Պալենսիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պալենսիայի համալսարան
ՏեսակStudium Generale?
Հիմնադրված է13-րդ դար
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՏեղագրությունՊալենսիա

Պալենսիայի համալսարան (իսպ.՝ Universidad de Palencia), Իսպանիայի առաջին համալսարանն է: Հիմնադրվել է Ալֆոնսո VIII-ի կողմից եպիսկոպոս Տեյո Տեյես դե Մենեսեսի խնդրանքով: Այս համալսարանի մոդելի հիման վրա է ստեղծվել Սալամանկայի համալսարանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է մոտ 1212 թվականին Լաս Նավաս դը Տոլոսայի ճակատամարտում հաղթանակից հետո (հիմնադրման համար հիշատակվում է նաև 1208 թվականը), և արքան կոչ է արել Ֆրանսիայից և Իտալիայից արվեստի և գիտության տարբեր մասնագետների ներգրավել համալսարանում՝ պահպանելով բարձր աշխատավարձ:

Դոմինիկյան միաբանության հիմնադիր սուրբ Դոմինիկը Պալենսիայի համալսարանը համարել է իր մայր բուհը[1]:

Պալենսիայում ուսումնառությունը սկսեց ծաղկել: Աչքի ընկնող նշանավոր անձանցից էին Սուրբ Խուլիան դե Կուենկան, Սուրբ Դոմինիկը, Սուրբ Պիտեր Գոնզալես Թելմոն. կիրառվում էր «En Palencia armas y ciencia» (Զենք և գիտություն Պալենսիայում) ասույթը:

1214 թվականին՝ համալսարանի հիմնադրի մահից հետո, Հենրի I-ի իշխանության թուլացումը և նրա մրցակցի զարգացմամբ Սալամանկան պատճառ հանդիսացավ Պալենսիայի անկման համար, քանի որ շատ դասախոսներ և ուսանողներ տեղափոխվեցին Սալամանկա:

1243 թվականին արքեպիսկոպոս Ռոդրիգոն արձանագրում է, որ չնայած անհանդուրժողական իրադարձություններին, ուսումնառությունը շարունակվում էր Պալենսիայում, և պապական դեսպան Խուան դե Աբևիլը Վալյադոլիդի խորհրդում 1228 թվականին ձգտում էր վերականգնել այն: Եպիսկոպոս Ֆերնանդոն Ուրբանոս IV-ից (1263 թ. մայիսի 14-ին) ստացել էր պապական կոնդակը, որով Պալենսիայի համալսարանի դասախոսներին և ուսանողներին շնորհվում էին Փարիզի համալսարանի բոլոր արտոնությունները:

Սակայն ֆինանսական սղության պատճառով, ինչպես նաև Սալամանկայի համալսարանի բարգավաճմամբ պայմանավորված, Պալենսիայի համալսարանի վերածնունդն անհնար դարձավ, և այն փակվեց 13-րդ դարի վերջում, հավանաբար 1264 թվականին, և այդ ժամանակ համալսարանը տեղափոխվեց Վալյադոլիդ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]