Փաք Սո Դամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պակ Սո Դամից)
Փաք Սո Դամ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 8, 1991(1991-09-08) (32 տարեկան)
Ծննդավայր՝Սեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 6476224
artistcompany.co.kr/portfolio-item/park-so-dam/

Փաք Սո Դամ (կորեերեն՝ 박소담, սեպտեմբերի 8, 1991(1991-09-08), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։

«Կապույտ վիշապի» (2016) մրցանակակիր, «Լավագույն կանացի դեր երկրորդ պլանում» անվանակարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 8-ին Հարավային Կորեայում[1]։

Ավագ դպրոցում սովորելու տարիներին նայել է «Բրիոլին» երաժշտական ներկայացումը։ Դրանից հետո որոշել է դառնալ դերասանուհի։ Սկզբում ծնողները դեմ էին նրա որոշմանը, սակայն ընդունեցին նրա ընտրությունը[2][3][4]:

Իր կուռքը համարում է հարավկորեացի դերասանուհի Քիմ Հե Սուին[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին քայլերն արել է 2004 թվականին «Ուրվականների տերը» ֆիլմում[1]։

2014 թվականին ավարտել է Կորեայի արվեստի ազգային համալսարանը[4][5]։

2015 թվականին նկարահանվել է «Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները» առեղծվածային ֆիլմում։ Այդ դերի համար նա ստացել է Busan Film Critics Awards մրցանակը «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում և «Cine21» մրցանակը «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում։ «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում «Կապույտ վիշապ» և «Մեծ զանգ» մրցանակների հավակնորդների թվում էր։ 2015 թվականին նկարահանվել է «Սև քահանաներ» առեղծվածային ֆիմում, խաղալով Յոն Սինի դերը։ Այս դերի համար ստացավ մի շարք մրցանակներ և անվանակարգեր. Ասիայի կինոփառատոնի անվանակարգում «Լավագույն կանացի դեր երկորդ պլանում» մրցանակը, «Կապույտ վիշապ» մրցանակաբաշխությունում «Լավագույն կանացի դեր երկրորդ պլանում» անվանակարգում, Buil Film Awards մրցանակաբաշխության «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում, «KOFRA Film Awards» մրցանակաբաշխության «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում։ 2019 թվականին նկարահանվել է «Մակաբույծներ» կատակերգա-դրամատիկական ֆիլմում։ Այս դերի համար ստացել է «Կապույտ վիշապ» մրցանակաբաշխության «Լավագույն կանացի դեր երկրորդ պլանում» անվանակարգի մրցանակը[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 Ուրվականների տերը Shin angyo onshi Մարի
2013 Moshi Monsters: The Movie Պոպպետ (ձայն)
2014 Մեկը մյուսի հետևից Ildaeil Սուրճ առաքող աղջիկ
2014 Օրիորդ Պենդոկ Madam ppang-deok Ջուն Իի ընկերուհին
2014 Անխուսափելիություն Inevitable Մի Յոն Լի
2015 Seol-haeng noon-gil-eul geod-da Մարիա
2015 Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները Gyeongseonghakyoo: Sarajin sonyeodeul Yeon-duk
2015 Վետերան Beterang
2015 Սադո Sado Օրիորդ Մուն
2015 Okutopasu Սիլվեոն
2015 Քանի որ սա առաջին անգամն է Because It's the First Time Հան Սուն Ի
2015 Սև քահանաներ Geomeun sajedeul Յոն Սին
2016 The Vampire Lives in Our Next Door
2016 Մտքի լաբիրինթոսները Byutipul Maindeu Խե Ջին Սոն
2016 Պետական ներկայացուցիչ 2 Take Off 2 Լի Ջի Հե
2016 Մոխրոտը և չորս արքայազները Cinderellawa Ne Myungui Gisa Ին խա Վոն
2018 Shimajiro and the Rainbow Oasis Դանա Պե
2018 Անհաջողակը The Underdog Bamyi (ձայն)
2018 Joh-eun-nal
2019 ֆուկուոկա Fukuoka
2019 Մակաբույծներ Gisaengchung Կի Ջոն
2019 Wooparoo Adventure Կյոն Չան
2019 Bakugan: Battle Force Պակ Խյոն Ջուն

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[6]
Պարգևատրում Տարեթիվ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
Կապույտ վիշապ 2015 Լավագույն նոր դերասանուհի Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները Առաջադրված
Busan Film Critics Awards 2015 Լավագույն նոր դերասանուհի Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները Հաղթանակ
Cine21 2015 Լավագույն նոր դերասանուհի Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները,

Սև քահանաներ

Հաղթանակ
Մեծ զանգ 2015 Լավագույն նոր դերասանուհի Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները Առաջադրված
Korean Film Actor’s Association Awards 2015 Սև քահանաներ Հաղթանակ
Women in Film Korea Festival 2015 Լավագույն նոր դերասանուհի Սև քահանաներ Հաղթանակ
Ասիական կինոմրցանակ 2016 Լավագույն կանացի դեր երկորդ պլանում Սև քահանաներ Առաջադրված
Կապույտ վիշապ 2016 Լավագույն կանացի դեր երկորդ պլանում Սև քահանաներ Հաղթանակ
Buil Film Awards 2016 Լավագույն կանացի դեր երկորդ պլանում Սև քահանաներ Հաղթանակ
Լավագույն նոր դերասանուհի Սև քահանաներ Առաջադրված
Chunsa Film Art Awards 2016 Լավագույն նոր դերասանուհի Սև քահանաներ Հաղթանակ
KOFRA Film Awards 2016 Լավագույն նոր դերասանուհի Սև քահանաներ Հաղթանակ
Max Movie Awards 2016 Լավագույն նոր դերասանուհի Սև քահանաներ Հաղթանակ
Հաղթանակ
Լավագույն կանացի դեր երկորդ պլանում Սև քահանաներ Առաջադրված
Կապույտ վիշապ 2019 Լավագույն կանացի դեր երկորդ պլանում Մակաբույծներ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «IMDb. So-dam Park».
  2. 2,0 2,1 «'The Silenced' actress Park So-Dam was rejected in 17 auditions?».
  3. «Starlet Hopes to Make a Splash».
  4. 4,0 4,1 «Park So-dam's looks? Not even plastic surgery can create it».
  5. «After Film Successes, Park So-dam Gets Back to Basics with Stage Role».
  6. «So-dam Park. Awards».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաք Սո Դամ» հոդվածին։