Պակիստանի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պակիստանի տնտեսություն
Վիճակագրություն
ՀՆԱ304 951 818 494,07 $[1]
ՀՆԱ-ի աճ4,7 ± 0,1 տոկոս[2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով1547 $[3]
Գնաճ (ՍԳԻ)3,2 ± 0,1 տոկոս[4]

Պակիստան, գնողունակության համարժեքությամբ 23-րդ երկիրը (2019 թվական)։ 2019 թվականին ՀՆԱ-ի ծավալով Պակիստանը զբաղեցրել է 42-րդ տեղը։ Պակիստանի անվանական ՀՆԱ-ն կազմել է 284 մլրդ դոլար (2019 թվականի ԱՄՀ-ի տվյալներով)։ ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության՝ 1,2 տրլն դոլար է (2020 թվականի ԱՄՀ-ի տվյալներով)։

Պակիստանը ագրարային-արդյունաբերական զարգացող երկիր է, որը այն 11 երկրների թվում է, որոնք 21-րդ դարում ԲՐԻԿՍ-ի երկրների հետ ունեցել են ամենամեծ ներուժն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը դառնալու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Պակիստանի տարածքը ձևավորվել է 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո՝ տնտեսական ցուցանիշներով անհավասար երկու տարածքներից՝ արևմտյան և արևելյան։ Այդ տարածքներն ունեցել են տնտեսության տիպիկ գյուղատնտեսական կացութաձև։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Պակիստանի արևմտյան մասը՝ Փանջաբը, Բրիտանական գաղութի «շտեմարան» էր՝ լինելով ցորենի և բամբակի խոշոր արտահանող։ Դրա շնորհիվ այս տարածքի գյուղերը համեմատաբար ավելի զարգացած են եղել։ Բացի այդ՝ Արևմտյան Պակիստանում տեղակայված են եղել ոռոգման ջրանցքների և ամբարտակների ճյուղավորված համակարգեր։ Ոռոգման ջրանցքների տեղակայման հիմնական շրջանները Փանջաբն ու Սինդան են եղել։ Ունեցել է նավահանգիստ՝ Կարաչին։

Արևելյան մասը՝ Բենգալիան, ջութի առաջատար արտահանողն էր։ Սակայն նավահանգստային ենթակառուցվածքների զարգացումը չափազանց թույլ է եղել, ուստի արտաքին առևտուրն իրականացվել է Կալկաթայի միջոցով։

1947 թվականից հետո տարածքների բաժանման ժամանակ Պակիստանի տնտեսությունը լրջորեն տուժել է փախստականների, առաջին հերթին՝ գործարարների հոսքի պատճառով։ Տեղական մուսուլման վաճառականները չեն կարողացել լիարժեք փոխարինել հեռացած բարձր որակավորում ունեցող ներգաղթյալներին։ Մասնագետների արտահոսքից ամենաշատը տուժել է արդյունաբերությունը։ Բայց վերաբնակեցման գործընթացները ազդել են նաև ագրարային հատվածի վրա[5][6]։ Ինդոսի հովտում ապրող բազմաթիվ հողատերեր լքել են Սինդը և Փանջաբը։

Անկախության առաջին տարիներին տարածքների բաժանումից հետո հիմնական խնդիրները փախստականների վերաբնակեցումն ու Հնդկաստանի հետ տարածքային հարաբերությունների կարգավորումն է եղել։ Ավելի ուշ երկրի կառավարությունը կարողացել է զբաղվել տնտեսական հարցերի լուծմամբ։ 1950-1951 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ հումքի համաշխարհային գների կտրուկ աճը թույլ է տվել կուտակել արժութային պահուստներ, որոնք ուղղված էին արդյունաբերական սարքավորումների գնմանը։ Սա թույլ է տվել ակտիվորեն զարգացնել բամբակի արտադրությունը Արևմտյան Պակիստանում։ Արևելյան Պակիստանում ջութի արտադրությունն է զարգացել։

1971 թվականին Արևելյան նահանգի բաժանումից հետո Պակիստանը կորցրել է իր արդյունաբերական արտադրանքի իրացման կարևորագույն շուկան։ Դա երկրի իշխանություններին ստիպել է զբաղվել պակիստանյան ապրանքների՝ բամբակի և բրնձի իրացման արտաքին շուկաների որոնմամբ։

Զուլֆիկար Ալի Բհուտոյի իշխանության օրոք 1971 թվականին ազգայնացվել են խոշոր ձեռնարկություններ, կյանքի ապահովագրության ընկերություններ, նավագնացային ընկերություններ և նավթամթերքի առևտուրը։ Բհուտոն իրականացրել է նաև ագրարային կրճատված բարեփոխումներ, որի համաձայն 400 հազար հա հողեր 1976 թվականին բաշխվել է 67 հազար գյուղացիական տնտեսությունների շրջանում։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունը մնում է Պակիստանի տնտեսության գլխավոր ճյուղը։ Ամենակարևոր մշակաբույսերը հանդիսացել են ցորենը, շաքարեղեգը, բամբակը և բրինձը, որոնք համատեղ կազմել են արտահանվող մշակաբույսերի ավելի քան 75%-ը։ Պակիստանի պարենային խոշորագույն մշակաբույսը հացահատիկն է։ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2017 թվականին Պակիստանն արտադրել է 26 674 000 տոննա հացահատիկ, ավելին, քան Աֆրիկան և գրեթե այնքան, որքան ամբողջ Հարավային Ամերիկան[7][8][9]։

