태후´ 이응복 PD가 연출 - 일간스포츠». Isplus.live.joins.com. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  17. «'Descendants' writer, director team up for new fantasy piece». The Korea Herald. 2016 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  18. «'도깨비', 1·2회 90분 특별 편성». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  19. «'도깨비' 대본리딩 현장, 공유-김고은 케미 어땠나». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  20. «'도깨비' 공유, '찬란하神' 장군 눈빛...데뷔 첫 사극 연기 도전». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  21. Hong, C. (2016 թ․ հոկտեմբերի 7). «Gong Yoo Is The Prettiest 'Goblin' Ever In New Drama Stills». Soompi. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  22. «'도깨비' 공유, 우수에 찬 첫 촬영 포착…몽환적 분위기». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  23. «Overseas K-drama Filming Sends Goblin to Canada and Man to Man Heads to Hungary | A Koala's Playground». koalasplayground.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  24. «Le "Brad Pitt" de la Corée du Sud en tournage à Québec | David Rémillard | Cinéma». La Presse (կանադական ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  25. ICI.Radio-Canada.ca, Zone Arts -. «Tournage d'une méga série sud-coréenne à Québec». Radio-Canada.ca (կանադական ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  26. «[Oh!쎈 초점] '도깨비', '응사' '또 오해영' 넘었다..tvN 역대 3위 :: 네이버 TV연예» ((կոր.)). Entertain.naver.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. 기사입력2016.12.12 오후 2:45. «"내 기록은 내가 깨" 김은숙作 '도깨비' 화제성, '태후'보다 3주 빠르다 :: 네이버 TV연예» ((կոր.)). Entertain.naver.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «January 21, 2017 Nationwide Cable Ratings». Nielsen Korea. «1st (tvN) 쓸쓸하고찬란하신도깨비<본> 18.680%»
  29. «Fantasy drama "Guardian" enjoys unprecedented popularity». koreatimes (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  30. «2017년 1월3주차 드라마 출연자 순위» [January 3, 2017 Drama Performer Ranking]. Good Data Corporation. 2017 թ․ հունվարի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  31. Herald, The Korea (2017 թ․ հունվարի 24). «'Guardian' reigns TV chart, 'Infinite Challenge' soars to No. 2» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  32. The Jakarta Post (2016 թ․ դեկտեմբերի 30). «Korean drama ‘Goblin' styles sweeping fashion industry - Entertainment». The Jakarta Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  33. «Book sales jump as Guardian's popularity soars». Koreatimes.co.kr. 2016 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  34. «"'도깨비'X에일리 통했다" '첫눈처럼 너에게 가겠다' 가온차트 3관왕». Tvreport.co.kr. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  35. «'도깨비' 신드롬, OST로 이어진다..크러쉬 '뷰티풀' 차트 1위 석권 :: 네이버 TV연예» ((կոր.)). Entertain.naver.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. 기사입력2017.01.21 오전 7:18. «[美친차트] '도깨비' 끝없는 질주, 헤이즈X한수지 6개 차트 1위 :: 네이버 TV연예» ((կոր.)). Entertain.naver.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Fantasy drama "Guardian" enjoys unprecedented popularity». Koreatimes.co.kr. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  38. Herald, The Korea (2017 թ․ հունվարի 4). «'Guardian, ' popular but controversial» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  39. «Despite flaws, 'Guardian' reaches new heights in rating, themes». Yonhap News Agency (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  40. 윤고은 (2017 թ․ հունվարի 22). «[단독][도깨비 20.5%] VOD 흥행기록 깼다…중국 없이도 흑자③» [[Exclusive] [Guardian20.5%] VOD Breaks Records... China Market Excluded③]. 연합뉴스 (կորեերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  41. Cumulative sales for "Stay With Me":
  42. Cumulative sales "My Eyes":
  43. Cumulative sales for "Hush":
  44. Cumulative sales for "Beautiful":
  45. Cumulative sales for "You Are So Beautiful":
  46. Cumulative sales for "Who Are You":
  47. Cumulative sales for "I Miss You":
  48. Cumulative sales for "First Snow":
  49. Cumulative sales for "I Will Go to You Like the First Snow":
  50. Cumulative sales for "Wish":
  51. 51,0 51,1 51,2 51,3 51,4 Cumulative sales for "And I'm here", "Winter is coming", "Stuck in love", "HEAVEN" & "LOVE":
  52. Cumulative sales for "Round and Round":
  53. * «Goblin OST Pack». Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  54. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNMS Ratings (Korean). Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  56. «TNMS Ratings». TNMS Ratings (Korean). Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. 57,0 57,1 «TNMS Ratings». TNMS Ratings (Korean). Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «박보검·조정석·'도깨비', '2017 대한민국 퍼스트브랜드' 특별상». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  59. «KOREA'S HOTTEST NEW SERIES 'GOBLIN' TO PREMIERE ON OH!K». Turner. 2016 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  60. «iflix - Set a date with Goblin, starts this Saturday...». Facebook. 2016 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  61. «iflix - Is immortality a blessing or a curse? Find out...». Facebook. 2016 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  62. «Iflix Maldives - Is immortality a blessing or a curse?...». Facebook. 2016 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  63. Lainey. «#iflix: Wildly Popular New K-Drama, "Goblin" (도깨비), Now Available On iflix». Hype.my. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  64. «[단독]'도깨비', 내년 3월 일본 정식 방송 확정». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  65. «คอซีรี่ส์มีกรี๊ด!! ทรูโฟร์ยู ปล่อยHighlight 2017 ดันซีรี่ส์เกาหลี ลงสนาม». dara.truelife (Thai). 2016 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պահապան։ Միայնակ և Մեծ Աստվածը» հոդվածին։