Պալարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պալարիս (Palmares), փախստական նեգրստրուկների պետություն Բրազիլիայի հյուսիս-արևելքում, Պերնամբուկու կապիտանության արմավենու (palmae, այստեղից էլ անունը) անտառներում՝ 1630-1697 թվականներին։

Նեգրերը, որոնք ենթարկվում էին դաժան շահագործման, փախչում էին անտառները. հիմում ամրացված ավաններ՝ կիլոմբուս։ 1630-ական թվականներին մի քանի կիլոմբուս միավորվել են պարզունակ ֆեոդ, (տոհմացեղային կազմակերպության տարրերով) պետության մեջ։

Պետության գլուխ կանգնած էին ցմահ ընտրվող առաջնորդը և ավագների խորհուրդը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալարիսի բնակչությունը (20 000 մարդ) զբաղվում էր հողագործությամբ, արհեստներով, հնդկացիների հետ կատարում փոխանակային առետուր։ Պայքարել է պորտուգալացիների և հոլանդացիների գաղութարարների դեմ՝ պաշտպանելով իր անկախությունը։

1694 թվականին տեղի է ունեցել մեծ ճակատամարտ, որի ժամանակ զոհվել է Պալարիսի բնակիչների մեծ մասը։

1696-1697 թվականներին գաղութարարները ավերել են Պալարիսի վերջին ամրությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 85 CC-BY-SA-icon-80x15.png