Պահակ (թերթ, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պահակ (օրաթերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պահակ (այլ կիրառումներ)
Պահակ

Պահակ, կիսալեգալ ագիտացիոն օրաթերթ, ՌԿ(բ) կ Կովկասյան երկրային կոմիտեի օրգան։ Հրատարակվել է 1920 թվականին (23 համար, 1-ինը՝ հունվարի 1, 1920, 23-րդը՝ հունվարի 23, 1920), Թիֆլիսում։

Խմբագիր հրատարակիչներ՝ Դ․ Տեր-Սիմոնյան, Վ․ Երեմյան։ Հայ աշխատավորական զանգվածների շրջանում պրոպագանդել է Հոկտեմբերյան հեղափոխությունը, նրանց կոչ արել հետևել Ռուսաստանի բանվոր դասակարգի ու աշխատավոր գյուղացիության օրինակին և ազատագրության հույսերը կապել բոլշևիկների, խորհրդային Ռուսաստանի ու կարմիր բանակի հետ։ «Հայաստանի դաշնակցական կառավարությունը և հայ աշխատավորությունը», «Դաշնակցությունը «դժգոհ» է Գերագույն խորհրդից», «Ովքե՜ր են մենշևիկները», «Բթամտություն թե քծնանք» և այլ հոդվածներում թերթն ագրեսիվորեն դեմ է արտահայտվել դաշնակցության քաղաքականությունը։

Տպագրվել են Մաքսիմ Գորկու, Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները, գրախոսականներ Ալեքսանդր Բլոկի և Ալեքսանդր Գերցենի գործերի մասին։

Ունեցել է «Խորհրդային Ռուսաստանում», «Քաղաքացիական պատերազմ», «Մամուլ», «Բանվորական կյանք» կայուն խորագրերը։ Աշխատակցել են Սեյրին (Ա․ Գուլոյան), Հ․ Ազիզյանը, Ս․ Խանոյանը, Շ․ Ամիրխանյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 96