Պալարաբակտերիաներ
Պալարաբակտերիաներ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Rhizobium | ||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||
Պրոտոբակտերիաներ | ||
|
Պալարաբակտերիաներ Rhizobium ցեղի բակտերիաներ, որոնք ընդունակ են կապել անօրգանական նյութեր, մթնոլորտային ազոտ, արտադրել ազոտ պարունակող օրգանական միացություններ։ Պալարաբակտերիաները ապրում են հատիկաընդեղենային մշակաբույսերի արմատների վրա, առաջացնում են պալարներ և բույսի հետ սիմբիոզի պայմաններում ֆիքսում մթնոլորտային ազոտը։
Կարևոր դեր են կատարում հողն ազոտով հարստացնելու գործում (ընդավորների 1 հա ցանքսում պալարաբակտերիաները տարեկան յուրացնում են ավելի քան 100 կգ մթնոլորտային ազոտ)։ Պալարաբակտերիաները շարժուն են, գրամբացասական, աերոբ, 0,5–0,9X1,2– 3,0 մկմ չափերով։ Պալարներում պալարաբակտերիաները աճում են և վերածվում մոլեկուլային ազոտն ավելի ինտենսիվորեն կապող հաստ, ճյուղավորված ձևերի՝ բակտերոիդների։ Պալարաբակտերիաները յուրացնում են նաև ամոնիումի աղերը, նիտրատները, ամինաթթուները ևն։ Կան միայն մեկ կամ մի քանի տեսակ ընդավորների մոտ պալարներ առաջացնող պալարաբակտերիաներ։ Պալարների քայքայումից հետո կարող են հողում ապրել որպես սապրոֆիտներ։ Ընդավորների լավ աճման համար սերմերը վարակում են պալարաբակտերիաներով։ Հողը պալարաբակտերիաներով հարստացնելու նպատակով օգտագործում են բակտերիային պարարտանյութ (նիտրագին)։
Հայաստանի ԳԱ մանրէաբանության ինստիտուտում ուսումնասիրվում են պալարաբակտերիաների և ընդավոր բույսերի արմատային հյուսվածքների համատեղ աճը, փոխազդեցությունները, ստացված են բարձր արդյունավետությամբ օժտված նոր պալարաբակտերիաներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 81)։ ![]() |