Երկրիը հանդիսանում է Ասիայում ուղտերի խոշորագույն շուկան, իր ծավալներով ծիրանի ու հալած յուղի ամենամեծ երկրորդ շուկան, բամբակի, սոխի և կաթի երրորդ ամենամեծ շուկան։

Գյուղատնտեսության տնտեսական նշանակությանը անկախության ձեքբերմամբ ժամանակի ընթացքում փոքրացել է, երբ դրա բաժինը ՀՆԱ-ում կազմել է շուրջ 53%։ Իշխանությունը 1993 թվականին սակավ բերքից հետո ներկայացրել է գյուղատնտեսությանը օգնության քաղաքականություն, որը ներառել է ֆերմերների արտադրանքի բարձր գներ և գյուղատնտեսական վարկերի հասանելիության ընդլայնում։ 1993 թվականից մինչև 1997 թվականները գյուղատնտեսական հատվածում իրական աճը միջինում կազմել է 5,7%, բայց այդ ժամանակից ի վեր իջել է մոտավորապես մինչև 4%-ի։ Գյուղատնտեսական ռեֆորմները, ներառյալ նաև հացահատիկի արտադրության և բուսայուղերի մշակաբույսերի ծավալների ընդլայնումը, գլխավոր դեր են խաղացել կառավարության տնտեսական ռեֆորմների փաթեթում[10]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Բելուջիստանում բացվել են բնական գազի առաջին հանքավայրերը, բայց հետո դրանցից գտել են նաև Սինդում և Փանջաբում։ Հայտնաբերվել է նավթի 7 հանքավայր։ Նավթի պաշարները գնահատվել են 300 մլն բարել։ Այլ օգտակար հանածոներից արդյունահանվում են ածուխ, քրոմի հանքաքար, մարմար, կերակրի աղ, կրաքար, ուրան, բարիտ, ծծումբ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր[11][12]։

Արտադրական արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պակիստանի արտադրական արդյունաբերության առավել զարգացած ճյուղը տեքստիլն է, որն օգտագործում է ներքին հումք։ 1980 թվականին ԽՍՀՄ-ի օգնությամբ կառուցվել է Կարաչիի մոտ գտնվող մետալուրգիական կոմբինատը։ Կան նավթավերամշակման գործարաններ։ Զարգացած է մանր արտադրությունը՝ սպորտային ապրանքների և դեղագործական արդյունաբերությունը[13]։

Ավտոմոբիլային արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի ապրիլին Պակիստանն սկսել է արտադրել սեփական արտադրության REVO մեքենան։ Գոյություն ունի նաև Կամազ մեքենաների հավաքման գործարան Կարաչիում։

Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պակիստանի էներգետիկան հիմնված է հիմնականում հիդրոէլեկտրոկայանների վրա, բայց գոյություն ունեն նաև ջերմային կայաններ։ 2003 թվականին Պակիստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 76,92 միլիարդ կվտ։ Պայմանական համարժեքը մեծ չի եղել և կազմել է մեկ շնչի հաշվով շուրջ 254 կգ պայմանական վառելիք[14][15]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ընդհանուր՝ 151 (2013)
    • ամուր ծածկով՝ 108 (2017)
    • առանց կոշտ ծածկի՝ 43 (2013)

Երկաթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ընդհանուր՝ 11 881 կմ (2019)
    • լայն երկաթուղագծով՝ 11 489 կմ
    • նեղ երկաթուղագծով՝ 389 կմ

Ծովային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ջրատարողությունը՝ 343,630 գրտ/570,518 դեդվեյթ
  • ընդհանուր՝ 14 նավ, այդ թվում՝
    • 10 բեռնամբարձիչ
    • 4 լցանավեր

Բնակչության եկամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի համար նվազագույն աշխատավարձը կազմել է ամսական 15 000 ռուփի, որը կազմում է $142:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  2. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  3. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  4. http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
  5. [1] Արխիվացված 4 Մարտ 2013 Wayback Machine
  6. [2] Արխիվացված 13 Նոյեմբեր 2010 Wayback Machine
  7. «wheat production». fao.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  8. «Pakistan Grain and Feed Update». gain.fas.usda.gov. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  9. «Pakistan cuts pesticide use dramatically». fao.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. «Water shortages in Pakistan: An impending economic crisis – The Independent.in».
  11. Chin (2012 թ․ մայիսի 24). «World's Leading Surgical Instruments Producers». TradeFord.
  12. Khan, Mubarak Zeb (2016 թ․ օգոստոսի 22). «Pakistan's shadow surgical instruments' sector». DAWN News. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  13. «Manufacturing sector grows by 5.2 percent». Associated Press Of Pakistan. 2014 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին.
  14. Shahbaz, Muhammad and Feridun, Mete (2012) Electricity consumption and economic growth empirical evidence from Pakistan. Quality & Quantity, 46 (5). pp. 1583–1599. ISSN 0033-5177 (print), 1573–7845 (Online) (doi:10.1007/s11135-011-9468-3)
  15. «CIA Worldbook». CIA. 2012 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.