Պալատ Պուտինի համար: Ամենամեծ կաշառքի պատմությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը
ռուս.՝ Дворец для Путина
Putin palace courtyard.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրվավերագրական ֆիլմ-հետաքննություն
ԹեմաPutin's Palace? և Վլադիմիր Պուտին
Թվական2021
Պրեմիերա2021 թվականի հունվարի 19
Լեզուռուսերեն (անգլերեն ենթավերնագրեր)
ՌեժիսորԱլեքսեյ Նավալնի
Սցենարի հեղինակԱլեքսեյ Նավալնի,
Մարիա Պևշիխ,
Գեորգի Ալբուրով
ԴերակատարներԱլեքսեյ Նավալնի և Georgiy Alburov?
ԵրաժշտությունՌաֆաել Կրուկս,
Անտոնիո Վիվալդի և ուրիշեր
Կարդում ենԱլեքսեյ Նավալնի
Պատմվածքի վայրԱրևելյան Գերմանիա և Ռուսաստան
Նկարահանման վայրԿիրխցարտեն, Դրեզդեն[1] և Cape Idokopas?[1]
ԿինոընկերությունԿոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ
Տևողություն1:52:51
IMDbID 13875460
Պաշտոնական կայքէջ
A Palace for Putin. The Story of the Biggest Bribe Վիքիպահեստում
Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg
Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը

Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը (ռուս.՝ Дворец для Путина. История самой большой взятки) կամ պարզապես Պալատ Պուտինի համար, ռուսական վավերագրական ֆիլմ-հետաքննություն Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմից։

Ֆիլմը պատմում է կոռուպցիոն սխեմայի մասին, որը ըստ հետաքննության հեղինակների՝ ղեկավարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ֆիլմի մեծ մասը նվիրվում է «Պուտինի պալատին»՝ Սև ծովի ափին գտնվող առանձնատուն, որը ինչպես պնդվում է՝ պատկանում է Վլադիմիր Պուտինին վստահելի անձանց միջոցով։ Պալատական ​​համալիրի տարածքը 68 հեկտար է, այն դեպքում երբ 7000 հեկտար տարածք պալատի շուրջ համարվում է փակ, գտնվելով ԱԴԾ իրավասության ներքո։ Պալատական ​​համալիրի շինարարության արժեքը ԿԴՊՀ-ը գնահատել է 100 մլրդ ռուբլի (1.1 մլրդ եվրո, 700 մլրդ դրամ)։

Ֆիլմ-հետաքննությունը հրապարակվել է YouTube վիդեոհոսթինգում 2021 թվականի հունվարի 19-ին, Գերմանիայում թունավորումից բուժվող Ալեքսեյ Նավալնու Ռուսաստան վերադառնալուց հետո։ Առաջին 24 ժամվա ընթացքում ֆիլմը հավաքել է 20 միլիոն դիտում[2], դառնալով հունվարի 19-ին YouTube-ում ամենադիտված տեսահոլովակը[3] և 26 երկրներում հայտնվեց YouTube-ի միտումների տասնյակում, որոնցից 10-ում զբաղեցրեց առաջին տեղը[4]։ 2021 թվականի հունվարի 28-ին ֆիլմը հավաքեց 100 մլն դիտում[5], իսկ 2021 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ ֆիլմը հավաքել է ավելի քան 105 մլն դիտում, 4.4 մլն լայք, 188 հազար դիզլայք և 1.6 մլն մեկնաբանություն։

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրվա ընթացքում ֆիլմը, որը թողարկվել է Նավալնու YouTube-յան ալիքում, հավաքել է 20 միլիոն դիտում[6]։ Ըստ MBK Media-ի, ֆիլմն այդ օրվա ամենադիտված տեսանյութն է եղել YouTube-ում[7]։ Հաջորդ օրը, ֆիլմը եղել է YouTube-ի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Կիպրոսի, Էստոնիայի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի և Ուկրաինայի միտումների առաջին տեղում[8]։ Երկու օրում ֆիլմը հավաքեց 40 միլիոն դիտում[9][10]։ Երեք օրում այն հավաքեց 60 դիտում[11]։

Վավերագրական ֆիլմի հրապարակման օրը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց որ Պուտինը որևէ պալատ չունի[12]։ Հաջորդ օրը, ֆիլմը նա անվանեց «փսևդո-հետաքննություն» և «խաբեություն» թղթակիցների համար, ասելով որ քաղաքացիները պետք է «մտածեն այդպիսի խարդախներին գումար ուղարկելուց առաջ»[13][14]։

Այնուհետև նախագահ Պուտինը Ուսանողի օրվա առթիվ ուսանողների հետ ունեցած տեսախորհրդակցության ժամանակ, ասաց որ պալատը չի պատկանում իրեն կամ իր հարազատներին։ Նա նաև պնդեց որ նյութերն օգտագործվել քաղաքացիների «ուղեղները լվանալու» համար[15][16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Чэн С., Хёрли Ч., Карим Д. ՅուԹյուբ (ռուս.) — 2021.
  2. «Alexei Navalny: Millions watch jailed critic's 'Putin palace' film»։ BBC։ 21 Jan 2021 
  3. «Фильм Навального о "дворце Путина" установил рекорд на ютьюбе»։ Радио Свобода (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-20 
  4. «Расследование Навального о "дворце Путина" набрало 50 млн просмотров»։ BBC News Русская служба։ Վերցված է 2021-01-24 
  5. «Фильм «Дворец для Путина» на ютьюбе посмотрели 100 миллионов раз»։ Meduza։ 28 января 2021։ Վերցված է 2021-01-28 
  6. ««Подумайте перед тем, как переводить деньги таким жуликам». Песков — о расследовании ФБК про «дворец Путина»»։ Meduza.io։ 20 January 2021 
  7. «Расследование о дворце Путина стало самым просматриваемым роликом на Youtube за 19 января»։ MBK Media։ 20 January 2021 
  8. «Фильм ФБК о «дворце Путина» попал в первую десятку в трендах YouTube в 23 странах»։ tvrain.ru։ 20 January 2021 
  9. «Расследование команды Навального «Дворец для Путина» собрало уже почти 40 млн просмотров на YouTube»։ Novaya Gazeta։ 21 January 2021 
  10. «40 миллионов достигло число просмотров фильма "Дворец для Путина»։ silver.ru։ 21 January 2021 
  11. «У видео Навального о «дворце Путина» уже более 60 миллионов просмотров»։ charter97.org։ 22 January 2021 
  12. «Есть у Путина дворец или нет? Отвечает Дмитрий Песков»։ Meduza.io։ 19 January 2021 
  13. ««Подумайте перед тем, как переводить деньги таким жуликам». Песков — о расследовании ФБК про «дворец Путина»»։ Meduza.io։ 20 January 2021 
  14. «Песков назвал «псевдорасследованием» материал ФБК о «дворце Путина»»։ rbc.ru։ 20 January 2021 
  15. «Billion-Dollar Palace in Navalny Investigation ‘Doesn’t Belong to Me,’ Putin Says»։ The Moscow Times։ 25 January 2021 
  16. ««Все скомпоновали и решили этими материалами промыть мозги граждан» Путин на встрече со студентами семь минут отвечал на вопрос о дворце в Геленджике. Полная расшифровка»։ Meduza.io։ 25 January 2021