Պալացցո Կորսինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալացցո Կորսինի
Երկիր` Իտալիա[1]
Ճարտարապետ`Ֆերնինանդո Ֆուգա
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Կորսինի Հին Հռոմի Բարոկկո ոճով կառուցված պալատ։ Կառուցվել է 1730-1740 թվականներին Կորսինի ընտանիքի համար, XV դարում ստեղծված ամառանոցի հիմքի վրա, որը պատկանում էր Ռիարիո ընտանիքին։ Պալատը գտնվում է Հռոմի Տռաստեվեռե մարզում, Ֆառնեզին ամառանոցի մոտ։ 1659-1689 թվականներին պալատում ապրում էր նախկին Շվեդիայի թագուհին, ով հեռանալով գահից բնակություն է հաստատում այդ պալատում։ Նրա հովանավորության ներքո պալատը դարձավ հռոմեական Արկադիական ակադեմիայի հանդիպումների վայր։ Հռոմի Նապոլեոնյան բռնազավթման ժամանակ պալատում բնակություն է հաստատել Ժոզեֆ Բոնապարտը։ Ներկայումս Պալացցո Կորսինի պալատում կան մի քանի առանձին Դեյ Լինչի ազգային ակադեմիաներ և Կորսինիի պատկերասրահ։ Պարտեզը, որը գտնվում է Յանիկուլ բլուրի վրա, պատկանում է Հռոմի բուսաբանական այգուն։ Բացի դրանից պալատը միակը չէ Իտալիայում։ Կան մի շարք պալատներ, որոնք պատկանում են ֆլորենցիական ընտանիքին։ Այս հռոմեական պալատը կոչում են Palazzo Corsini Lungarno այն օրվանից երբ ընտանիքի անդամներից մեկը ստանձնեց պապական աթոռը։ Մի այլ Պալացցո Կորսինի անվանմամբ պալատ կա Ֆլորենցիայում գտնվող Արնո գետի ափին։

Կորսինի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին արվեստի ազգային պատկերասրահ, հայտնի գեղարվեստական թանգարան, զբաղեցնում է Պալացցո Կորսինիի երկրորդ հարկը։ Պատկերասրահի հին արվեստի հավաքածուն (կտավների ճնշող մեծամասնությունը հանձնվել են 1000 թվականից հետո) գտնվում է հռոմեական տարբեր մասնաշենքերում։ Պալացցո Բարբերինի, Բորգեզե պատկերասրահ և Պալացցո Կորսինի։ Կորսինի պատկերասրահի հիմնական ցուցանմուշների մեծամասնությունը որպես նվեր փոխանցվել է Կորսինի ընտանիքի կողմից։ Ի սկզբանե ցուցանմուշները հավաքվել էին XVII դարի մոլի կոլեկցիոներների կողմից, կարդինալ Ների Մարիա Կորսինիի։ Հավաքածուն ընդլայնվել է նաև ընտանիքի մյուս անդամների, պապ Կլիմենտ XII -ի և նրա եղբորորդու կողմից։ 1883 թվականին պալատը ամբողջովին փողանցվել է պետությանը, այսպիսով Կորսինիի կոլեկցիաները վերադարձվեցին իրենց նախկին տեղը։ Կոլեկցիայի մեջ կային վերածննդի դարաշրջանից մինչև XVIII դարը նկարված կտավներ։ Ներկայացված էին ոչ միայն պատմական և կրոնական այլ նաև բնանկարչային և ժանրային կտավներ։Կորսինիի պատկերասրահի կտավների հեղինակներն են Ֆրա Բեատո Անժելիկոն, Յակաբո Բասանոն, Կարրաչչին, Կարավադջոն, Վան Դեյկան, Ֆրանչեսկո Ֆրանչին, Ջենտիլեսկին, Ջորդանոն, Գվերչինոն, Անգելիկի Կաուֆման, Լանֆրանկոն, Կարլո մարատտին, Մուրիլյոն, Մատտիա Պրետին, Գվիդո Ռենին և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Կորսինի» հոդվածին։