Պակ Հոն Յոն
| Պակ Հոն Յոն | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 28, 1900 |
| Ծննդավայր | Yesan-gun, Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա |
| Մահացել է | դեկտեմբերի 18, 1955 (55 տարեկան) կամ դեկտեմբերի 15, 1956 (56 տարեկան) |
| Մահվան վայր | Փհենյան, ԿԺԴՀ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | աթեիզմ |
| Կրթություն | Միջազգային լենինյան դպրոց և Կյունգի ավագ դպրոց |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, գրող և հետախույզ |
| Կուսակցություն | Կորեայի աշխատավորների կուսակցություն, ԽՄԿԿ և Կորեայի կոմունիստական կուսակցություն |
Պակ Հոն Յոն (կոր.՝ 박헌영, 朴憲永, մայիսի 28, 1900, Yesan-gun, Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա - դեկտեմբերի 18, 1955 կամ դեկտեմբերի 15, 1956, Փհենյան, ԿԺԴՀ), կորեացի հեղափոխական, Հարավային Կորեայի Աշխատանքային կուսակցության ղեկավար, ԿԺԴՀ արտաքին գործերի առաջին նախարար։ 1955 թվականին ԿԺԴՀ-ում կուսակցական զտման ժամանակ մահապատժի է ենթարկվել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական կոմիտեի քարտուղար Ա. Ժդանովի համար կազմված տեղեկանքում ասվում է, որ Պակ Հոն Յոնը ծնվել է 1901 թվականին, կորեական գյուղական ընտանիքում[1]։ 1919 թվականին ավարտել է Սեուլի միջնակարգ և ավագ դպրոցները։ Մասնակցել է «Մարտի մեկի շարժմանը»[1]։ 1920 թվականին արտագաղթել է Շանհայ։ Այնտեղ նա ստեղծել է սոցիալիզմի ուսումնասիրության խումբ[1]։
1921 թվականին ընդունվել է Կորեայի խորհրդային կուսակցություն («Իրկուտսկի խումբ»), եղել է Կորեայի կոմունիստական կուսակցության երիտասարդության միության կենտրոնական բյուրոյի պատասխանատու քարտուղարը։ 1922 թվականին Սինյջույում ձերբակալվել է և բանտարկվել է մինչև 1924 թվականը։
Ազատ արձակվելուց հետո դարձել է «Խվայոխվեի» առաջնորդներից մեկը։ 1925 թվականի ապրիլին կորեական կոմերիտմիության առաջին համագումարի ժամանակ ընտրվել է դրա գլխավոր քարտուղար։ 1925 թվականի նոյեմբերին ձերբակալվել է, բանտում մնացել է մինչև 1927 թվականը։
1928 թվականի կնոջ հետ արտագաղթել է ԽՍՀՄ։ 1928 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[1]։ Այստեղ 1928-ից 1930 թվականներին սովորել է Լենինի միջազգային դպրոցում։ 1931 թվականին աշխատել է կոմունիստական ինտերնացիոնալ գործադիր կոմիտեի արևելյան քարտուղարությունում[1]։ 1932 թվականին ուղարկվել է Շանհայ` Կորեայի կոմունիստական կուսակցության վերականգնման համար[1]։ 1938 թվականին ձերբակալվել է[1]։ Ազատ արձակվելուց հետո ստեղծել է «Կյոնսոն» կոմունիստական խումբը։ 1941 թվականին աշխատել է Կվանգջուի գործարանում։
1945 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Կորեայի կոմունիստական կուսակցության ստեղծման գործում և դարձել է դրա գլխավոր քարտուղարը։ 1948 թվականին գտնվել է Հարավային Կորեայում, եղել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարը։
1955 թվականին Պակ Հոն Յոնը ձերբակալվել է ԿԺԴՀ-ի անվտանգության աշխատակիցների կողմից, մեղադրվել է դավադրության և լրտեսության մեջ ի օգուտ ԱՄՆ-ի և գնդակահարվել է։ Պակ Հոն Յոնի մահապատիժը կուսակցական զտման մաս էր, որի ընթացքում «Կիմ Իր Սենի խումբը» հեռացնում էր քաղաքական ապագա մրցակիցներին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ВКП (б), Коминтерн и Корея. 1918—1941 / Федеральное арх. агентство, Российский гос. арх. социально-политической истории, Фонд японских историков; сост. Ж. Г. Адибекова, Л. А. Роговая; Отв. ред.: проф. Харуки Вада (Япония), д-р ист. наук К. К. Шириня (Россия). — М.: РОССПЭН, 2007. — 814 с. — ISBN 978-5-8243-0892-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Հոն Յոն» հոդվածին։ |
- Մայիսի 28 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1955 մահեր
- Դեկտեմբերի 15 մահեր
- 1956 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Կորեացի գրողներ
- Հարավային Կորեայի քաղաքական գործիչներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Մահապատժի ենթարկված անձինք
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- Արտաքին գործերի նախարարներ
- Հարավկորեացի լրագրողներ